Դեկտեմբերի 2-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 746 | 21:00 | |
Դեկտեմբերի 2-ը կիսում են լուսնային 17-րդ ու 18-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 06:32-ից՝ Խեցգետնի: Լուսնային 17-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 17:25-ը, ներքին ազատություն ձեռք բերելու, պտղաբերության, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգուշությունը: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով, հաճույքով պատճառող գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ, տոնական միջոցառումներ կազմակերպելը: Անբարենպաստ է ձանձրալի ու միապաղաղ աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելն ու գերլարվելը: Հոգեկանը լարված կլինի, վնասվածքներ ստանալու տեսանկյունից վտանգավոր օր է: Լուսնային 18-րդ օրը, որը սկսվում է 17:25-ից, ստի, մեքենայությունների, խարդավանքների օր է: Տպավորություն կստեղծվի, որ ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից, գաղտնի խոչընդոտներ առաջ կգան: Հրաժարվեք պատրանքներից ու ցածր բնազդներից: Շատ կարևոր կլինի ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության, վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է հարբեցողությամբ զբաղվելը, շատ ծխելը, մարդկանց կամ իրադարձությունները պիտակավորելը, ծրագրելը: Այսօր արևային 17-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Սա հզոր, լուրջ ու քննադատական օր է: Արդարությունը պաշտպանելու, վախերից ազատվելու ժամանակն է: Խորհուրդ է տրվում վաղ արթնանալ, սովորել, փաստաթղթեր ստորագրել, խոսելիս զգույշ լինել: Խորհուրդ չի տրվում ուտեստներ պատրաստել, բացել պատուհանները, գործեր ծրագրել ու ավարտին հասցնել: Ամուսնություն կնքելն էլ ցանկալի չէ: Լավ նշաններ կլինեն դիմահայաց քամին ու թռչունները, հատկապես՝ աքաղաղը: Վատ նշաններ կլինեն մռայլ առավոտը, կեղտը, աղբը, անկումները, բանալիներ կորցնելը: Օրվա գույներն են մուգ կարմիրը, դեղինը, ոսկեգույնը, նարնջագույնն ու սպիտակը: Բացասական կլինեն երկնագույնը, սևն ու մոխրագույնը: Օրվա թվերն են՝ 17, 23, 59, 84: Երազներ լավ է չտեսնեք: Քիչ քնեք ու ցանկալի է՝ լույսի տակ: |
|