ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Դեկտեմբերի 29-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 970 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Դեկտեմբերի 29-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է:

Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 11:23-ը, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել: Սկզբում ամեն ինչ ինչպես հարկն է կշռադատեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղկանոցով զբաղվելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծառեր կտրելն ու ծաղիկներ քաղելը: Օրվա հիվանդությունները ծանր ընթացք կստանան:

Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 11:23-ից, սկզբունքները, մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք ճամփա գնալ: Այսօր մեծ ուշադրություն պետք է դարձնեք, թե ինչպես եք սնվում: Անբարենպաստ է սոված մնալը կամ շատակերությամբ զբաղվելը: Խուսափեք կենդանական սննդից: Ուշադիր եղեք մարսողական համակարգին:


Այսօր արևային 14-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում նյութական ծրագրեր կառուցել, հոգ տանել նյութական արժեքների մասին, հաշտվել, ամուսնանալ, նվերներ տալ, բարեգործություն անել: Խորհուրդ չի տրվում կաշվից ու մորթուց իրեր կրել: Ներդաշնակ կլինեն մեղմ գույները, դեղնականաչը: Խուսափեք կարմիրից: Օրվա թվերն են՝ 14, 24, 83: Սննդի հարցում նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Աղոտ երազները կշիռ չեն ունենա:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 970 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7