ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Դեկտեմբերի 29-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 753 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Դեկտեմբերի 29-ը կիսում են լուսնային 15-րդ ու 16-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 13:28-ից՝ Խեցգետնի:

Լուսնային 15-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 15:22-ը, մարմնային գայթակղությունների օր է: Պետք է չափավոր լինել: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Լավ նշան կլինի շունը, նույնիսկ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելն ու ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է վիճելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը: Խուսափեք խնձոր ուտելուց, նախապատվությունը տվեք ճապոնական խոհանոցին: Վնասվածքներ ստանալու տեսանկյունից վտանգավոր օր է:

Լուսնային 16-րդ օրը, որը սկսվում է 15:22-ից, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունը, ագրեսիվությունն ու նախանձը դեպի անկում կտանեն: Սա ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է մաքրությամբ և այլ օգտակար գործերով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, մարդկանց հետ շփվելը, ֆիզիկական վարժություններն անելն ու ինքնակատարելագործմամբ զբաղվելը: Անբարենպաստ է վիճելն ու չարանալը, ագրեսիա, նախանձ դրսևորելը:


Այսօր արևային 14-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում նյութական ծրագրեր կառուցել, հոգ տանել երկրային արժեքների մասին, հաշտվել, ամուսնանալ, նվերներ ու բարեգործություն անել: Խորհուրդ չի տրվում կաշվից ու մորթուց իրեր կրել, վիճել: Վատ նշաններ կլինեն արյունը, միջատների խայթոցները: Ներդաշնակ կլինեն մեղմ երանգները, դեղնականաչը: Խուսափեք կարմիրից: Օրվա թվերն են՝ 14, 24, 83: Սննդի հարցում նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Աղոտ երազները կշիռ չեն ունենա:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 753 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2