Լուսնային

Դեկտեմբերի 27-ի լուսնային-արևային աստղագուշակը

Դեկտեմբերի 27-ի լուսնային-արևային աստղագուշակը

Դեկտեմբերի 27-ը կիսում են լուսնային 2-րդ ու 3-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է:

Լուսնային 2-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 10:11-ը, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը:

Լուսնային 3-րդ օրը, որը սկսվում է 10:11-ից, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսովոր մարդն այսօր իր մեջ կպահի էներգիան ու կասկածամիտ, նենգ կդառնա: Լավագույն օրն է մարտարվեստով զբաղվելու համար: Կարող եք աշխատել մետաղի հետ: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: 


Այսօր արևային 12-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Կարող եք թուլանալ, տրվել հոսանքին: Այսօր ձեզ կտրվի այնքան, որքան արժանի եք: Խորհուրդ չի տրվում շատ ժամանակ անցկացնել փողոցում, տրվել ձանձրույթին, չափազանց համառ լինել: Լավ է ղեկավարվեք ինտուիցիայով: Լավ նշան կլինի անձրևի տակ ընկնելը, մանր մետաղադրամներ, փետուրներ գտնելը: Օրվա գույներն են մոխրագույնն ու կապույտը: Ներդաշնակ չի լինի դեղին գամման: Օրվա թվերն են՝ 32 և 71: Նախապատվությունը տվեք կծու, ոչ կենդանական սննդին: Խորհրդանշական երազների օր է, հատկապես՝ արևածագից առաջ:


Похожие новости

    Комменатрии к новости

    Loading...
    loading...

    Միացեք

    Բոլոր իրավունքները պաշտպանված են.

    Журналисты

    Մեջբերում

    Ամեն ինչ աստղագուշակի և երազների մասին...Հիշեք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում...Կայքում կարող եք տեղեկանալ հետաքրքիր պատմությունների և այլ ժամանցային նյութերի: