Դեկտեմբերի 27-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 872 | 21:00 | |
Դեկտեմբերի 27-ը կիսում են լուսնային 13-րդ ու 14-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է, իսկ 02:32-ից՝ Երկվորյակի: Լուսնային 13-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 14:19-ը, տեղեկատվություն կուտակելու, կապեր կազմակերպելու, ուսման, խորհդատվության դիմելու, անցյալը վերաիմաստավորելու օր է: Բարենպաստ է սովորելը, ուտելիք պատրաստելը, տան, տնտեսության համար իրեր պատրաստելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Օրվա հիվանդությունները վտանգավոր կլինեն, բայց այսօր լավ կազդեն դեղերը: Լուսնային 14-րդ օրը, որը սկսվում է 14:19-ից, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների, ինքնակատարելագործման նոր փուլ մտնելու օր է: Ցանկացած կարևոր գործի սկիզբ ծրագրեք լուսնային 14-րդ օրվա համար: Եթե կորցնեք այն, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով, կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, կարդալն ու սովորելը, ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ: Այսօր արևային 12-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Օրը նվիրված է կանացի սկզբին ու մայրությանը: Կարելի է թուլանալ ու տրվել հոսանքին: Այսօր ձեզ կտրվի այնքան, որքան արժանի եք: Խորհուրդ չի տրվում նեղացնել տնային կենդանիներին, շատ ժամանակ անցկացնել փողոցում, տխրել, չափազանց համառ լինել: Լավ է ղեկավարվեք ներքին ձայնով: Լավ նշաններ կլինեն անձրևի տակ ընկնելը, մանրադրամներ, փետուրներ ու բեկորներ գտնելը: Ներդաշնակ կլինեն չարտահայտված գույները, արծաթագույնը, կապույտը: Ներդաշնակ չի լինի դեղին գամման: Օրվա թվերն են՝ 32 և 71: Նախապատվությունը տվեք կծու, ոչ կենդանական սննդին: Խորհրդանշական երազների ժամանակ է, հատկապես՝ արևածագից առաջ: |
|