Դեկտեմբերի 26-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1024 | 21:00 | |
Դեկտեմբերի 26-ը կիսում են լուսնային 29-րդ, 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 00:44-ից՝ Այծեղջյուրի: Լուսնային 29-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 08:12-ը, ամենավտանգավոր օրերից մեկն է: Այսօր ցանկացած երազ, ցանկացած կանխագուշակություն սուտ կլինի: Անկումների ու աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի դեմ պայքարելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, եղջյուրից իրեր կրելը: Լուսնային 1-ին օրը, որը սկսվում է 08:12-ից ու շարունակվում մինչև 09:16-ը, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերը մեծ չեն լինի, խուսափեք ծանրաբեռնվածությունից, չի կարելի ռիսկային գործեր նախաձեռնել, միայն ծրագրեք դրանք: Բարենպաստ է հուզական հանգիստը, պարզապես տրվեք հոսանքին: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերի ու արարքների սխալ գնահատականը նշանակալի կորուստների կհանգեցնի: Լուսնային 2-րդ օրը, որը սկսվում է 09:16-ից, կրկին հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը: Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Սա ուրախ օր է և կապված է գրագիտության, ընթերցանության, ուսման հետ: Խորհուրդ է տրվում ամեն ինչ թեթև, արագ անել, տունը կարգի բերել, հյուրեր ընդունել: Խորհուրդ չի տրվում ինչ-որ հարցում մերժել երեխաներին ու ինչ-որ բան ծրագրել: Ցանկացած անակնկալ այսօր լավ նշան կլինի: Լավ նշաններ կլինեն նաև արևային եղանակը, խաղացող երեխաները, ընկնող թղթերը, թռչող թռչունը: Վատ նշան կլինի կոտրված ապակին: Օրվա գույներն են ոսկեգույնն ու դեղինի երանգները: Օրվա թվերն են՝ 34, 79: Կարող եք շատ ուտել, բայց խուսափեք քաղցրից ու մսից: Կարող եք գարեջուր ըմպել: |
|