ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Դեկտեմբերի 25-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 694 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Դեկտեմբերի 25-ը կիսում են լուսնային 11-րդ ու 12-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է:

Լուսնային 11-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 13:45-ը, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով, զբոսնել, մարմնամարզություն անել: Այսօր ցանկացած գործ անելիս զգույշ է պետք լինել: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանքով զբաղվելը, միջատներ սպանելը:

Լուսնային 12-րդ օրը, որը սկսվում է 13:45-ից, իմաստնության զգացմունքների դեմ տարած հաղթանակի օր է: Այսօր վատ նշաններ կլինեն կոտրված սպասքն ու թափված հեղուկը: Բարենպաստ է խոստովանություններ լսելը, կարող են իրականանալ երազանքները, աղոթքները լսելի կլինեն: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել: Մարդասեր եղեք, բայց չի կարելի շատ թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով զբաղվելը, բարկանալը, հայհոյելն ու լաց լինելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք:


Այսօր արևային 10-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Սա ինքնավերլուծության, մեդիտացիայի, վախերից ազատվելու օր է: Խորհուրդ է տրվում մոտ լինել բնությանն ու հանգստանալ: Խորհուրդ չի տրվում աղտոտել ջուրն ու դեղեր խմել: Լավ նշաններ կլինեն թափված հեղուկն ու անձրևը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելը, ատամի ընկնելը, կոտված կրունկն ու ծարավը: Օրվա գույներն են մոխրագույնն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 20, 41: Նախապատվությունը տվեք քաղցր հյութերին, կաթնամթերքին: Երազները կշիռ կունենան: Լավ նշան կլինի երազում լողալը, կենդանի ձկներ, պտուղներ ու սնկեր տեսնելը: Ցանկալի չէ կրակ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 694 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4