Դեկտեմբերի 23-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1112 | 21:00 | |
Դեկտեմբերի 23-ը կիսում են լուսնային 9-րդ և 10-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է: Լուսնային 9-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 13:23-ը, ամեն քայլը պետք է լավ մտածեք: Շատ օգտակար կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Բարենպաստ է հողամասում աշխատելը, ճամփորդելը: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու վերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Վատ ժամանակ է նաև ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունը, ոչ ադեկվատ լինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի է: Լուսնային 10-րդ օրը, որը սկսվում է 13:23-ից, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հյուր կանչել հարազատներին, առևտուր ու գնումներ անել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տան շինարարության կամ վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հարաբերություններին վերջ տալն ու ճամփորդելը: Այսօր նույնիսկ անհույս հիվանդների համար օրը թեթև կանցնի: Խորհուրդ է տրվում սոված չմնալ: Այսօր արևային 8-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Սա հնից, անպիտանից ազատվելու, նոր որակի բարձրանալու, հրաշքների, կերպափոխության օր է: Խորհուրդ է տրվում հյուրասեր լինել, նոր ծանոթություններ հաստատել, բանավոր համաձայնություններ կնքել, վիրահատություններ անել: Օրը լավն է կարճաժամկետ ուղևորությունների, արկածախնդրությունների համար: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ծրագրել: Լավ նշանները կապված կլինեն երկնքի հետ: Վատ նշան կլինի կախվածության, անազատության զգացումը: Խուսափեք խամրած գույներից, լավը կլինի հյութեղ գույների համադրությունը: Օրվա թվերն ն՝ 8, 64, 75: Սննդի հարցում նախապատվությունը տվեք բազմազանությանը, լավ է նոր բան փորձեք: Երազները կշիռ կունենան, եթե վառ լինեն և եթե դրանք տեսնեք առավոտյան մոտ: |
|