Լուսնային

Դեկտեմբերի 22-ի լուսնային-արևային աստղագուշակը

Դեկտեմբերի 22-ի լուսնային-արևային աստղագուշակը




Դեկտեմբերի 22-ը կիսում են լուսնային 25-րդ ու 26-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է:

Լուսնային 25-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 03:57-ը, միայնության, կենտրոնացվածության ու երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը:

Լուսնային 26-րդ օրը, որը սկսվում է 03:57-ից, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, ձանձրանում, էներգիա են վատնում դատարկ զրույցների վրա: Հենց այսօր մարդը կարող է վատնել իր ուժերը: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը տոպրակներով կամ դույլերով մարդ տեսնեք, համարեք, որ կյանքում ճիշտ ուղի եք ընտրել: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը: Անբարենպաստ է գերլարվելը, չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը:


Այսօր արևային 7-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 07:19-ից՝ Այծեղջյուրի: Սա ավանդույթներն ամրապնդելու, սիրո, ստեղծագործ նախաձեռնությունների օր է: Խորհուրդ է տրվում ստեղծագործ գործեր սկսել, բույսեր տնկել, ուրախանալ, երգել, մաքրել տունը: Կարող եք օրը նաև տանից դուրս անցկացնել: Լավ նշանները կապված կլինեն բույսերի ու պտուղների, տաք ջրի ու վառ լույսի հետ: Օրվա գույներն են ոսկեգույնն ու բաց դեղինը: Օրվա թվերն են՝ 7, 13, 49, 56: Նախապատվությունը տվեք հատիկավորներին, կաթին, հյութերին, կարող եք գինի խմել: Բարի կլինեն ու կշիռ կունենան պտուղների ու բույսերի հետ կապված երազները:


Նմանատիպ Նյութեր

    ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

    Loading...

    Միացեք

    Բոլոր իրավունքները պաշտպանված են.

    Մեջբերում

    Ամեն ինչ աստղագուշակի և երազների մասին...Հիշեք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում...Կայքում կարող եք տեղեկանալ հետաքրքիր պատմությունների և այլ ժամանցային նյութերի: