ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Դեկտեմբերի 21-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 632 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Դեկտեմբերի 21-ը կիսում են լուսնային 7-րդ և 8-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է:

Լուսնային 7-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 13:03-ը, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է; Բարենպաստ է ամուսնանալը, իրեր գնելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է հավի միս, ձու ուտելը, սպասքը կոտրելը, գրքեր, նամակներ, թղթեր պատռելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը: Հատուկ ուշադրություն դարձրեք թոքերին: Օրը հաջող է վիրահատությունների համար:

Լուսնային 8-րդ օրը, որը սկսվում է 13:03-ից, կերպափոխությունների, ճշգրիտ գիտությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրավորմամբ, վերածրագրավորմամբ, վերադասավորումներով զբաղվելը: Անբարենպաստ է լողալն ու ալկոհոլ օգտագործելը: Կարող եք ստամոսքի ու աղիների մաքրում անել:


Այսօր արևային 6-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 13:02-ից՝ Այծեղջյուրի: Սա կոմպլեքսների դեմ հաղթանակ տոնելու, կերպափոխության, բարեկամական կապեր հաստատելու օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաներով, սեփական առողջությամբ: Ջուրը յուրահատկություններ ձեռք կբերի, նրա օգնությամբ կարող եք արյան, մաշկի մաքրում անել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն թռչունների ու ջրի հետ: Վատ նշաններ կլինեն չորությունը, դատարկ դույլերն ու արյունը: Օրվա գույներն են արծաթագույնը, երկնագույնը, կաթնագույնը: Ոչ ներդաշնակ գույները կլինեն կանաչը, կարմիրն ու սևը: Օրվա թվերն են՝ 6, 20, 51: Հնարավորինս շատ հեղուկ օգտագործեք: 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 632 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4