Դեկտեմբերի 1-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 843 | 21:00 | |
Դեկտեմբերի 1-ը կիսում են լուսնային 16-րդ ու 17-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է: Լուսնային 16-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 16:45-ը, ամենամաքուր օրերից մեկն, երբ չարությունն ու ագրեսիվությունը, նախանձը դեպի անկում կտանեն: Բարենպաստ է մաքրությամբ, օգտակար գործերով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, մարդկանց հետ շփվելը, ֆիզիկական վարժություններով ու ինքնակատարելագործմամբ զբաղվելը: Պետք է հանգստություն պահպանել, չափավոր լինել: Անբարենպաստ է բարկանալը, չարություն ու ագրեսիա, նախանձ ցուցաբերելը: Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 16:45-ից, ներքին ազատություն ձեռ բերելու, պտղաբերության, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգուշությունը: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով, հաճույքով պատճառող գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ, տոնական միջոցառումներ կազմակերպելը: Անբարենպաստ է ձանձրալի ու միապաղաղ աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելն ու գերլարվելը: Հոգեկանը լարված կլինի, վնասվածքներ ստանալու տեսանկյունից վտանգավոր օր է: Այսօր արևային 16-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Սա կարգուկանոնին հետևելու, պատքերը մարելու օր է: Խորհուրդ է տրվում կարգապահ լինել, տանը մաքրություն հաստատել, հարաբերություններ պարզել, անցնել աշխատանքի, պայմանագրեր ստորագրել ու քիչ խոսել: Խորհուրդ չի տրվում խախտել խոստումները: Լավ նշան կլինի գունավոր պարաններ գտնելը: Վատ նշաններ կլինեն, եթե մազերը թափվեն, սպասքը, հայելիները կոտրվեն, ժամերը կանգ առնեն: Նախապատվությունը տվեք խիստ գույներին, կապույտին: Բացասական կլինեն դեղինն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 16, 35, 51: Հում, դառ, աղի, կծու ուտեստներ փորձեք, հեղուկ քիչ օգտագործեք: Միսն էլ խորհուրդ չի տրվում: Երազները կոնկրետ կլինեն ու մոտակա օրերին կիրականանան: |
|