ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Դեկտեմբերի 19-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 811 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Դեկտեմբերի 19-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 15:38-ից՝ Ձկների: 

Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 12:37-ը, սկզբունքները, մարդկանց պաշտպանելու օր է: Այսօր հատուկ ուշադրություն պետք է դարձնեք սննդին: Կարող եք ուտել այն, ինչ ուզում եք, բայց շատակերությամբ մի զբաղվեք: Խուսափեք նաև սոված մնալուց: Ուշադիր եղեք մարսողական համակարգին, ստամոքսին:

Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 12:37-ից, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ: Եթե երկինքը լրիվ պարզ կամ ամբողջությամբ ամպերով ծածկված է եղել, նշանակել է, աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ կլինի ամպեր տեսնելն ու զանգի ձայն լսելը: Բարենպաստ է գողացված կամ կորած իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Այսօր հիվանդացածներն արագ կառողջանան:


Այսօր արևային 4-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Օրը բնութագրվում է լարվածությամբ և ակտիվությամբ: Արդար գործի համար պայքարի, ասպետության օր է: Խորհուր է տրվում ակտիվ նոր գործեր սկսել, զբաղվել ֆիզիկական աշխատանքով, կարող եք ռիսկի դիմել: Սա պարտքը կատարելու օր է: Խորհուրդ չի տրվում պասիվ լինել ու հանգստանալ՝ սպասելով երջանիկ պատահականության: Լավ նշանները կապված կլինեն մետաղի հետ: Լավ է, եթե ափսե կոտրվի: Վատ նշաններ կլինեն ձեռնոցի կորցնելն ու դիմահայաց քամին: Օրվա գույներն են կարմիրն ու վարդագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչի երանգները: Օրվա թվերն են՝ 15, 39, 40, 46: Նախապատվությունը տվեք կծու ուտեստներին: Ալկոհոլն անցանկալի է: Երազում մարտեր տեսնելը կնշանակի, որ շուտով լուծվելու են թշնամու հարցերը: Լավ կլինի երազում ձեզ ակտիվ տեսնեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 811 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/6