ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Դեկտեմբերի 17-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 771 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Դեկտեմբերի 17-ը կիսում են լուսնային 21-րդ ու 22-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է, իսկ 10:15-ից՝ Կույսի:

Լուսնային 21-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 22:14-ը, հրաշալի է խիզախություն դրսևորելու, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու համար: Սա ակտիվ, ստեղծագործ օր է, լավն է սպորտային մրցումների, քննությունների համար: Աշխատանքի նոր վայր անցնել էլ խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Անբարենպաստ է սկանդալներ անելը, միայնակ մնալը, ծանր աշխատանքը միայնակ անելը:

Լուսնային 22-րդ օրը, որը սկսվում է 22:14-ից, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ անելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ, արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք, ինքներդ գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապերն էլ խորհուրդ չեն տրվում:


Այսօր արևային 2-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Սա գիտելիքների ու կապերի, ճամփորդությունների օր է: Խորհուրդ է տրվում ազատվել անպիտան ծանոթություններից ու կապերից, նոր հագուստ գնել, ամեն հին բան նորով փոխարինել: Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով: Լավ նշաններ կլինեն քամին, տերևները, հեռվից եկած հյուրերը, հին ու բարի կապերը վերականգնելը: Շատ լավ նշան կլինի ձեր անունն ամբոխի մեջ լսելը, բայց վատ կլինի, եթե ձեզ ուրիշի անունով դիմեն: Վատ նշանները կապված կլինեն կրակի ու մետաղի հետ: Օրվա գույներն են դեղինը, կանաչը, կապույտը, երկնագույնը: Օրվա թվերն են՝ 17, 31, 48: Լավ է, եթե այս թվերին հանդիպում եք տան, հեռախոսի ու մեքենայի համարների տեսքով: Երազները բարի կլինեն ու կշիռ կունենան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 771 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5