ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Դեկտեմբերի 15-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 905 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Դեկտեմբերի 15-ը կիսում են լուսնային 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինն Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 06:34-ից՝ Այծեղջյուրի:

Լուսնային 1-ին որը, որը ձգվում է 00:00-ից մինչև 10:00-ն, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, այնպես որ՝ խուսափեք ծանրաբեռնվածությունից ու ռիսկային գործեր նախաձեռնելուց: Բարենպաստ է հուզական հանգիստը, պարզապես հոսանքին տրվելը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը կարող է նկատելի կորուստների հանգեցնել, եթե մարդն այսօր զբաղվի ակտիվ գործունեությամբ: Խուսափեք ալկոհոլից, շատ կծու և տաք կերակուրներից: Օրվա հիվանդությունները երկար կտևեն, բայց հիվանդն անպայման կառողջանա:

Լուսնային 2-րդ օրը, որը սկսվում է 10:00-ից, կրկին ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը: 


Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Սա ժամանակի դեմ հաղթանակ տոնելու օր է: Խորհուրդ չեն տրվում ավելորդ զրույցները, ակտիվ գործերը, մեծ մաքրությունը: Լավ նշաններ կլինեն ժամերի սլաքների տկտկոցը կամ ժամերի կանգ առնելը, զանգի ձայնը, ծիածանի ու կամրջի տակով անցնելը, լույս ու կայծակ տեսնելը, հագուստը պատռելը, հալելիներ ու ժամեր գնելը: Վատ նշաններ կլինեն մռայլ օրը, մթությունը, զարդից ընկած քարը, կոտրված ժամերն ու սպասքը: Օրվա գույնը ոսկեգույնն է: Օրվա թվերն են՝ 15, 25, 35, 40, 85: Սառը կերակուրներ կերեք, կաթնամթերք ու հաց օգտագործեք: Երազներ լավ է չտեսնել, հնարավորության դեպքում քնեք լույսի ներքո:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 905 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/1