ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Դեկտեմբերի 14-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 946 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Դեկտեմբերի 14-ը կիսում են լուսնային 28-րդ, 29-րդ և 1-ին օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է:

Լուսնային 28-րդ օրը, որը ձգվուն է 00:00-ից մինչև 08:37-ը, բարձրագույն ճշմարտությանը հասնելու, նվերների, գտածոների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել ու բարի մտքեր տարածել: Այսօր անհրաժեշտ է բարձր տրամադրության մեջ լինել, դիտել ձեր ներսը, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք, մի նայեք վառ լույսին:

Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 08:37-ից ու շարունակվում մինչև 19:16-ը, ամենավտանգավոր օրերից մեկն է: Այսօր ցանկացած երազ, ցանկացած կանխատեսում սուտ կլինի: Խորհուրդ է տրվում վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի ու ձանձրույթի դեմ պայքարելը, հնազանդ լինելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, ոսկորից ու եղջյուրից իրեր կրելը: Քնելուց առաջ օրգանիզմը մաքրեք ջրով, կարող եք մի քանի րոպե սառը ջրի մեջ պահել ոտքերը:

Լուսնային 1-ին որը, որը ձգվում է 19:16-ից մինչև 24:00-ն, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, այնպես որ՝ խուսափեք ծանրաբեռնվածությունից ու ռիսկային գործեր նախաձեռնելուց: Բարենպաստ է հուզական հանգիստը, պարզապես հոսանքին տրվելը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը կարող է նկատելի կորուստների հանգեցնել, եթե մարդն այսօր զբաղվի ակտիվ գործունեությամբ: Խուսափեք ալկոհոլից, շատ կծու և տաք կերակուրներից: Օրվա հիվանդությունները երկար կտևեն, բայց հիվանդն անպայման կառողջանա:


Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Սա հումորի ու ծիծաղի օր է, որոնց շողերի ներքո չարը ոչնչանում է: Գաղտնիքների բացահայտման օր է: Հումորի զգացումը կօգնի ազատվել կոմպլեքսներից: Խորհուրդ է տրվում նորոգել, կարել, հագուստ գնել ու հագնել, մազերը կտրել, զբոսնել, բայց ոչ ճամփորդել, սովորել ու կարդալ: Մայրամուտից հետո կարող եք հյուրասիրություն կազմակերպել: Խորհուրդ չի տրվում չարաշահել օծանելիքն ու դիմահարդարման միջոցները: Լավ նշան կլինի, եթե ձեզ անունով կանչեն, եթե կրկնվող երաժշտություն լսեք: Լավ նշաններ կլինեն նաև կաշվից իրեր, գումար գտնելը: Մեջքին փչող քամին պաշտպանության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները, հագուստի ու կոշիկի պատռվելը: Հագուստի մեջ նախապատվությունը տվեք բաց յասամանագույնին, ոսկեգույնին ու դեղինին: Ցանկալի չեն մուգ գույները, կանաչը: Օրվա թվերն են՝ 29, 43, 65, 56: Սննդի հարցում նախապատվությունը տվեք աղցաններին, բուսական յուղերին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձայներ ու երաժշտություն լսեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 946 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/2