Դեկտեմբերի 11-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 722 | 21:00 | |
Դեկտեմբերի 11-ը կիսում են լուսնային 15-րդ ու 16-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է: Լուսնային 15-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 15:50-ը, մարմնական գայթակղությունների օր է, պետք է չափավոր լինեք: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Բարենպաստ է համեստ լինելը, ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է վիճելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը, խնձոր ուտելը: Հորմոնալ դաշտը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են հիստերիաներ, ֆոբիաներ: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է: Լուսնային 16-րդ օրը, որը սկսվում է 15:50-ից, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունը, ագրեսիվությունը, նախանձը դեպի անկում կտանեն: Սա ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է զբաղվել մաքրությամբ ու օգտակար գործերով, հաշվետվություններ կազմել, շփվել մարդկանց հետ, զբաղվել ֆիզիկական վարժություններով ու ինքնակատարելագործմամբ: Անբարենպաստ է վիճելը, չարություն, ագրեսիա ու նախանձ դրսևորելը: Չի կարելի կենդանական սնունդ օգտագործել: Այսօր արևային 26-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Այսօր ճակատագիրը նվերներ կմատուցի: Օրը նվիրված է ունեցվածքին, ճամփորդություններին, առաքելություններին, ուրիշներին օգնելուն: Խորհուրդ է տրվում հետևել ծիսակարգին ու կարգուկանոնին: Սա ունեցվածքի մասին հոգ տանելու, ֆինանսական փաստաթղթերը ձևակերպելու, հողի, քարի հետ աշխատելու ժամանակ է: Բարենպաստ կլինի օրգանիզմի, մաշկի մաքրումը, ատամների բուժումը: Նվերներ արեք: Խորհուրդ չի տրվում կտրել մազերը: Մազերը կտրելը վատ նշան կլինի նաև երազում: Լավ նշանները կապված կլինեն գումարի ու արժեքավոր զարդերի հետ: Օրվա բարի նշանը լիքը դույլերն են: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները: Օրվա գույներն են ոսկեգույնը, սպիտակը, կարմիրը: Օրվա թվերն են՝ 26, 52, 93: Ուտել կարող եք ամեն ինչ, բայց նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Բարի կլինեն ու կշիռ կունենան ունեցվածքը մեծացնելու հետ կապված երազները: |
|