ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Դեկտեմբերի 11-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 821 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Դեկտեմբերի 11-ը կիսում են լուսնային 25-րդ ու 26-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 04:58-ից՝ Կարիճի:

Լուսնային 25-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 03:55-ը, միայնության, կենտրոնացվածության և երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: Խուսափեք շտապելուց:

Լուսնային 26-րդ օրը, որը սկսվում է 03:55-ից, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, էներգիա են վատնում դատարկ զրույցների վրա: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը դույլերով կամ պայուսակներով մարդ տեսնեք, համարեք, որ կյանքում ճիշտ ճանապարհով եք գնում: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելը, չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի երկար աշխատելը: 


Այսօր արևային 26-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Ճակատագիրն այսօր նվերներ կմատուցի: Օրը նվիրված է ճամփորդություններին, առաքելություններին, մարդկանց օգնելուն: Եկամուտների, մեծ ձեռքբերումների, գործնական միջոցառումների օր է: Խորհուրդ է տրվում հետևել կարգուկանոնին: Սա ունեցվածքի մասին հոգ տանելու, ֆինանսական փաստաթղթերը ձևակերպելու, հողի ու քարի հետ աշխատելու օր է: Լավ է նվերներ անեք: Խորհուրդ չի տրվում կտրել մազերը, դա վատ նշան կլինի նաև երազում տեսնելը: Լավ նշանները կապված կլինեն գումարի ու արժեքավոր զարդերի հետ՝ գտնելը, ստանալը, նվիրելն ու տեսնելը: Օրվա բարի նշանը լիքը դույլերը կլինեն: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները: Օրվա գույներն են ոսկեգույնը, սպիտակն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 26, 52, 93: Կարող եք ամեն ինչ ուտել, բայց նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Բարի կլինեն ու կշիռ կունենան ունեցվածքը մեծացնելու հետ կապված երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 821 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3