ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Չշտապելու միջազգային օրը
Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 291 | 09:00 Ավելացրեց: armenlur

Փետրվարի 26-ին աշխարհում նշվում է Չշտապելու միջազգային օրը

  • Փետրվարի 26-ին մի շատ յուրօրինակ տոն է նշվում՝ Չշտապելու կամ Դանդաղելու միջազգային օրը։ Այն ներկայումս արդեն միջազգային օրվա ստատուս է ձեռք բերել։Օրվա լոզունգն է․ «Մի շտապիր ու վայելիր պահը»։
  • Տոնի գաղափարն իտալացիներինն է։ Հենց այդ ակտիվ ու տաքարյուն ազգն է առաջինը 2007 թվականին նշել այս օրը։
  • Մեր արագության ու առաջընթացի դարում շատերը ամենօրյա թոհուբոհի մեջ մոռանում են առօրյա փոքրիկ, բայց հաճելի մանրուքների, սիրելի զբաղմունքների ու ընդհանրապես կյանքի որակի մասին։
  • Այս տոնի նպատակն է առանց շտապելու վայելել կյանքը ու նրա պարգևած բոլոր հաճելի վայրկյանները։ Այս օրը պետք է առավելությունը տալ այն զբաղմունքներին, որոնց համար ուրիշ օրերին ժամանակ չեք գտնում։ Կարող եք ընթերցանությամբ զբաղվել, համերգներ ու թատրոն այցելել կամ պարզապես հաճելի միջավայրում ինտելեկտուալ զրույց վարել։
  • Տեղեկացրեք ձեր ծանոթներին Չշտապելու միջազգային օրվա մասին՝ բացիկով (հղումը՝ ամենաներքևում)։

Բոլոր տոների մասին տեղեկացեք՝ անցնելով հետևյալ  հղումով։

Շնորհավորանքի Բացիկ 1 · Բացիկ 2 · Բացիկ 3 · Բացիկ 4 · Բացիկ 5
Չշտապելու միջազգային օրը
Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 291 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: միջազգային տոներ, 26 փետրվար, Բոլոր տոները | Վարկանիշ: 0.0/0