Բումերանգի սկզբունքը աստղակերպի նշանների համար
| |
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 6657 | 15:00 | |
Բոլորին է հայտնի բումերանգի սկբունքը: Այն է՝ բոլոր մեր արարքներն ու մտքերը վերադառնում են մեզ. այդ իսկ պատճառով շատ կարևոր է այն, ինչ մենք անում ենք: Աստղակերպի նշաններն էլ ունեն իրենց թուլությունները, որոնք մեծ ազդեցություն են թողնում նրանց ճակատագրի վրա` հաստատելով բումերանգի սկզբունքի հարյուրտոկոսանոց ճշմարտացիությունը: Իսկ հիմա այն մասին, թե բումերանգի ինչ սկզբունքներ են բնորոշ աստղակերպի նշաններից յուրաքանչյուրին: Խոյ Խոյերին բումերանգի պես վերադառնում են սեփական խոսքերը, որոնց նրանք հազվադեպ են հետևում: Մի կողմից լավ է, որ նրանք այդքան անկեղծ են, բայց մյուս կողմից էլ դա կործանիչ է հենց նրանց համար: Օրինակ` գործընկերոջ աջակցության կարիքը կա, իսկ նա հիշեցնում է Խոյին նախկին վիրավորանքը: Օգնություն Խոյերը հազվադեպ են խնդրում, սակայն կյանքում ամեն ինչ էլ լինում է, և հենց այստեղ է բումերանգը վերադառնում: Ցուլ Ցուլերը չափից դուրս մեծ կարծիքի են իրենց մասին, ուստի ճակատագիրը վերադարձնում է նրանց ինքնասիրահարվածությունը սիրային անհաջողությունների տեսքով: Համարյա բոլոր Ցուլերը կարծում են, որ իդեալական են, այդ իսկ պատճառով հարաբերություններում հաճախ ծայրահեղությունների են գնում: Դա էլ խիստ բացասաբար է անդրադառնում նրանց անձնական կյանքի վրա: Երկվորյակ Երկվորյակները չեն գնահատում այն, ինչ ուրիշներն են անում իրենց համար, ուստի շատ ժամանակ միայնակ են մնում: Նրանց թեթևամտությունն ու լրիվ անտարբերությունը նրանց նկատմամբ, ովքեր փրկում են իրենց կյանքը, սիրում ու հոգ են տանում իրենց մասին, բերում են նրան, որ բումերանգը հետ է գալիս` նրանցից տանելով ընկերներին ու սիրելիներին, դրանց հետ միասին էլ` հաջողությունը: Խեցգետին Խեցգետինների անեծքն էլ, որը նրանց երբեք չի լքում, մանիպուլյացիան է: Նրանք սիրում են, երբ ամեն ինչ իրենց հսկողության տակ է, այդ իսկ պատճառով աստղերն անում են այնպես, որ նրանց կյանքը քաոսի է վերածվում, որն էլ կործանում է ամեն լավ բան ու քայքայում է նյարդերը: Առյուծ Առյուծները մտածում են միայն իրենց ու իրենց ընտանիքի մասին` անտեսելով շրջապատի մարդկանց: Նրանց կարծիքով երկիրը հատուկ առանցքի շուրջ է պտտվում, որի կենտրոնում հենց իրենք են: Առյուծների ընկերները փոքրաթիվ են ու երկերեսանի: Նրանք էգոիստներ են և շրջապատված իրենց նմաններով: Կույս Կույսերը մշտապես կասկածում են ամեն ինչին ու մշտապես վատի մասին են մտածում: Իսկ նման վերաբերմունքը աստղերը ոչ ոքի չեն ներում` զրկելով հաջողությունից: Առանց պատճառի հոռետեսությունը բումերանգի տեսքով վերադառնում է սիրո ու գործերի մեջ անհաջողությունների տեսքով: Կշեռք Կշեռքները չափից դուրս անհոգ են, այդ իսկ պատճառով նրանց կյանքում մշտապես դժվարություններ են առաջ գալիս: Նրանք հազվադեպ են բժշկի դիմում, չեն հետևում` ինչ են ուտում, սխալ են սնվում, հետո էլ զարմանում են` ինչու գումար չունեն, կամ ինչու է ինքնազգացողությունը վատացել: Կարիճ Կարիճները սիրում են ինտրիգներ ու մանիպուլյացիաներ և դադարում են շփվել մարդկանց հետ, ում դուր են գալիս: Այդ իսկ պատճառով նրանց հետևից հաճախ են բամբասում, աստղերն էլ իրենց հերթին շրջապատում են նրանց խնդիրներով` զրկելով լավ ու վատ մարդկանց իրարից տարբերակելու ունակությունից: Աղեղնավոր Աղեղնավորները չափից դուրս անտակտ ու ազատասեր են և տպավորություն է ստեղծվում, որ նրանք միայն իրենց մասին են մտածում: Նրանք պաշտում են, երբ իրենց հաղթողներ են անվանում, ու պատրաստ են ամեն ինչի առաջին տեղում հայտնվելու համար: Իսկ բումերանգի սկզբունքն էլ նրանց դեպքում արտահայտվում է մշտապես առաջ եկող մանր խնդիրներով: Այծեղջյուր Այծեղջյուրները սիրում են իրենց աշխարհի արքաներ երևակայել. նրանք չափից դուրս լուրջ են, ուստի բումերանգի միջոցով նրանց են վերադառնում տհաճ ու զվարճալի իրավիճակները ու նրանց ծիծաղի առարկա դարձնում: Ճիշտ է, դա հազվադեպ է պատահում, փոխարենը ուղիղ նշանակետին է դիպչում: Ջրհոս Ջրհոսներն իրենց հերոսներ են երևակայում, որոնց վիճակված է փրկել աշխարհը աղետներից ու կործանումից: Նրանք փորձում են պարտադրել ուրիշներին սեփական մտքերն ու գաղափարները և դրանք որպես միակ ճշմարտություն ներկայացնել, որի համար էլ ճակատագիրը պատժում է անսպասելի խնդիրներով: Նրանց հաճախ լքում են նույնիսկ լավագույն ընկերները: Ձկներ Ձկները երազողներ են, ովքեր ապրում են գեղեցիկի մասին մտքերով: Նրանց պակասում է լրջությունը, դրա համար էլ նրանք իրենք են իրենց պատժում. չէ՞ որ շատ քչերն են նրանց լուրջ ընդունում: |
|