Hushak.com
HY | RU

ԲՈՒԺԻՆԻՆԱ

Խոհանոց

Բուրժինինա կարելի է պատրաստել երկու եղանակով:

  1. Խոզի կամ ոչխարի ազդրը լավ լվանալ, վրան աղ ցանել, դանակի ծայրով միսը տեղ-տեղ ծակծկել և առատ ջրով եփել՝ ջրի մեջ գցելով 4-5 հատ դափնու տերև, 10-12 հատ հոտավետ պղպեղ: Կրակը շատ ուժեղ չանել: Եփվելու ժամանակ ստեպ-ստեպ միսը շուռ տալ. եթե ջուրը պակասի, կրկին ավելացնել: Երկու գլուխ սխտորը մաքրել, տրորել, խառնել 1-2 թեյի բաժակ տոմատի մածուկի հետ, ավելացնել սև պղպեղ, խառնել ու քսել եփված մսին: Թիթեղի վրա տեղ-տեղ կարագ դնել կամ յուղ քսել, միսը դնել վրան միջին կրակով կարմրացնել ջեռոցում:
  2. Լվանալուց հետո միսը ծակծկել դանակով, մեջը սխտոր դնել ու եփել: Ջեռոցի մեջ դնելուց առաջ տոմատի մածուկ քսել կամ թթվասեր, թողնել կարմրի: