ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Բջջային հեռախոսից հրաժարվելու համաշխարհային օրը
Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 294 | 09:00 Ավելացրեց: armenlur

Փետրվարի 6-ին աշխարհում նշվում է Բջջային հեռախոսից հրաժարվելու համաշխարհային օրը (World Day without Smartphone)

  • Բջջային հեռախոսներից կամավոր հրաժարվելու գաղափարը պատկանում է ֆրանսիացի գրող, առաջին SMS-վեպի հեղինակ Ֆիլ Մարսոյին։ Այդ օրը, ըստ գրողի, պետք է դուրս գալ փողոց՝ թողնելով բջջային հեռախոսը տանը և ապրի այնպես, կարծես նման սարք ընդհանրապես գոյություն չունի:
  • Մարսոյի կարծիքով ՝ մարդիկ պետք է մտածեն, թե ինչպես են ժամանակակից տեխնոլոգիաները փոխել իրենց սովորությունները։ Դա կօգնի պայքարել ադիկոֆոնիայի դեմ: Այս տերմինը նույնպես ստեղծել է Ֆիլ Մարսոն, և դա նշանակում է ցավոտ կախվածություն բջջային հեռախոսներից և սմարթֆոններից, երբ մարդը վախենում է աշխարհից կտրված լինելուց, ինչը հղի է նյարդային խանգարումներով: Մտածեք այս մասին:
  • Տեղեկացրեք ձեր ծանոթներին Բջջային հեռախոսից հրաժարվելու համաշխարհային օրվա բացիկով՝ դրանով միգուցե նրան ազատեք սթրեսային վիճակից (հղումը՝ ամենաներքևում)։

Բոլոր տոների մասին տեղեկացեք՝ անցնելով հետևյալ  հղումով

Բջջային հեռախոսն այսօր մեր կյանքից դուրս է մղել.

Լավ հիշողությունը

  • Կարևոր ամսաթվերի, հանդիպումների և զանգերի մասին հիշեցումներ, գրառումներ կատարելու, ցուցակներ գրելու ունակությունը. այս ամենը կարելի է անել բջջային հավելվածների միջոցով:

Ժամացույցները

  • Այժմ ժամացույցները պետք են միայն նրանց, ովքեր սիրում են պարծենալ իրենց բարեկեցությամբ: Մյուսները ժամանակն իմանում են բջջային հեռախոսի և ևս հարյուր սարքերի միջոցով ՝ ժամաչափով:

Ճշտապահությունը

  • Ինչո՞ւ ժամանակին գալ հանդիպման, երբ միշտ կարելի է հաղորդագրություն ուղարկել, որ ուշանում եք:

Թուղթ ու մատիտով խաղերը

  • Ծովամարտը, թիքթաքը (x-o-ն), կախաղանը և դպրոցական ձանձրալի դասաժամերի այլ զվարճախաղերը նույնպես տեղափոխվել են հեռախոս:

Աշխարհագրական գիտելիքները

  • Ամենուր՝ մեքենաներից մինչև սմարթֆոններում տարածված GPS համակարգը թույլ է տալիս իմանալ A-ից B ճանապարհը, աշխարհագրության իմացությունն այժմ արժեքավոր հմտություն չէ:։
Շնորհավորանքի Բացիկ 1 · Բացիկ 2 · Բացիկ 3 · Բացիկ 4 · Բացիկ 5
Բջջային հեռախոսից հրաժարվելու համաշխարհային օրը
Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 294 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: միջազգային տոներ, 6 փետրվար, Բոլոր տոները | Վարկանիշ: 0.0/0