Փետրվարի 7-ին Ռուսաստանում նշում են Բիզնես կրթության օրը
- Խորհրդային Միության փլուզումից 26 տարի անց՝ 2017 թվականից Ռուսաստանում, ռուսական կառավարման դպրոցի նախաձեռնությամբ, ամեն տարի փետրվարի 7-ին նշվում է Բիզնես կրթության օրը։
- Խորհրդային Միությունում բիզնեսը՝ գործարարությունը, համարվում էր «սպեկուլյացիա» և քրեորեն հետապնդելի արարք, իսկ փողը, կոմունիստական քարոզչությամբ՝ հասարակության լայն զանգվածների գիտակցության մեջ արմատավորել էին որպես «ձեռքի կեղտ»։ Եվ, բնականաբար, բացակայում էր բիզնես կրթությունը։
- ԽՍՀՄ փլուզումից հետո շատ շատերը, ովքեր կամա, թե ակամա ստիպված էին զբաղվել գործարարությամբ՝ բիզնեսով, անհրաժեշտ կրթության բացակայության պատճառով «տակ էին տալիս», ընկնում պարտքերի ու տոկոսների տակ, որ երբեմն ողբերգական ավարտ էր ունենում։
- Առանց բիզնես կրթության գործարարների հետխորհրդային սերնդի համոզմամբ, բիզնես կրթություն մարդիկ պետք է ստանան դեռևս դպրոցական տարիքում։
- Օրվա բացիկն (հղումը՝ ամենաներքևում) օգտագործեք պատկան մարմիններին հորդորելու, որ Հայաստանում ևս սահմանվի Բիզնես կրթության օր։
Բոլոր տոների մասին տեղեկացեք՝ անցնելով հետևյալ հղումով։
|