ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

ԲԱՍՏՈՒՐՄԱ
Բաժին: Խոհանոց | Դիտումներ: 352 | 10:00 Ավելացրեց: armenlur

5 կգ տավարի փափուկ միսը կտրել բաստուրմայի համար (5 սմ հաստությամբ) առատ աղ ցանել վրան և թողնել այդպես մնա:

Հաջորդ օրը արյունոտ ջուրը թափել, 4-5 օր հետո միսը լավ լվանալ, 5-6 ժամ թողնել սենյակի ջերմաստիճան ունեցող ջրում՝ ժամը մեկ ջուրը փոխելով: 

Այնուհետև կախել, որպեսզի ջուրը քամվի։ 12 ժամ դնել ծանրության տակ, որից հետո կախել սառը տեղում՝ չորանալու:

ՉԱՄԱՆ

Չամանը թեթևակի բովել, աղալ, գոլ ջրով բացել (ջուրը պետք է ծածկի մակերեսը 3-4 սմ բարձրությամբ), թողնել 6-8 ժամ: Չամանի պարունակությունն ավելանում է 3-4 անգամ: Ստացված շիլայանման զանգվածին խառնել 300 գրամ աղացած սխտոր, 0.5 թեյի բաժակ սև և քաղցր կարմիր պղպեղ, քիմիոն, 2 ճաշի գդալ թեթևակի բոված ալյուր, լավ խառնել և չորացած միսը դնել մեջը այնպես, որ այն ամբողջովին ծածկվի չամանով: 5-7 օր հետո միսը հանել, կողքերին հավասարապես չաման քսել և չորացնել:

Բաժին: Խոհանոց | Դիտումներ: 352 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: բաստուրմա, խորտիկներ, խոհանոց, Ամալյա Բաղդասարյան, բաղադրատոմսեր | Վարկանիշ: 0.0/0