ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

ԲԱՐԱԿԱԲԼԻԹ (բլինչիկ)
Բաժին: Խոհանոց | Դիտումներ: 295 | 10:00 Ավելացրեց: armenlur

Ամանի մեջ կոտրել 3-4 հատ ձու, լավ հարել, ավելացնել մեկ ճաշի գդալ հալած յուղ, նույնքան ձեթ, 10 ճաշի գդալ ալյուր, աղ, լավ խառնել և աստիճանաբար ավելացնել 0.5 լիտր գոլ կաթ և խառնել, որպեսզի կոշտուկները վերանան. կարելի է նաև մաղով քամել:

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

  • Լավ տաքացրած թավայի հատակին ձեթ քսել (միայն մեկ անգամ) և համապատասխան շերեփով խմորը լցնել մեջը ու ձեռքի արագ շարժումով թափահարել այնպես, որպեսզի խմորը հավասարապես տարածվի, ապա 1-2 րոպե կրակի վրա պահելուց հետո բլիթը շուռ տալ, բայց չթողնել շատ կարմրի:
  • Բլիթները պետք է լինեն շատ բարակ ու նուրբ: Բոլոր բլիթները թխելուց հետո յուրաքանչյուրի մեջ լցնել մսով լցոն, փաթաթել այնպես, որ միսը լրիվ փակված լինի: Յուղով տապակել և մատուցել տաք վիճակում:

ԼՑՈՆ

  • 1 կգ տավարի միսը խաշելուց հետո աղալ, յուղով տապակել, ավելացնել 0,5 թեյի բաժակ խաշած բրինձ, 2-3 խաշած ու կտրտած ձու և համեմունքներ:
  • Բարակաբլիթ կարելի է պատրաստել նաև կարտոֆիլով, միայն բրինձով, տապակած կաղամբով, նաև միայն մսով:

ԽՈՐՀՈՒՐԴ՝ Բլիթները պետք է լինեն շատ բարակ ու նուրբ:

Բաղադրատոմսը՝ Ամալյա Բաղդասարյանի

Բաժին: Խոհանոց | Դիտումներ: 295 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: Ամալյա Բաղդասարյան, խոհանոց, ուտեստներ, բաղադրատոմսեր, բարակաբլիթ, բլինչիկ | Վարկանիշ: 0.0/0