Բանիմաց մարդու կարմա
| |
Բաժին: Կարմա | Դիտումներ: 3088 | 15:00 | |
Ստորև բերված ժամանակամիջոցներից մեկում ծնված մարդկանց սպիտակ կարման հնարավորություն է տալիս գիտելիքների առանձին պատառիկներից տեղեկատվության մի ամբողջական համակարգ ստեղծել և դառնալ իսկական գիտելիքների ուղեցուցորդ: Այդ ժամանակամիջոցներն են. 1926 թ. հունիսի 17-ից - 1927 թ. հունվարի 17-ը, Դրսևորվելով միջին մակարդակով՝ նման կարման մարդուն օժտում է տեղեկատվության մաքուր, անպղտոր աղբյուրից օգտվելու հնարավորությամբ: Նախկինում կատարած բարի գործերի համար արժանի պարգև ստանալով՝ այս մարդը համարյա ոչ մի խնդիր չունի հարազատների ու հարևանների հետ ունեցած իր հարաբերություններում: Նրան, ում մոտ կարման դրսևորվում է ամենացածր մակարդակով, այն թույլ չի տալիս ատել ու խաբեությամբ զբաղվել, պահպանում է պատահական անցանկալի ծանոթություններից ու թեթևամիտ կապերից: Հաճախ այն մարդուն ազատում է ոչ պետքական գիտելիքների մտապահումից: Լույսի աշխարհի հետ ամուր կապեր պահպանելու համար այդ մարդը պետք է շրջապատողներին անդադար մատակարարի հավաստի տեղեկատվություն, օգնի սովորելու հարցում և ծառայի որպես մաքուր գիտելիքների ուղեցուցորդ: Բացի այդ, պետք է խոսքում ամեն կերպ խուսափել մակերեսային, անհարգալից վերաբերմունքից, քանի որ վաղ թե ուշ բառերը վերածվում են գործերի: Պատահական չէ, որ իր և իրականություն, իրացնել և իրականացնել բառերն այդքան նման են: |
|