Ազգի պահպանիչի կարմա
| |
Բաժին: Կարմա | Դիտումներ: 2571 | 15:00 | |
Ստորև թվարկված ժամանակամիջոցներից մեկում ծնված մարդուն սպիտակ կարման հնարավորություն է տալիս մշտապես հաղորդակցվել ձեռնադրված մարդկանց հետ և դառնալ միակ Աստծո սպասավորը: Ժամանակաշրջաններն են. 1927 թ. հունվարի 18-ից - 1927 թ. օգոստոսի 16-ը, Կարմայի բարձրագույն դրսևորումը ամբողջովին մաքրված գենետիկ կոդ է: Այն մարդը, ում մոտ այս կարման արտահայտվում է միջին մակարդակով, դրա դիմաց ոչ մի պարգևատրում չի ակնկալում: Նա երջանիկ է այն բանով, որ մուտք ունի դեպի Սուրբ Աղբյուրը և կարող է մաքրել պղտոր ակունքները ճիշտ այնպես, ինչպես պարգևատրում չի ակնկալում այն մարդը, որը ջուր է խմում աղբյուրից և ոչ ճանճի նեխած հեղանյութը: Միջին մակարդակով արտահայտված կարման մարդուն նվիրում է ընտանեկան օջախի մշտական ջերմություն և ընտանիքում լիակատար փոխըմբռնում, նախնիների հետ ջերմ հարաբերություններ ու Հայրենիքում ճանաչման ձեռքբերում: Ցածր մակարդակով դրսևորված կարման մարդուն մանկության տարիքում տալիս է ընտանեկան անդորր և փոխըմբռնում նախնիների հետ: Լույսի աշխարհի հետ կապերն ամրացնելու համար նման կարմայով մարդը պետք է շատ բան անի լավ ավանդույթների (ընտանեկան, ազգային, կրոնական ու պատմական) պահպանման համար: Նա պետք է սովորի տանը լինել բարի հանճար, ընտանիքի անդամների միջև խաղաղություն ու համաձայնություն պահպանի, սրբորեն հարգի նախնիների հիշատակը: Արտագաղթելով՝ նման մարդիկ կարող են կորցնել ոչ միայն հայրենիքը, այլև հանգուցյալ նախնիների աներևույթ աջակցությունը: |
|