Իմ լեզուն իմ թշնամին է
| |
Բաժին: Կարմա | Դիտումներ: 2758 | 15:00 | |
Կան շատ մարդիկ, որոնց ակամա արտաբերած յուրաքանչյուր խոսք կարող է մեծ բեռ դառնալ: Դրանք այն մարդիկ են, ովքեր ծնվել են հետևյալ ժամանակամիջոցներից մեկում. 1924 թ. մարտի 23-ից - 1924 թ. դեկտեմբերի 16-ը, Այս մարդկանց հակացուցված է վիճաբանել հարազատների և հարևանների հետ, հակասություններ ունենալ ուղեկիցների հետ, հավաքագրվել որևէ նենգության մեջ: Ցածր մակարդակով դրսևորված կարմայով մարդկանց ուրախություն են պատճառում խաբեությունները, գողությունները, բամբասանքները, թալանը, բառերի, անունների, ազգանունների ամեն տեսակ խեղաթյուրումը: Նրա սիրելի զբաղմունքը կատակելն է: Ստի ու դատարկաբանության մեղքը նա քավում է եղբայրների, քույրերի, հարևանների, բարեկամների հետ ունեցած մեծ հակասություններով: Այնպես, ինչպես նա էր գիտակցաբար կամ անգիտակցաբար խաբում ու կողոպտում նրանց, ճիշտ այդպես էլ ինքն է հեշտությամբ դառնում բամբասանքների ու զրպարտությունների զոհ: Պետք է խուսափել բամբասանքներին ու ասեկոսեներին մասնակցելուց, ինչ-որ մեկի վարքը քննարկելուց, շրջապատողներին գողության դրդելուց և դրամապանակը ուրիշների համար մատչելի տեղում դնելուց: Մարդը կարողանում է հաղթահարել իր հիմար մանկայնությունը, բառերի ու մտքերի աղճատման, բամբասանքների ու զազրախոսության, գողության ու անտեղի կատակների նկատմամբ ունեցած հակվածության գիտակցման ու արմատապես ոչնչացման ուղղությամբ տարված հսկա հոգևոր աշխատանքի արդյունքում: Նրա անվան հետ այլևս չեն կապվում հերյուրվածքներն ու ասեկոսեները: |
|