ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Օտար՝ յուրայինների մեջ
Բաժին: Կարմա | Դիտումներ: 2501 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Մարդկանց մի մեծ խումբ կա, որոնց տան պատերը ոչ միայն չեն օգնում, այլև երբեմն լրջորեն դժվարացնում են նրանց կյանքը: Դրանք այն մարդիկ են, ովքեր ծնվել են հետևյալ ժամանակամիջոցներից մեկում.

1924 թ. դեկտեմբերի 17-ից  -  1925 թ. սեպտեմբերի 12-ը,
1933 թ. հոկտեմբերի 23-ից  - 1934 թ. հուլիսի 18-ը,
1942 թ. օգոստոսի 28-ից       - 1943 թ. մայիսի 24-ը,
1951 թ. հուլիսի 3-ից              - 1952 թ. մարտի 29-ը,
1960 թ. մայիսի 9-ից              - 1961 թ. փետրվարի 1-ը,
1969 թ. մարտի 14-ից            - 1969 թ. դեկտեմբերի 8-ը,
1978 թ. հունվարի 17-ից       -  1978 թ. հոկտեմբերի 13-ը,
1986 թ. նոյեմբերի 23-ից      -   1987 թ. օգոստոսի 18-ը,
1995 թ. սեպտեմբերի 29-ից - 1996 թ. հուլիսի 24-ը,
2004 թ. օգոստոսի 3-ից         - 2005 թ. ապրիլի 29-ը:

Այս մարդկանց  հակացուցված է անհարգալից վերաբերմունք ցուցաբերել նախնիների նկատմամբ, պղծել ընտանեկան, ազգային, կրոնական ավանդույթները և փայփայել սեփական թաքնված արատները: Մեղքերի համար նրանք պատժվում են ընտանեկան անեծքով, մշտական անախորժություններով, որոնք բերում են հոգեկան անհավասարակշռվածության: Ինչ-որ անտեսանելի ուժ այս մարդուն հեռացնում է իր սեփական տնից, փչացնում է ընտանիքի հետ փոխհարաբերությունները կամ էլ դարձնում մտերիմ մարդու դավաճանության զոհը: Որպես կանոն, այն մարդիկ, ում մոտ այս կարման դրսևորվում է միջին մակարդակով, հայրենիքում չեն ընդունվում, նույնիսկ եթե դրան մեծ ծառայություններ են մատուցել: Այս հանգամանքը նրանց դրդում է երջանկություն որոնել հարազատ վայրերից հեռու:

Հոգևոր մեծ աշխատանքի արդյունքում այս կարմայով մարդիկ մաքուր ավանդույթների ճաշակ են ձեռք բերում, կտրականապես հրաժարվում են ընդունել կեղտոտ ուսմունքները, նրանց մոտ առաջանում է ակնթարթային ռեակցիա, որը թույլ չի տալիս այնպիսի գործընթացների զարգացում, որոնք տանում են կենդանի ակունքների աղտոտման: Լիովին վերանում է թունավորման, անեծքի, ջրահեղձ լինելու վախը:

Բաժին: Կարմա | Դիտումներ: 2501 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5