Կարմայի 12 քիչ հայտնի օրենքները, որ կարող են փոխել կյանքը
| |
Բաժին: Կարմա | Դիտումներ: 237 | 15:00 | |
Նրա համար, որպեսզի դադարեք վախենալուց և որոշ գիտելիքներ ձեռք բերեք կարմայի և ռեինկարնացիայի մասին, Ձեզ անհրաժեշտ է իմանալ կարմայի մի քանի օրենքներ: Ի՞նչ բան է կարման: Սանսկրիտերենից թարգմանաբար «կարմա» նշանակում է՝ «գործողություն»: Դա հավասարազոր է Նյուտոնի օրենքին` «Ամեն մի գործողության դեմ կա հակագործողություն»: Երբ մենք մտածում ենք, խոսում կամ գործում, մենք գործի ենք դնում ուժ, որը իր հերթին՝ պատասխանում է մեզ նույն ձևով: Այդ հակադարձ ուժը կարող է ձևափոխվել, մոդիֆիկացվել կամ կանգնել, բայց մարդկանց մեծ մասը չի կարող ամբողջությամբ ազատվել դրա գործողությունից: Մարդ չի կարող խուսափել իր գործողությունների հետևանքներից, բայց նա կտառապի միայն այն դեպքում, եթե իր ձեռքով ստեղծի իր տառապանքների համար որոշակի պայմաններ: 1. Մեծ Օրենք: «Ինչ ցանես, այն էլ կհնձես»: Հայտնի է նաև՝ որպես «Պատճառի և Հետևանքի Օրենք»: Եթե մենք ուզում ենք երջանկություն, խաղաղություն, սեր և ընկերություն, ապա մենք պետք է լինենք երջանիկ, խաղաղասեր, ինչպես նաև պետք է սիրենք և լինենք հավատարիմ ընկեր: Ինչ որ մենք ուղարկենք Տիեզերք, այն բումերանգի նման հետ կգա մեզ: 2. Ստեղծման Օրենք: Կյանքը հենց այնպես չի ծագում: Այն պահանջում է մեր մասնակցությունը դրանում: Մենք Տիեզերքի հետ մեկ ամբողջություն ենք, ինչպես ներսում, այնպես էլ արտաքինում: Այն ամենը, ինչ շրջապատում է մեզ, մեր ներքին վիճակի բանալին է: Եղեք ինքներդ Ձեզ հետ և շրջապատեք Ձեզ այն ամենով, ինչ որ կուզենայիք ունենալ կյանքում: 3. Հնազանդության Օրենք: Դուք չեք կարող ինչ-որ բան փոխել, եթե հրաժարվում եք ընդունել այն: Եթե Դուք ինչ-որ մեկի մեջ թշնամի եք տեսնում, կամ ինչ-որ մեկի մոտ բնավորության վատ գծեր եք գտնում, նշանակում է՝ Դուք ինքներդ չեք կենտրոնացել գոյության բարձրագույն մակարդակի վրա: 4. Աճի Օրենք: «Ուր էլ որ Դուք գնաք, այնտեղ էլ կգտնվեք»: Մեզ համար Հոգևորում աճել՝ նշանակում է, որ մենք ինքներս պետք է փոխվենք, այլ ոչ թե մարդիկ, վայրերը և մեր շրջապատի առարկաները: Միակ բանը, որ կա մեր կյանքում, դա մենք ինքներս ենք, և դա միակ գործոնն է, որի վրա մենք հսկողություն ունենք: Երբ մենք փոխում ենք այն, թե ով էինք մենք կամ ինչ էինք մենք մեր սրտերում, դրանից հետո փոխվում է նաև մեր կյանքը: 5. Պատասխանատվության Օրենք: Եթե իմ կյանքում ինչ-որ բան այն չէ, նշանակում է՝ ինչ-որ մի բան այն չէ իմ մեջ: Մենք հայելին ենք նրա, ինչ մեզ շրջապատում է: Եվ հակառակը. ինչ մեզ շրջապատում է, արտացոլում է մեզ: Դա Տիեզերքի ճշմարտությունն է: Մենք ինքներս պետք է պատասխանատվություն կրենք այն բանի համար, ինչ կատարվում է մեր կյանքում: 6. Կապի Օրենք: Եթե նույնիսկ այն, ինչ մենք անում ենք, թվում է մեզ ոչ էական, իրականում այն փաստը, որ դա արվում է, շատ կարևոր է, քանի որ Տիեզերքում ամեն ինչ փոխկապակցված է: Ամեն մի քայլ բերում է հաջորդ քայլին, և այդպես՝ անընդհատ: Ինչ-որ մեկը պետք է սկսի աշխատանքն այն բանի համար, որպեսզի այն կատարվի: Ոչ առաջին քայլը, ոչ էլ վերջինը չեն կարող ավելի կարևոր լինել, քանի որ երկուսն էլ անհրաժեշտ են խնդրի լուծման համար: Անցյալը, ներկան և ապագան փոխկապակցված են իրար հետ: 7. Կենտրոնակետության Օրենք: Դուք միաժամանակ չեք կարող երկու բանի մասին մտածել: Դրա շնորհիվ, երբ Ձեր ուշադրությունը կենտրոնացած է հոգևոր արժեքների վրա, այնպիսի ցածր զգացմունքներ, ինչպիսին են ժլատությունը կամ զայրույթը, Ձեզ համար անհնարին են դառնում: 8. Գոհության և Հյուրընկալության Օրենք: Եթե Դուք ինչ-որ բան ճիշտ եք համարում, ապա Ձեր կյանքում մի ժամանակ պետք է ցույց տաք, որ դա իսկապես այդպես է: 9. «Այստեղի» և «Հիմայի» Օրենք: Հետ նայելով` որպեսզի հիշենք, թե ինչ է եղել, կամ անհանգստանալով ապագայի համար` մենք ինքներս մեզ խանգարում ենք լիովին զգալ մեզ այստեղ և հիմա: Հին մտքերը, վարքագծի հին ձևերը և հին երազանքները խանգարում են մեզ ձևավորել նորերը: 10. Փոփոխության Օրենք: Պատմությունը կկրկնվի այնքան ժամանակ, մինչև մենք դասեր չքաղենք, որը կփոխի մեր ճանապարհը: 11. Համբերության և Վարձատրության Օրենք: Յուրաքանչյուր պարգև սկզբնապես աշխատանք է պահանջում: Հավերժական արժեք ունեցող պարգևը պահանջում է համբերություն և համառ աշխատանք: Իրական հրճվանքը գալիս է այն ժամանակ, երբ մենք անում ենք այն, ինչ մտածում ենք անել, և նրանից, որ հասկանում ենք` ժամանակին մենք դրա համար պարգևատրվել ենք: 12. Իմաստի և Ոգեշնչման Օրենք: Ինչ Դուք ներդնեք, այն էլ հետ կստանաք: Իրական արժեքը ցանկության և էներգիայի ուղղակի արդյունքն է, որը Դուք ներդրել եք: Յուրաքանչյուր անձնական ներդրում, դա ներդրում է Ամբողջի մեջ: Անիմաստ ներդրումները չեն ազդում Ամբողջի վրա և չեն կարող փոքրացնել նրան: Այն ամենը, ինչ արվում է սիրով, կարող է կյանք ներշնչել և ոգեշնչել Ամբողջին: |
|