ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Այտոսկրերը, այտերը և բնավորությունը
Բաժին: Նախանշաններ | Դիտումներ: 2739 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Բնավորության մի շարք առանձնահատկությունների մասին կարելի է պատկերացում կազմել այտոսկրերի կառուցվածքից ու այտերի ձևից:


Արտահայտված այտոսկրեր

  • Ուշադրություն եք գրավում
  • Շրջապատի խանդն ու նախանձն եք առաջացնում

http://asoas.ucoz.ru/physiognomy/ppic/cheekcheekbones1.png
Ինչ-որ մի տեղ մուտք գործելիս անմիջապես ուրիշների ուշադրությունն եք հրավիրում ձեզ վրա: Ձեզ որպես ուժեղ առաջնորդ են ընկալում նույնիսկ եթե ինքներդ ձեզ այդպիսին չեք կարծում: Ձեր խնդիրը կարող է լինել այն, որ շատերին նախանձի առիթ կարող եք տալ: Հիշեք. եթե հանդիպում եք առանց որևէ պատճառի առաջ եկած դիմադրության, արժե մի կողմ քաշվել ու թողնել ուրիշներին ցույց տալու իրենց արժանիքները:


Նեղ այտոսկրեր (բարձր ու իրար մոտ տեղադրված)

  • Հզոր էներգիա
  • Չեն սիրում դանդաղկոտ մարդկանց հետ աշխատել

http://asoas.ucoz.ru/physiognomy/ppic/cheekcheekbones3.png
Շատ էներգիա եք ծախսում ու հաճախ այն վերականգնելու համար հանգստի կարիք եք զգում: Դուք նման եք կարճ տարածության վրա վազորդի, ավելի լավ ձեզ դրսևորում եք այն աշխատանքի մեջ, որտեղ հստակ կարճ ժամկետներ են դրված ու արագ գործողություններ են անհրաժեշտ: Տանել չեք կարողանում դանդաղկոտ մարդկանց ու ձանձրալի, միապաղաղ աշխատանքը: Ձեզ աշխատանքն ավելի լավ է տրվում, եթե ամեն երկու-երեք ժամը մեկ մի քանի րոպեով ընդմիջում անելու հնարավորություն է տրված:


Լայն այտոսկրեր (իրարից հեռու տեղադրված)

  • Տոկունություն
  • Ուժեղ բնավորություն

http://asoas.ucoz.ru/physiognomy/ppic/cheekcheekbones4.png
Կարող եք մեծ տարածություններ հաղթահարել, քանի որ ակտիվության մեծ պաշար ունեք ու բավականին տոկուն եք: Ստանձնած բոլոր գործերն ավարտին եք հասցնում, չեք վախենում դժվարություններից, ուժեղ բնավորություն ունեք ու տրամադրված եք հաղթանակի:


Այտեր

Կլոր այտեր

  • Հենվում են լայն աջակցության վրա
  • Հիանալի կազմակերպիչներ են

http://asoas.ucoz.ru/physiognomy/ppic/cheekcheekbones2.png
Այտերի ու այտոսկրերի նման ձևը խոսում է համբերատարության ու մարդկանց լավ հասկանալու մասին: Շրջապատն ուրախությամբ է օգնում ձեզ: Ինքներդ էլ հեշտությամբ եք համախմբում համախոհներին, մարդկանց մեջ ձեզ հետևելու հետաքրքրություն եք առաջ բերում: Հիանալի կազմակերպիչ եք ու կարողանում եք կոնսենսուսի հասնել:


Կախված այտեր

  • Կենսական ակտիվության պակաս

http://asoas.ucoz.ru/physiognomy/ppic/cheekcheekbones5.png
Կախված այտերը խոսում են թույլ խառնվածքի ու հնարավոր է նաև ֆիզիկական թուլության մասին: Ավելի շատ կենտրոնացած եք ձեր ներաշխարհի վրա, առաջնորդվում եք ներքին ձայնով և ոչ թե տրամաբանությամբ:


Բուժարարի այտեր (ավելի լայն աչքերի շրջանում)

  • Ներշնչում են շրջապատին

http://asoas.ucoz.ru/physiognomy/ppic/cheekcheekbones6.png
Դուք բուժիչ ու ներշնչող էներգիայով եք շրջապատված: Հիանալի եք բժշկի, բուժքրոջ, ուսուցչի կամ ծնողի դերում: Դուք մարդկանց ներշնչելու, նրանց ակտիվացնելու հիանալի հատկությամբ եք օժտված:

Բաժին: Նախանշաններ | Դիտումներ: 2739 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: ֆիզիոգնոմիկա | Վարկանիշ: 5.0/5