Ատամներն ու բնավորությունը
Եթե երազում տեսել եք, որ կորցրել եք ատամը, դա կարող է ուժերի անկում կամ գոյատևելու ունակության հանդեպ վախ նշանակել: Իսկ ահա ֆիզիոլոգիայի մեջ ատամները խորհրդանշում են որոշումներ ընդունելու գործընթացն ու խոսում են մեր բնավորության, ուժի ու վճռականության մասին:
Ուղիղ ատամներ (հավասար չափերի)

- Տրամաբանական մոտեցում
- Ինքնավստահություն
Այսպիսի մարդիկ լավ տրամաբանություն ունեն, արագ են դասեր քաղում: Որոշումներ ընդունում են հանգիստ ու վստահ:
Ճեղք դիմացի ատամների միջև

- Պատրաստ են ռիսկի դիմել
- Արագ են որոշումներ ընդունում` հենվելով ներքին ձայնի վրա
Այս մարդիկ պատրաստ են ռիսկի դիմել նույնիսկ եթե վստահ չեն հաջող ավարտի վրա: Ավելին, եթե իրադարձությունների զարգացման անվտանգ ու ռիսկային տարբերակներ կան, նրանք ընտրում են երկրորդը: Ինչքան ավելի լայն է ատամների արանքի այդ ճեղքը, այնքան ավելի արտահայտված են բնավորության նշված գծերը: Ընկերները նրանց հաճախ տաքգլուխ են համարում, քանի որ նրանք վայրկենական որոշումներ են ընդունում, ամբողջովին վստահում են ներքին ձայնին ու չեն թաքնվում վտանգներից:
Իսկ ահա կտրիչների միջև ճեղքվածքը կոնֆլիկտների, տագնապի, ինչպես նաև կրթության հանդեպ հետաքրքրության մասին է վկայում:
Դիմացի խոշոր ատամներ (մնացած ատամներից մեծ)

- Համառություն
Այսպիսի մարդիկ, եթե արդեն տրամադրվել են ինչ-որ բան անելու, ապա հետ չեն կանգնի ընդունված որոշումից: Նրանք շատ համառ են: Զրուցակիցը պետք է համոզիչ փաստարկների մի ամբողջ շարք ներկայացնի` մինչև նրանք կհամաձայնվեն փոխել իրենց տեսակետը: Այս հատկության դրական կողմն այն է, որ այս մարդիկ հստակ կպաշպանեն սեփական կարծիքը:
Վերին խոշոր կտրիչները անկեղծության, նյութական ապահովության ձգտելու նշան են:
Ծուռ ատամներ (հատկապես` ներքևի շարքի)

- Ունակ են տեսնել խնդրի երկու կողմերը
- Սեփական անձին մեծ պահանջներ են ներկայացնում
Այսպիսի մարդիկ կարողանում են խնդրին երկու կողմից մոտենալ: Նրանք չեն սիրում սխալվել, ուստի գործողությունների անցնելուց առաջ մի քանի անգամ ստուգում են փաստերը: