ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղակերպի կանայք
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 5599 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Խոյ-կանայք փառասիրությամբ ու ոգևորվածությամբ իրենց հավասարը չունեն: Նրանք առանց թաքցնելու հպարտանում են իրենց ամուսիններով, հաճույք են ստանում այն ամենից, ինչն ուրիշների համար հասանելի չէ: Իրենց ամուսիններին ոգևորում են նոր գործեր սկսելիս: Նրանց բառապաշարում չկա «պարտություն» բառը, լավատես են: Կարող են ռիսկային ավանտյուրաների դիմել, հեռահար խորհուրդներ տալ: Որպես կանոն, բարդ հարցերում գիտակ են, մանրուքների մեջ չեն խորանում: Շատ անհամբեր են. նրանց պետք է հասկացնել, որ կարևոր կենսական խնդիրները միանգամից չեն լուծվում: Բացի այդ, նրանք պետք է հասկանան նաև, որ տունը տղամարդու համար առաջին հերթին հարմարավետ ու հանգիստ ապաստան է:

Ցուլ-կանայք սիրում են գումարն ու գեղեցիկ իրերը: Նրանք մշտապես մտահոգված են ամուսնու հաջողություններով, ստիպում են նրան հասնել նպատակներին, չեն հանդուրժում պարտությունները: Ցուլը բանկիրների նշան է: Շատ տղամարդիկ ուրախ են իրենց կողքին տեսնել առողջ բանականությամբ ու գործնական Ցուլ-կանանց: Այս կանայք հիանալի ճաշակ ունեն, սիրում են ամուսիններին գեղեցիկ հագուստ ու ուրիշ նվերներ անել, պաշտում են ճոխությունն ու հաջողությունը: Տունը սովորաբար ճոխ, ճաշակով ու հարմարավետ են ձևավորում: Սրա հետ մեկտեղ նրանք հաճախ համառ են լինում ու դժվարությամբ են ապրում ժամանակակից հայացքներով տղամարդու հետ: Երկրորդ խնդիրն էլ ավելորդ նյութապաշտությունն է, որը նրանց հաճախ է խանգարում:

Երկվորյակ-կանայք օժտված են բոլորի համար անփոխարինելի լինելու ձիրքով: Նրանք ինքնատիպ են, սիրում են ձեռնոց նետել: Նրանք լավ կին կլինեին զինվորականների, դեսպանների և բոլոր այն տղամարդկանց համար, որոնց մասնագիտությունը կապված է ճամփորդությունների հետ: Երկվորյակ կանայք ուրախ են, բարի, մարդամոտ ու հյուրասեր: Օգնում են իրենց ամուսիններին, խորհուրդներ տալիս, չեն փնթփնթում նրանց վրա, չեն հիշեցնում հին սխալներն ու մոլորությունները: Հասկանում են կյանքի իսկական արժեքներն ու դժվարությունները: Այս կանանց, սակայն, հաճախ պակասում է համբերատարությունը: Նրանք չեն կարողանում հասկանալ, որ հաջողությունը միանգամից չի գալիս,ու կյանքում պետք է շատ դժվարություններ հաղթահարել:



Երջանիկ են այն ամուսինները, ովքեր Խեցգետին-կին ունեն: Այս կանայք տանը հարմարավետություն ու ջերմություն ստեղծելու ձիրքով են օժտված: Նրանք մոր նման սիրում են իրենց ամուսիններին, նուրբ ինտուիցիա ունեն, որը բնորոշ է Ջրի բոլոր նշաններին: Հասարակության մեջ ոչ այնքան հաճախ հայտնվելով՝ նրանք նաև այդտեղ են իրենց ամուսինների համար համապատասխան ֆոն ստեղծում: Նրանք հրաշալի տանտիրուհիներ են: Այսպիսի կանանց ամուսինները կարող են իրենց ընտանիքի գլուխ զգալ: Թերությունների շարքում կարելի է նշել պահպանողականության հասնող համառությունն ու կասկածամտությունը:

Առյուծ-կանայք չեն սիրում երկրորդական դերեր խաղալ, փառասեր են ու սիրում են ճոխությունը: Նրանց համար մեծագույն երջանկությունը բարձր դիրք ունեցող ամուսինն է: Նրանք աշխատասեր են, չեն հանդուրժում ամուսնու կողմից ուշադրության պակասը: Կարող են գնահատել ամուսնու գործնական հաջողությունները, եթե նրա կողմից վստահություն են վայելում ու նրա գործերի ակտիվ համախոհն են: Նրանք միայն պետք է զսպեն ղեկավարելու ցանկությունն ու հիշեն, որ տղամարդկանց ինքնահաստատվելու համար ավելին է պետք, քան կանանց:

Կույս-կանայք նախընտրում են մնալ ստվերում, չեն սիրում ակտիվ հասարակական կյանքը: Երջանիկ են այն տղամարդկանց հետ, ովքեր գիտական կամ մտավոր այլ աշխատանքով են զբաղվում՝ հետազոտողներ, փաստաբաններ, ուսուցիչներ, գիտնականներ, բժիշկներ: Այս բնագավառներում աշխատող տղամարդիկ իդեալական ամուսին կլինեին Կույս-կանանց համար: Այս կանայք շատ մեծ ուշադրություն չեն դարձնում իրենց արտաքինին, կարող են զոհել սեփական կարիերան ամուսնու կարիերայի համար: Ամուսնու հետ նույն բնագավառում աշխատելիս կարող են երկրորդական դերեր ստանձնել: Նրանք ուշադիր են, հոգատար, սուր լեզու ունեն: Նրանց միայն անհրաժեշտ է նրբանկատ լինել ամուսնու հետ շփվելիս՝ նրա՝ սեփական ուժերի հանդեպ հավատը չկոտրելու համար:

Կշեռքի նշանի տակ ծնված կանայք ամենից շատ գնահատում են ազատությունը: Նրանք տանել չեն կարողանում միայնությունը: Կշեռքի նշանը ղեկավարում է ամուսնությունը: Կին-կշեռքները ձգտում են ամուսնու ցանկացած քայլն իմանալ՝ նրանց հետաքրքրություններն ու աշխատանքը հասկանալու համար: Հեշտությամբ են նոր ընկերներ ձեռք բերում ու փոխում բնակության վայրը: Վախենում են ինչ-որ բանով խանգարել ամուսիններին: Նրանք վերլուծող են ու շատ խելացի: Ամուսիններին արժեքավոր գործնական խորհուրդներ են տալիս, արագ ըմբռնում են խնդրի հիմքը: Երբ խոսքը զգացմունքների մասին է, կարողանում են խելացի որոշումներ ընդունել. չէ՞ որ նրբանկատությունը նրանց գլխավոր արժանիքներից է:

Կարիճ-կանայք մի կողմից ուժեղ ու կամային անձնավորություններ են, իսկ մյուս կողմից էլ հավատարիմ են ու նվիրված, կարող են տեր կանգնել իրենց սիրուն: Նրանց համար կարևորը ամուսնու երջանկությունն է. վստահ ու տղամարդավարի են տանում փորձությունները: Նրանց գլխավոր արժանիքը դժվար ժամանակներում համբերատարությունը, ուժեղ ինտուիցիան ու մարդկանց լավ ճանաչելն է: Կարիճները հաջողակ են ֆինանսական գործերում: Այս կանայք սեփականատիրական զգացում ունեն, սիրո համար պատրաստ չեն ինքնազոհաբերման:

Աղեղնավոր-կանայք սիրում են արկածները, նրանք ակտիվ և ուժով լի են: Նրանց չի գրավում հանուն գումարի կյանքը: Չեն ստիպում ամուսիններին առավոտից գիշեր գումար աշխատել: Նրանց համար կարևորը ինքնարտահայտումն է, ունակ չեն ճակատագրին ձեռնոց նետել: Չնայած տնային գործերը հոգնեցնում են նրանց, նրանք սիրում են մաքրությունը, գեղեցկությունն ու հարմարավետությունը: Սրանք հյուրասեր, ուրախ տանտիրուհիներ են:

Այծեղջյուր-կանայք գտնում են, որ հաջողությունը համառ աշխատանքի ու ինքնազոհաբերման արդյունք է: Նրանք չեն փնթփնթում ամուսինների վրա մասնագիտական դաշտում դանդաղ առաջ շարժվելու համար: Այս կանայք ոչ միայն սիրում են հաջողությունը, այլև աշխատում են դրա համար: Նրանք խնայող ու շատ աշխատասեր են:

Որպես կանոն Ջրհոս-կանանց համար գումարը մեծ նշանակություն չունի: Նրանց համար երջանկությունը հոգևոր կյանքի մեջ է. կյանքի նյութական կողմը նրանց քիչ է հետաքրքրում: Տղամարդու մեջ գնահատում են բարձր իդեալները: Ամուսիններին ոգևորում են ստեղծագործական փնտրտուքների  մեջ և բարձր դիրքի հասնելու: Ջրհոս-կանայք իդեալական կողակիցներ են հասարակական աշխատանքով զբաղվող ու պետական ծառայություն իրականացնող տղամարդկանց համար: Նրանց արժանիքներից է կասկածամտության ու խանդի բացակայությունը. երբեք չեն ստուգում ամուսիններին:

Ձուկ-կանայք մշտապես օգնության են գալիս ամուսիններին՝ դրանով ցույց տալով նրանց կարևորությունն ու որ մշտապես պատրաստ են վստահել նրանց դատողություններին: Այս կանայք չեն ղեկավարում ամուսիններին, գնահատում են նրանց որպես կյանքում իրենց հենարանի, վստահում են, երբեք չեն քննադատում, նույնիսկ եթե նրանց կարիերան վատ է դասավորվում: Նրանց համար կարևորը ամուսնու հանգստությունն ու երջանկությունն է: Ամեն դեպքում այսպիսի կարծիքի են իրենց կանանց մասին նրանց ամուսինները:

Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 5599 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: աստղակերպ | Վարկանիշ: 5.0/6