ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ փետրվարի 8
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2187 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հաջող կդասավորվի: Ավելի շատ վստահեք ձեր ինտուիցիային, քանի որ հենց նրա հուշումներն այսօր կօգնեն ձեզ հասնել նպատակին: Ձեզ իրադարձություններով լի, հետաքրքիր, բայց մի փոքր հոգնեցուցիչ օր է սպասվում: Այսօր ծագած բոլորը խնդիրները չէ, որ արագ լուծման կարիք կունենան: Այնպես որ՝ մի շտապեք, ինքներդ ձեզ թույլ տվեք կողմնորոշվել նոր իրավիճակում ու ամեն ինչ լավ կշռադատել: Դա վերաբերում է և՛ աշխատանքին, և՛ անձնական հարաբերություններին:

Մտերիմների հետ շփումները կբարձրացնեն տրամադրությունը: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումներն ու ընկերական հանդիպումները: Անձնական հարաբերություններում կարող եք նախաձեռնող լինել, եթե վստահ եք, որ ձեր նախաձեռնությունը տեղին է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կյանքում և կյանքի հանդեպ հայացքների մեջ հավանական են նշանակալի փոփոխություններ: Մի վախեցեք համարձակ որոշումներ ընդունել, նույնիսկ եթե դրանք դուր չեն գալիս շրջապատին: Հիմա պետք է կողմնորոշվեք սեփական փորձով ու գիտելիքներով: Ստեղծագործ պոտենցիալը բարձր կլինի, փայլուն գլուխ կհանեք բարդ ու ոչ ստանդարտ խնդիրներից, հաղթանակի կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները ստիպված են եղել նահանջել:

Կարող եք լրիվ նոր բան ստանձնել. արագ ամեն ինչից գլուխ կհանեք: Երեկոյան հիանալի գաղափարներ կունենաք: Հին ծանոթները հաճույքով կօգնեն կյանքի կոչել դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է ընտանիքի անդամների հետ շփվելու համար: Կարող եք քննարկել բարդ հարցերը, պայմանավորվել համատեղ պլանների ու գործողությունների մասին: Նույնիսկ եթե ինչ-որ տարաձայնություններ առաջանան, ձեզ կհաջողվի արագ հաղթահարել դրանք, խուսափել և՛ բաց կոնֆլիկտից, և՛ թաքնված վիրավորանքներից: Ձեր որոշումները շրջապատին միշտ չէ, որ դուր կգան, բայց որոշ ժամանակ կանցնի ու բոլորին պարզ կդառնա, որ ճիշտ եք եղել:

Հավանական են սիրային անակնկալներ, ուշադրության նշաններ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Որոշ Երկվորյակներ սիրային խոստովանություններ կլսեն, մյուսներն էլ համարձակություն կգտնեն խոստովանել զգացմունքները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը նոր ծանոթություններ ու հիշարժան հանդիպումներ է խոստանում: Հնարավոր է սիրային տարվածություն, որը լարված, անկանխատեսելի, բայց շատ կրքոտ հարաբերությունների սկիզբ կդնի: Ընտանեկան գործերի ու ընկերության հետ կապված հարցերում լսեք ինտուիցիայի ձայնին: Իսկ ահա գործնական հարցերում լավ է լսել փորձառու գործընկերների ու հին ծանոթների խորհուրդները:

Խուսափեք սթրեսային իրավիճակներից, որոնք այսօր ուժասպառ կանեն ձեզ ու վատ կանդրադառնան ինքնազգացողության վրա: Բարդ խնդիրների լուծմանն անցնելուց առաջ մտածեք, թե ով կարող է ձեզ օգնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ձեզ հաջող օր է սպասվում: Այն երկար սպասված իրադարձություններ կբերի: Ճիշտ է, դրանք այնպես տեղի չեն ունենա, ինչպես կուզենայիք ու ստիպված կլինեք վերամշակել պլանները և փոխել համախոհներին: Օգտակար կլինի արագ որոշումներ ընդունելու, շրջապատի ակնարկներն արագ հասկանալու ունակությունը: Ձեզ կհաջողվի կռահել ուրիշների արարքների իրական մոտիվներն ու իմանալ այն, ինչ նրանք փորձում են թաքցնել:

Օրը վատը չէ հանդիպումների համար: Հնարավորություն կունենաք ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, ում հետ դա անել առաջ չէր հաջողվում, վերջ կտաք վեճերին, որոնք վերջին շրջանում ձեզ շատ էին վշտացնում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հետաքրքիր օր է: Իրադարձությունների զարմանալի ընթացքը ձեզ համար շատ գաղտնիքներ կբացի: Ստացված ինֆորմացիան այնպես օգտագործեք, որ ոչ ոքի չվնասեք, հակառակ դեպքում ինքներդ բոլորից շատ կտուժեք: Ցանկալի չէ ընտանեկան միջոցառումներ պլանավորել. հարազատների հետ ձեր հարաբերությունները սառը կլինեն, այնպես ոչ՝ շփումներն այնքան էլ հաճելի չեն լինի:

Օրը շատ հարմար է ուսման ու այն մարդկանց հետ շփվելու համար, ովքեր պատրաստ են կիսվել փորձով: Կարող եք մասնակցել մասնագիտական միջոցառումների: Չեն բացառվում օգտակար ծանոթությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը համեմատաբար հանգիստ կանցնի: Այն ավելի բարենպաստ է հին գործերն ավարտին հասցնելու, քան նորերը սկսելու համար: Սակայն կարող եք մտորել հեռավոր ապագայի պլանների շուրջ: Կարևորը մտածածն իրագործելու հարցում չշտապելն է: Կարող եք գործնական բանակցություններ վարել, բայց լիակատար վստահության արժանի են միայն փորձված գործընկերները: Իսկ ահա նորերը կարող են հուսախաբ անել, նույնիսկ եթե ինչ-որ մեկը երաշխավորել է նրանց համար:

Օրը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Մտերիմները լավ կհասկանան ձեզ ու շատ հարցերում կաջակցեն: Հենց նրանց շնորհիվ կարևոր քայլ կանեք ու ամենայն հավանականությամբ չեք զղջա դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Անհամբեր կլինեք: Երբեմն դա խնդիրներ կստեղծի շրջապատողների համար, բայց ավելի հաճախ՝ հենց ձեր համար: Միայն նրա համար, որ կշտապեք ու չեք ուզենա սպասել հարմար պահի, տհաճ իրավիճակներ կստեղծվեն: Բոլոր խոչընդոտները հաղթահարելու համար համբերատարության ու խոհեմության կարիք կլինի: Օգնության կարիք էլ կունենաք: Մտածեք, թե ինչպես կարող եք շնորհակալություն հայտնել ձեր համախոհներին: Դա կարևոր է, նույնիսկ եթե նրանք լրիվ անշահախնդիր են օգնում:

Գումարի հետ զգույշ եղեք; Այսօր հակված կլինեք ավելի շատ ծախսել, քան դրա կարիքը կա: Հնարավոր են անհաջող զուգադիպություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հարմար օր է ընկերական հանդիպումների ու սիրային ժամադրությունների մասին պայմանավորվելու համար: Իսկ մնացյալ հարցերում պատրաստ եղեք անակնկալների: Չի բացառվում՝ ստիպված լինեք փոխել պլանները, որպեսզի անհապաղ զբաղվեք ուշադրություն պահանջող գործերով: Հնարավոր են հաջողություններ ուսման մեջ:

Այսօր ձեզ կհաջողվի արագ շատ ինֆորմացիա մտապահել, վերլուծել այն ու ճիշտ եզրակացություններ անել: Շրջապատողները հաճախ կդիմեն խորհուրդների խնդրանքով ու կհետևեն դրանց: Հին սխալներն ուղղելու հնարավորություն կլինի. բաց մի թողեք այն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Համառ եղեք ու կհասնեք հաջողության: Բարդ օր է, բայց այն շատ հաջող կլինի, եթե վարքի ճիշտ մոդել ընտրեք: Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի: Ամենայն հավանականությամբ ուզածին հասնելու համար պետք է դժվարություններ հաղթահարեք: Եթե ջանքեր չգործադրեք, պետք է բավարարվեք համեստ արդյունքներով:

Հնարավոր է վիճեք մի մարդու հետ, որը կարևոր դեր է խաղում ձեր կյանքում: Այստեղ լավ է զիջումների գնալ, հակառակ դեպքում կոնֆլիկտ կառաջանա, որի հետևանքները շատ լուրջ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է գործնական հանդիպումների ու կարևոր բանակցությունների համար: Բոլորին կհամոզեք, որ պատրաստ եք գլուխ հանել բարդ խնդիրներից: Շատ հարցեր առաջ կգան, որոնց պատասխաններն ավելի ուշ կստանաք: Համբերությամբ զինվեք: Գործելուց առաջ բարենպաստ պահին սպասելու ունակությունը այսօր շատ պետք կգա:

Աշխատեք տանը ջերմ ու հարմարավետ մթնոլորտ ստեղծել: Եթե չաջակցեք մտերիմներին, չփորձեք բարձրացնել նրանց տրամադրությունը, ձանձրույթ կտիրի, որից ազատվելը դժվար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը լրիվ անամպ չի լինի: Բարդ կդասավորվեն անձնական հարաբերությունները: Դրանցում անվստահության մթնոլորտ կստեղծվի, որի համար բոլոր հիմքերը կլինեն: Կհասկանաք, որ բոլոր հարցերում չեք կարող հույս դնել մտերիմների վրա: Մի կողմից՝ դա կվշտացնի, իսկ մյուս կողմից՝ թույլ կտա ինքնուրույն լինել ու ազատություն կընձեռի:

Հնարավոր են դժվարություններ աշխատանքի մեջ: Տհաճ պատահարների պատճառով պլաններն այդպես էլ չիրագործված կմնան: Բայց կարող եք դրանց ավելի ուշ վերադառնալ, այնպես որ՝ պետք չէ շատ վշտանալ: Օրվա վերջին հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2187 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 4.5/8