Աստղագուշակ․ փետրվարի 4
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2459 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Եթե ուզում եք հաջողության հասնել, զգույշ եղեք: Ռիսկի դիմելը խիստ անցանկալի է: Այն բանի հավանականությունը, որ պայմանները ձեզ համար ամենաբարենպաստ ձևով կդասավորվեն, շատ քիչ է, իսկ դուք հակված կլինեք խաղասեղանին շատ բան դնել: Այնպես որ՝ լավ է նպատակին հասնելու ավելի քիչ արդյունավետ, փոխարենը հուսալի մեթոդներ ընտրել, գնալ ծանոթ ճանապարհով ու չփնտրել նորը: Հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ աշխատավայրում և տանը, բայց դուք լուրջ կոնֆլիկտ թույլ չեք տա: Հավանական են նոր ծանոթություններ: Դրանք ոչ միայն շատ հաճելի, այլ նաև օգտակար կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Խուսափեք ձանձրույթից. այսօր այն ձեզ վրա կործանարար ազդեցություն կունենա: Զբաղվեք ինչ-որ օգտակար ու հետաքրքիր բանով: Ձեզ համար իսկապես գրավիչ գործ գտնելու հարցում կօգնեն ընկերները: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, որոնց հետ շփումները շատ կուրախացնեն: Օրը շատ հարմար է ուսման համար, մյուսներից վաղ ինչ-որ կարևոր բան իմանալու հնարավորություն ունեք: Մի շտապեք կիսվել ստացված ինֆորմացիայով. լավ է դեռ գաղտնի պահեք այն: Կարող եք լուծել ֆինանսական ու ունեցվածքի հետ կապված հարցերը: Այստեղ սխալներ չեք անի, քանի որ կղեկավարվեք ինտուիցիայով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկզբին հնարավոր են տհաճ նորություններ: Չի բացառվում՝ ստիպված լինեք փոխել պլանները, հետաձգել այն գործերը, որոնցով կուզենայիք հնարավորինս շուտ զբաղվել: Բայց լավատեսությունը ու հաջող ելքի հույսը չեք կորցնի: Իրավիճակը շուտով դանդաղ դեպի լավը կփոխվի: Օրը հարմար է լուրջ, սկզբունքային հարցերի մասին մտորելու, նպատակների ու առաջնահերթությունների մեջ որոշակիություն մտցնելու համար: Շատ բաների նորովի կնայեք, և դա նշանակալի դրական փոփոխությունների սկիզբ կդնի: Երեկոն ամենամտերիմ մարդկանց շրջանում հաճելի հանգիստ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրն ավելի հարմար է զվարճանքների ու հանգստի, քան օգտակար գործունեության համար: Այնպես որ՝ մի հրաժարվեք թատրոն կամ երեկույթի գնալու հրավերից: Հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք, շատերի վրա ամենալավ տպավորությունը կթողնեք: Չեն բացառվում գրավիչ առաջարկները: Հավանական են չպլանավորված ուղևորություններ: Դրանք շատ հաջող կդասավորվեն: Գործնական ակտիվությունը ցածր կլինի, ձեզ չի հաջողվի շատ խնդիրներ լուծել, այնպես որ՝ ընտրեք միայն այն, ինչ իսկապես կարևոր է: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Խելացի մտքեր ու հաջող գաղափարներ կունենաք: Միակ վատ բանն այն է, որ մեծ է դրանք արագ մոռանալու վտանգը: Այնպես որ՝ շտապեք գրի առնել ձեր մտքի փայլատակումները կամ քննարկեք դրանք այն մարդկանց հետ, որոնց կարծիքը ձեզ համար կարևոր է: Լսեք, թե ինչ են ասում մյուսները: Չի բացառվում՝ լրիվ պատահաբար կարևոր ինֆորմացիա ստանաք: Հնարավոր են փոքրիկ վնասվածքներ. սուր գործիքների հետ աշխատելիս ու սպորտով զբաղվելիս զգույշ եղեք: Ուղևորության մեկնելիս ձեզ հետ շատ գումար վերցրեք. ծախսերն ավելի շատ կլինեն, քան պլանավորել էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Մտերիմների հետ փոխհասկացողության հասնելը հեշտ կլինի: Վեճեր, կոնֆլիկտներ ու թյուրիմացություններ չեն լինի: Օրը բարենպաստ է սիրելիի հետ շփվելու, սիրային ժամադրությունների համար: Կփորձեք ուրախացնել ձեզ համար թանկ մարդկանց, և դա ձեզ հաճախ կհաջողվի: Որոշ Կույսեր ամենամտերիմ մարդկանց հետ կապված լավ նորություններ կստանան: Հավանական է առաջընթաց մի գործում, որը ձեզ համար շատ կարևոր է: Հեռատես կլինեք ու ցանկացած հարցի լուծման պատասխանատու մոտեցում կցուցաբերեք: Սխալների հավանականությունը շատ քիչ է, կարող եք վստահել ձեր փորձին ու առողջ բանականությանը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Կարևոր օր է: Հիմա ցանկացած, նույնիսկ ամենաաննշան սխալը բացասական կանդրադառնա իրադարձությունների հետագա զարգացման վրա: Այնպես որ՝ աշխատեք ռիսկի չդիմել, չշտապել ու ամեն քայլը կշռադատել: Շրջապատողները հաճույքով խորհուրդներ կտան, բայց պետք չէ մշտապես հետևել դրանց. շատերը պարզապես չեն հասկանում, թե ինչ իրավիճակում եք հայտնվել: Մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ չի լինի: Կթվա, թե նրանք ձեզ ուշադիր լսելու համար ժամանակ չունեն: Բայց լուրջ տարաձայնություններից բոլոր դեպքերում կկարողանաք խուսափել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շփումների համար հիանալի օր է: Ձեզ լավագույն կողմերով կդրսևորեք, կգրավեք ու կհմայեք նոր ծանոթներին: Կմտափոխվեն նրանք, ովքեր առաջ ձեր մասին ցածր կարծիք ունեին: Նույնիսկ ոչ վաղ անցյալի թշնամիները կարող են ձեր կողմն անցնել՝ հասկանալով, որ այդպես ավելի հեշտ է հաջողության հասնելը: Օրվա մեծ մասը նվիրված կլինի ձեր մտերիմների խնդիրների լուծմանը: Հնարավոր է՝ դրա համար ստիպված լինեք փոխել սեփական պլանները, որոշ գործեր էլ՝ հետաձգել: Գումարի հետ կապված որոշումների հարցում մի շտապեք: Հավանական են զուր ծախսեր, անհաջող գնումներ ու գործարքներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա առաջին կեսը շատ հետաքրքիր գաղափարներ կբերի: Հաճախ դրանք կապված կլինեն ոչ թե աշխատանքի, այլ ձեր նախասիրությունների կամ անձնական կյանքի հետ: Դրանք իրագործելու հարցում մի շտապեք. գործելուց առաջ ինչպես հարկն է ամեն ինչ կշռադատեք: Ավելորդ չի լինի այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնց կարծիքին վստահում եք: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ինքնազգացողության վատացում: Այս հատվածում ոչ մի կարևոր բան մի պլանավորեք: Պասիվ հանգիստը կօգնի վերականգնել ուժերը: Ցանկալի չէ միայնակ հեռավոր ուղևորությունների մեկնել, հատկապես՝ անծանոթ երթուղով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հնարավոր է՝ ընտանեկան խնդիրներ ծագեն: Դրանց լուծումը ժամանակատար կլինի: Միայն դուք կկարողանաք օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդուն կամ իսկապես օգտակար խորհուրդ տալ նրան: Զարմանալի չէ, որ շատերը կդիմեն ձեզ աջակցության խնդրանքով: Ցավոք, ոմանց պետք է մերժեք ու դժվարությամբ կորոշեք, թե ում: Միանգամից մի քանի գործով պետք է զբաղվեք: Խառնաշփոթը կնյարդայնացնի, բայց այն չի խանգարի հասնել դրված նպատակներին: Հաճախ պետք է սովորականից մեծ ջանքեր գործադրեք, բայց արդյունքը կգոհացնի ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Մեծ է նոր ծանոթությունների հավանականությունը, բայց լուրջ հարաբերություններ չեն սկսվի: Չնայած, հիմա դուք պատրաստ կլինեք բավարարվել նաև հաճելի շփումներով: Հուզական դաշտը կայուն կլինի, շատ խնդիրներ երկրորդ պլանում կհայտնվեն ու չեն խանգարի ձեզ ուրախանալ կյանքով ու օգտվել իրադարձությունների հաջող ընթացքից: Գործերում ձգձգումները չեն վշտացնի ու չեն անհանգստացնի; Վստահ կլինեք, որ ավելի ուշ կհասնեք ձեր ուզածին, և այստեղ ինտուիցիան ձեզ չի ստի: Ցանկալի չէ լուծել ֆինանսական հարցերը: Այստեղ հակված կլինեք թեթևամտության, ինչն էլ կորուստների պատճառ կդառնա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Դրական միտումների ազդեցությունն այնքան ուժեղ կլինի, որ նույնիսկ հոռետեսները կմտածեն՝ արդյոք ամեն ինչ այդքան վատ է, ինչպես իրենք էին կարծում: Նոր նպատակներ ու պլաններ առաջ կգան: Սրտի թրթիռ կզգաք, երբ մտածեք, թե ինչքան բան պետք է անեք: Բարեբախտաբար, իրավիճակը անհապաղ գործողություններ չի պահանջի, և դա կհանգստացնի: Կարող եք կարգավորել հին տարաձայնությունները. տարբեր տեսակետներ ունեցող մարդիկ էլ կարող են փոխհամաձայնության հասնել: Ձեր նրբանկատության շնորհիվ կհաջողվի հաշտեցնել վիճող բարեկամներին, լուծել հին ընտանեկան խնդիրները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|