Աստղագուշակ․ փետրվարի 3
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1819 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ընտանեկան գործերի համար բարենպաստ օր է: Մտերիմների վրա ունեցած ձեր ազդեցությունը կաճի, ոչ ոք չի համարձակվի վիճարկել ձեր տեսակետը կամ ձեզ պարտադրել իր կամքը: Եթե աջակցության կարիք ունենաք, արագ կստանաք այն. մի քանի անգամ խնդրելու կարիք չի լինի: Հնարավոր են նվերներ ու հաճելի անակնկալներ: Չի բացառվում՝ բարդ ֆինանսական հարցերը լուծվեն ձեզ համար ամենաբարենպաստ ձևով: Խոշոր գնումների հարցում մի շտապեք: Եթե նման ձեռքբերումների մասին որոշումներն առանց շտապելու ընդունեք, դրանք ամենայն հավանականությամբ հաջող կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Լավ կդասավորվեն սիրային հարաբերությունները, սիրելիի հետ փոխհասկացողության հասնելն էլ դժվար չի լինի: Կարող եք երկուսիդ համար կարևոր որոշումներ ընդունել, ապագայի ընդհանուր պլաններ կազմել: Օրը բարենպաստ կլինի նաև նրանց համար, ովքեր սիրահարված չեն, բայց կուզենային սիրահարվել: Սիրային արկածներն այսօր ավելի լուրջ կլինեն, քան կարող էիք ենթադրել: Այսօր կարող եք նոր գործեր սկսել, եթե դրանք երևակայություն, հնարամտություն ու ոչ ստանդարտ որոշումներ են պահանջում: Փորձեք կիրառում գտնել ձեր տաղանդներին. դա օգտակար կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Սովորականից ավելի շատ աջակցության կարիք կունենաք ու ամենայն հավանականությամբ կստանաք այն: Կարող են օգնել մարդիկ, ովքեր երբեք ձեր հանդեպ դրական տրամադրվածություն ցույց չեն տվել: Նոր գործնական կապեր կհաստատեք, որոնք շուտով օգտակար կլինեն: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուսման համար, այն շատ պիտանի տեղեկատվություն ստանալու հնարավորություն կտա: Այդ հատվածում կարող եք գումարի հետ կապված որոշումներ ընդունել, խոշոր գնումներ ու ներդրումներ անել: Հնարավոր են հաջող զուգադիպություններ ու հաճելի անակնկալներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ֆինանսների տեսանկյունից հաջող օր է: Կուրախացնեն դրամական մուտքերը, որոնք անսպասելի ու ճիշտ ժամանակին կլինեն: Հավանական են շահավետ գործարքներ: Գործնական դաշտում հաղթանակներ տոնելու հնարավորություն կունենաք, նշանի որոշ ներկայացուցիչներ խոստումնալից նախագծի վրա աշխատանք կսկսեն: Չեն բացառվում օգտակար ծանոթությունները, համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք, որոնք ամեն հարցում կօգնեն ձեզ: Շատ օգտակար կլինի ընկերների հետ շփումը: Նրանցից լավ խորհուրդներ ու բարոյական աջակցություն կստանաք, որն ավելորդ չի լինի: Որոշ Խեցգետինների հետաքրքիր գործնական առաջարկներ են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Գործնական տեսանկյունից բարենպաստ օր է: Նոր հնարավորություններ կբացվեն, և բաց չեք թողնի ձեր շանսը: Կարևոր կլինի նորը սովորելու, ուրիշի փորձը յուրացնելու պատրաստակամությունը: Որոշ Առյուծներ պետք է խոստովանեն, որ մեթոդները, որոնց սովոր էին, հնացել են: Պետք չէ դրա համար անհանգստանալ, քանի որ արագ նորերը կգտնեք ու նպատակներին ավելի արդյունավետ եղանակներով կհասնեք: Հարմար օր է կյանքում ինչ-որ բան փոխելու համար: Բայց դա պետք է անել առանց շտապելու, վճռական, բայց հանգիստ: Մտածեք, թե ով կարող է երաշխավորել ձեզ, իսկ ով՝ հուշել, թե ինչ է պետք անել: Օգնությունը ձեզ չէր խանգարի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հաճելի ընկերական հանդիպումներ է խոստանում: Այն հնարավորություն կտա լավ ընկերախմբում հանգստանալ: Կուրախացնեն հին ու նոր ծանոթների հետ շփումները: Ամենուր ցանկալի հյուր կլինեք, քանի որ ձեզ հետ ուրախություն ու լավ տրամադրություն կտանեք: Շատերը կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել, այնպես որ՝ պատրաստ եղեք ամենատարբեր հարցեր լսելու: Գործերում հույս դրեք ինտուիցիայի վրա: Հետաքրքիր գաղափարներ կունենաք, որոնց իրագործումը թույլ կտա լավ գումար աշխատել: Բայց պլաններով կիսվելուց առաջ մտածեք՝ արդյոք դա անհրաժեշտ է: Որոշ բաներ լավ է գաղտնի պահել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրն առանձնանում է բարենպաստ հուզական դաշտով, որը ոչ միայն կապահովի ձեր ներդաշնակ հոգեկան վիճակը, այլ նաև կօգնի ընդհանուր լեզու գտնել շրջապատի հետ: Նշանակալի դրական փոփոխություններ կլինեն ձեզ համար կարևոր հարաբերություններում, ընդ որում՝ դրան հասնելու համար լուրջ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Նոր ծանոթությունների հավանկանությունը մեծ է նրանց մոտ, ովքեր կորոշեն մասնակցել հասարակական միջոցառումներին կամ հեռավոր ուղևորության կմեկնեն: Օրը շատ հաճելի տպավորություններ կպարգևի: Որոշ Կշեռքներ ինչ-որ կարևոր բան կիմանան ու մոտ ժամանակներս ստացված ինֆորմացիային կիրառում կգտնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Վստահեք ինտուիցիային: Այն կհուշի՝ ինչպես գործել ամենահամարձակ պլանները կյանքի կոչելու ու նախկինում համարյա անհնարին թվացողն անելու համար: Մտերիմների հետ հարաբերությունները ոչ միանշանակ կլինեն. ձեզ ոչ միայն կաջակցեն, այլ նաև կքննադատեն: Առաջինը ձեզ կուրախացնի, իսկ երկրորդը՝ կնյարդայնացնի: Տրամադրությունը հաճախ կփոխվի, երբեմն կսկսեք չարանալ ու ինքներդ չեք հասկանա, թե ինչու: Երեկոյան հնարավոր են լուրջ վեճեր: Աշխատեք հրաժարվել սուր արտահայտություններից, չքննադատել նրանց, ում չեք հասկանում: Եթե առանց մտածելու ինչ-որ բան ասեք, ապա շուտով ամենայն հավանականությամբ կզղջաք դրա համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հիանալի օր է նրանց համար, ովքեր նախապես գործողությունների պլան են կազմել ու պատրաստ են հետևել դրան: Այն, ինչ լավ մտածված ու կազմակերպված է եղել, ամենալավ ձևով կանցնի: Իմպրովիզներն այդքան հաջող չեն լինի: Իրավիճակի փոփոխությանն այնքան արագ ու անսխալ չեք արձագանքի, ինչպես սովորաբար անում եք: Վտանգ կա՝ ինչ-որ բան ասեք կամ անեք, որի համար ստիպված եք լինելու զղջալ, ու անհարմար իրավիճակում կհայտնվեք: Նկատի առեք, որ այսօր գործած ցանկացած սխալ շատ շուտով բոլորին հայտնի կդառնա: Կապերին ընտրողաբար մոտեցեք: Կասկածելի մարդկանց հետ շփումները կարող են վնասել ձեր հեղինակությանը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարենպաստ օր է ոչ ֆորմալ շփումների համար: Հնարավոր են անսպասելի հրավերներ անսովոր ու հիշարժան միջոցառումներին: Մի հրաժարվեք դրանցից: Լավ ժամանակ կանցկացնեք, նույնիսկ եթե անծանոթ մարդկանց մեջ հայտնվեք: Ձեր գրավչությունը շատերի վրա տպավորություն կթողնի: Շատ գործերի հաջող լուծումը կախված կլինի ոչ միայն ձեր ջանքերից, այլ նաև իրադարձությունների ընթացքից: Եթե ինչ-որ հարցում անհաջողակ եք, պարզապես մեկ այլ զբաղմունքի անցեք: Այսօր կարող եք նորը փորձել: Փորձարկումներ անելիս նորը կսովորեք, ինչն էլ շատ շուտով պետք կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Պատրաստ կլինեք վճռական գործողությունների ու արմատական փոփոխությունների: Բայց իրավիճակը լրիվ այլ բան կպահանջի՝ զգուշություն ու լավ մտածված փոքրիկ քայլեր: Այնպես որ՝ մոռացեք շտապելու մասին ու համբերությամբ զինվեք: Շրջապատողներին ձեր ձգտումներն ու մտադրությունները հասկանալի չեն լինի, իսկ ինչ-որ բան բացատրելու ցանկություն չեք ունենա: Դա կոնֆլիկտների պատճառ կարող է դառնալ: Նկատի առեք, որ վեճերը կարող են երկար ձգվել, եթե միջոցներ չձեռնարկեք: Երբեմն լավ է զիջումների գնալ ու հարթել սուր անկյունները: Շատ կարևոր է խուսափել գերլարվածությունից, քանի որ այն կարող է ինքնազգացողության վատացման պատճառ դառնալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բարենպաստ օր է հանգստի, ընկերների հետ հանդիպումների, ուղևորությունների ու էքսկուրսիաների համար: Օրը հարմար է նաև ուսման և այլ զբաղմունքների համար, որոնք կնպաստեն աշխարհայացքի ընդլայնմանը: Գործերում զգուշություն ցուցաբերեք, աշխատեք չմասնակցել կասկածելի արկածախնդրություններին; Ցանկացած ոլորտում նոր նախաձեռնությունների փոխարեն լավ է նախապատվությունը տալ ժամանակի մեջ փորձված գործերին: Դա վերաբերում է նաև շփմանը. հին ընկերները կապացուցեն, որ նորերից լավն են: Որոշ Ձկներ հաճելի ժամանակ կանցկացնեն՝ հիշելով անցյալի մասին ու շփվելով այն մարդկանց հետ, որոնց հետ շատ բան է կապում: Չի բացառվում՝ հին սխալների վերլուծությունը կօգնի խուսափել նորերից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|