Աստղագուշակ․ փետրվարի 25
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2339 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրն արդյունավետ կանցկացնեք: Գործերը, որոնց վրա մեծ ուժեր էիք ծախսել, հաջող ավարտելու հնարավորություն կունենաք: Արդյունքները սպասվածից լավը կլինեն: Օրվա երկրորդ կեսին ինչ-որ լրիվ նոր բան ստանձնելու շանս կունենաք: Վատ չեն դասավորվի աշխատանքային հարաբերությունները. գործընկերները ձեզ կաջակցեն, իսկ ղեկավարությունը կնկատի ձեր հաջողությունները: Մրցակցային պայքարը սուր չի լինի, ձեր դիրքերն ամրապնդելու համար տիտանական ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Կարող եք հարթել հարաբերությունները մտերիմների հետ, կարգավորել վերջին շրջանում ծագած տարաձայնությունները: Կուրախացնեն սիրելիին վերաբերող լավ նորությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարենպաստ օր է: Նոր գործերում լավ արդյունքների կհասնեք, կյանքի կկոչեք հին մտահղացումները: Աշխատեք հետևողական գործել՝ խուսափելով խառնաշփոթից: Եթե անընդհատ մի խնդրից մյուսին անցնեք, հեշտությամբ ինչ-որ բան բաց կթողնեք: Օրը հարմար չէ միայն ավելի վաղ սկսած նախագծերի վրա աշխատանքն ավարտին հասցնելու համար: Բայց դուք ինքներդ էլ կհասկանաք, որ վերջակետ դնելը դեռ վաղ է: Շատ լավը կլինեն մտերիմների հետ հարաբերությունները, մեծ է սիրային տարվածության հավանականությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Զինվեք համբերությամբ: Հաջողությունները սարերի հետևում չեն: Խնդիրներ կարող են ծագել շատ մարդկանց ջանքերի միավորում պահանջող նախագիծն իրագործելու հարցում: Բայց եթե գործ ունենաք փորձված գործընկերների հետ, գլուխ կհանեք այդ դժվարություններից: Նոր ծանոթների հետ զգույշ եղեք, հատկապես եթե նրանք հեշտությամբ խոստումներ են տալիս և շատ բան են վերցնում իրենց վրա: Օրը հարմար է փաստաթղթեր ձևակերպելու, պետկազմակերպությունների ներկայացուցիչների հետ կապերի համար: Երեկոյան կարևոր հանդիպումներ մի պլանավորեք. այդ հատվածում մտերիմներից բացի մյուսների հետ լեզու գտնելը դժվար կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա առաջին կեսը բարենպաստ է: Աշխատեք այդ հատվածը օգտավետ անցկացնել: Այն հարմար է ինքնուրույն աշխատանքի ու ստեղծագործելու, ինչպես նաև համատեղ նախագծերին մասնակցելու և բանակցություններ անցկացնելու համար: Դժվարություններ հնարավոր են ուշադրություն ու կարգապահություն պահանջող գործերում. կենտրոնանալը դժվար կլինի, ինչն էլ սխալների կհանգեցնի: Երեկոյան կարող եք զբոսնել, գնումներ անել, պլանավորել ապագա ուղևորությունները: Ցանկալի չէ զբաղվել ֆիզիկական աշխատանքով. այն սովորականից հոգնեցուցիչ կթվա: Ծանրաբեռնվածության հետևանքով կվատանա ինքնազգացողությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հաջողություններն այսօր ուղիղ համեմատական կլինեն ձեր գործադրած ջանքերին, այնպես որ՝ ծուլանալ չի կարելի: Աշխատեք ջանասիրություն ցուցաբերել նույնիսկ այն նախագծերի վրա աշխատելիս, որոնք ձեզ անհեռանկարային են թվում. դրանք նույնպես կկարողանաք հաջող ավարտին հասցնել: Համագործակցության գրավիչ առաջարկներ կստանաք, որոնք բնակավայրի տեղափոխություն կամ երկարատև գործուղումներ կպահանջեն: Մտերիմների հետ հարաբերությունները հարթ կլինեն, թյուրիմացություններ չեն ծագի: Կարող եք քննարկել ոչ վաղ անցյալի իրադարձությունները. պարզություն կմտնի, որի կարիքը շատ ունեիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ոչ իդեալական, բայց բավականին հաճելի օր է սպասվում: Գլուխ կհանեք ընթացիկ խնդիրներից, բայց կարող եք զբաղվել նաև ավելի լուրջ բանով՝ շրջապատին ցուցադրելով ձեր գիտելիքները, հմտություններն ու կենսափորձը: Հաճախ ուշադրության կենտրոնում կլինեք ու ավելի շատ հաճոյախոսություններ կլսեք, քան քննադատություններ: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կիրագործվեն երազանքները: Հարմար ժամանակահատված է մտերիմներին ինչ-որ բանով ուրախացնելու, հաճելի անակնկալներ անելու համար: Հավանական են հաջող գնումներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը վատը չէ, բայց լուրջ գործերի համար հարմար չէ: Այն կարող եք օգտագործել կարևոր պլանները կյանքի կոչելու ու համախոհներ փնտրելու համար: Հնարավոր են հաջողություններ ուսման մեջ: Օտար լեզվի բառերը հեշտությամբ կմտապահեք, արագ կվերլուծեք ինֆորմացիան ու կառանձնացնեք ամենակարևորը: Մտերիմները ձեզ արագ կհասկանան, այնպես որ երկիմաստ նկատողություններից լավ է խուսափել: Կատակների հարցում էլ զգույշ եղեք. դրանցից նույնիսկ ամենաանմեղները վիրավորական կթվան: Հաճախ դատարկ բաների պատճառով վեճեր կառաջանան, բայց ձեզ կհաջողվի արագ խաղաղություն հաստատել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Առավոտը բարենպաստ կլինի, բայց բացասական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կաճի, այնպես որ՝ աշխատեք հնարավորինս արագ ավարտել կարևոր գործերը: Դա վերաբերում է ոչ միայն մասնագիտական, այլ նաև անձնական ոլորտին: Աշխատեք արագ կատարել մտերիմներին տված խոստումները ու ոչինչ մի հետաձգեք: Երեկոն հարմար չէ սիրային ժամադրությունների համար ու հաճելի զրույցներ չի խոստանում: Հնարավոր են ֆինանսական կորուստներ: Ուղևորությունների ժամանակ ուշադիր եղեք. չեն բացառվում փոքրիկ տհաճ պատահարները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Կարող եք հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրել: Ձեր խնդիրը ժամանակին ինտուիցիայի հուշումները լսելն ու մտորումների վրա շատ ժամանակ չծախսելն է: Հավանական են համագործակցության հետաքրքիր առաջարկներ: Եթե ընդունեք դրանք, շուտով անսովոր ծանոթություններ կհաստատեք, կընդլայնեք շփման շրջանակները: Հեռու մնացեք այն մարդկանցից, ովքեր վերջերս վնասել են ձեզ և հիմա փորձում են քավել իրենց մեղքն ու վերականգնել ձեր վստահությունը: Նրանք, հնարավոր է, լավ մտադրություններով են առաջնորդվում, բայց նրանց հետ շփումները միայն նոր տհաճություններ կբերեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Պետք է սովորականից արագ գործեք: Դա կստիպի հուզվել: Սակայն ձեզ կհաջողվի արդյունավետ աշխատել, լուծել ծագած խնդիրներն ու շարժվել դեպի դրված նպատակը: Համառության շնորհիվ հիանալի արդյունքների կհասնեք: Բայց պետք է մեծ ուժեր ծախսեք՝ և՛ ֆիզիկական, և՛ հոգեկան: Երեկոյան դատարկության զգացում կունենաք և արդեն պլանավորած զվարճանքներին մասնակցելու, մտերիմների հետ շփվելու ցանկություն չի մնա: Բարեբախտաբար, կարող եք ձեզ պասիվ հանգիստ թույլ տալ, որն էլ կօգնի արագ վերականգնվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը շատ արդյունավետ ու հետաքրքիր կանցնի: Ձեզ կհաջողվի մի քանի գործից միաժամանակ գլուխ հանել և տարբեր ոլորտներում նշանակալի հաջողությունների հասնել: Ընդ որում՝ ուժով ու էներգիայով լի կլինեք, նույնիսկ լուրջ ծանրաբեռնվածությունից հետո հոգնածություն չեք զգա: Միակ բանը, որը կարող է փչացնել տրամադրությունը, հին ծանոթների հետ վեճերն են: Մի անհանգստացեք. շուտով լուծում կգտնեք, որը բոլորին կգոհացնի: Կարևոր է հույզերին չտրվել ու ավելորդ բաներ չխոսել: Բարեբախտաբար, կենսափորձը կհուշի՝ երբ է պետք կանգ առնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հաջողության հասնելու համար գործողություններում ազատություն է անհրաժեշտ: Այն ամենը, ինչ կաշկանդում է ու խանգարում է առաջ շարժվել, պետք է մի կողմ դրվի: Շատ բանի հասնելու շանս ունեք, այնպես որ՝ մի խնայեք ուժերը ու ժամանակ մի վատնեք անիմաստ քննակումների վրա՝ փորձելով տարահամոզել այն մարդկանց, ովքեր համաձայն չեն ձեզ հետ: Ավելի արդյունավետ կլինի անել այն, ինչ անհրաժեշտ եք համարում: Հավանական են փոփոխություններ ռոմանտիկ հարաբերություններում: Մտերիմ մարդը ձեզ անսպասելի կողմերից կտեսնի: Հնարավորություն կունենաք հաճելիորեն զարմացնել նրանց, ովքեր թանկ են ձեզ համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|