Աստղագուշակ․ փետրվարի 23
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2449 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բարդ, բայց արդյունավետ օր է: Առանց խոչընդոտներին ուշադրություն դարձնելու կշարժվեք դեպի նպատակը և կհասնեք նրան՝ արժանանալով շրջապատի հարգանքին ու հիացմունքին: Մարդիկ պատրաստ կլինեն համագործակցել ձեզ հետ, քանի որ պարզ կդառնա, որ հաջողությունն ամենուր ուղեկցում է ձեզ: Համախոհներին ավելի ուշադիր ընտրեք: Շատ ավելի վատ կդասավորվեն անձնական հարաբերությունները: Լուրջ տարաձայնություններ ու սուր կոնֆլիկտներ կծագեն նույնիսկ ամենաներդաշնակ զույգերի մոտ: Մտերիմների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի, բայց եթե ջանաք, ամեն ինչից գլուխ կհանեք: Պատրաստ եղեք մանրուքներում զիջումների գնալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հաջողության հասնելը հեշտ չի լինի: Մեծ կլինի ցավալի սխալների հավանականությունը: Ինքներդ ձեզ կմեղադրեք կենտրոնանալ չկարողանալու մեջ, նորից ու նորից կշեղվեք ուշադրության անարժան մանրուքների վրա: Շահավետ գործարքներ կնքելու, ինչ-որ անպիտան բան հաջող վաճառելու, գումարը հեռանկարային նախագծի մեջ ներդնելու հնարավորություն կունենաք: Հույս դրեք ձեր հոտառության վրա, և այն հուսախաբ չի անի: Անձնական խնդիրներից արագ գլուխ հանել չի ստացվի: Պետք է մի քիչ սպասեք: Շուտով իրավիճակը կպարզվի, կհասկանաք՝ ինչպես պետք է գործեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Բարենպաստ օր է, որը հարմար է աշխատանքային ու ուսումնական խնդիրները լուծելու համար: Նույնիսկ եթե ինչ-որ բնագավառում փորձ ու գիտելիքներ քիչ ունենաք, հաջողության կարող եք հասնել ջանասիրության շնորհիվ: Շրջապատի մոտ ձեր նպատակասլացությունը հարգանք կառաջացնի, ազդեցիկ անձինք պատրաստ կլինեն օգնության հասնել: Այսօր առաջ եկած գաղափարները կյանքի կոչելու դեպքում կարող եք լավ գումար աշխատել: Կարող եք համախոհներ գտնել, չի բացառվում ծանոթանաք մի մարդու հետ, ով ձեզ մոտ ռոմանտիկ հետաքրքրություն կառաջացնի: Ավելի զգույշ եղեք. հիմա հակված կլինեք ցանկալին իրականության տեղ ընդունել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հաջողության համար համառություն ու հաստատակամություն է պետք: Շարունակեք ավելի վաղ սկսած գործն ու ինչ էլ որ ասեն շրջապատողները՝ մի նահանջեք: Ձեր ձեռքբերումները կհամոզեն կասկածողներին, զինաթափ կանեն մրցակիցներին: Մարդիկ, ովքեր ավելի վաղ այնքան էլ բարձր կարծիք չունեին ձեր մասին, կհասկանան, որ սխալվել են: Չի բացառվում՝ նոր ընկերներ ձեռք բերեք: Օրը բարդ կլինի սիրահարների համար: Մտերիմ մարդու հետ տարաձայնությունները շատ կլինեն: Կվշտացնի բարդ ընտրություն կատարելու անհրաժեշտությունը, կանհանգստանաք ապագայի համար: Հիշեք, որ հիմա կարող եք խորհրդի խնդրանքով դիմել նրան, ում վստահում եք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հնարավոր են նշանակալի դրամական մուտքեր, չի բացառվում առաջընթացը մի գործում, որը ձեզ համարյա անհույս էր թվում: Մի քանի հետաքրքիր առաջարկ կստանաք, այդ թվում՝ նաև այնպիսի մարդկանցից, որոնք վերջապես կհասկանան՝ լավ է ձեր համախոհը լինել, քան թշնամին: Հին ծանոթի հետ պատահական հանդիպումը անձնական կյանքում փոփոխությունների շղթայի սկիզբ կդնի: Հեռատես կլինեք, կմտածեք, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ ձեր արարքները: Այսօր ցուցաբերված զգուշությունը թույլ կտա խուսափել ապագայի տհաճ պահերից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Եթե կենտրոնանաք գործերի վրա ու չծուլանաք, լավ արդյունքների կհասնեք: Գործնական ու ակտիվ Կույսերին աստղերը մրցակիցների հանդեպ հաղթանակ, արդյունավետ համագործակցության սկիզբ, նոր ու հետաքրքիր գործեր են խոստանում: Հիանալի գաղափարներ կունենաք, որոնք շատ շուտով կյանքի կկոչեք: Անսպասելի հանդիպումը կարող է ձեր հոգում ուժեղ զգացմունքներ առաջ բերել, չի բացառվում սերն առաջին հայացքից: Դեռ չեք իմանա՝ հնարավոր է արդյոք հարաբերությունների զարգացումը, բայց արդեն կսկսեք երազել, օդային ամրոցներ կկառուցեք, ձեզ հույսեր կտաք: Աշխատեք ավելի իրատես լինել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը հարմար է ֆինանսական ու ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Ոչ ոք չի կարողանա խաբել ձեզ ո՛չ մանրուքներում, ո՛չ լուրջ հարցերում: Ծանոթները ձեզ կարող են մեղադրել շատ անզիջում լինելու համար, բայց պետք չէ քննադատությունները սրտին մոտ ընդունել, քանի որ այսօր կանեք այն, ինչ պետք է ու դուրս չեք գա կարելիի սահմաններից: Վառ կարտահայտվեն ստեղծագործ ունակությունները, որոնց շնորհիվ կարևոր գործերում առաջընթաց կարձանագրեք: Օրը հարմար է նոր բան սովորելու համար: Կարող եք հիշել նաև հին նախասիրության մասին. այն դրական հույզեր կպարգևի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը հաջող կդասավորվի: Ձեր ուզածին հասնելու շանսերը մեծ են: Հակված կլինեք օգտվել ոչ միանշանակ մեթոդներից՝ կխորամանկեք, գաղտնի ճանապարհներ կընտրեք: Կպարզվի, որ այդպես դրված նպատակներին հասնելն ավելի հեշտ է: Անհրաժեշտ է չմոռանալ մանրուքների մասին, որոնք կարևոր կարող են լինել: Օրը հարմար է ընտանեկան տոն կազմակերպելու, հյուրեր ընդունելու համար: Նախապատրաստվելու համար ուժեր մի խնայեք. ձեր հնարավորությունների սահմաններում կլինի ամեն ինչ անթերի կազմակերպելը: Օրվա երկրորդ կեսին իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները: Օգտվեք բարենպաստ պահից հին ու օգտակար կապերը վերականգնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հանգիստ օր է, որը հարմար է ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ շփվելու համար: Կարող եք ասել այն, ինչ մտածում եք ու չվախենալ, որ ձեր խոսքերը սխալ կմեկնաբանվեն: Ավելին՝ նույնիսկ եթե ձեզ չհաջողվի գլուխ հանել սեփական զգացմունքներից, շրջապատողները կհասկանան, թե ինչն է ձեր սրտով: Հնարավոր են հետաքրքիր առաջարկներ, այդ թվում՝ նրանցից, ում հետ միայն վերջերս եք ծանոթացել: Կարող եք ինչ-որ բան փոխել կյանքում, օրինակ՝ հրաժարվել վատ սովորույթներից: Շտապելու կարիք չկա. սկսեք նրանից, ինչն ավելի հեշտ է, և առաջին հաջողությունները կոգեշնչեն ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը վատ չի անցնի: Աշխատեք զգույշ ու իմաստուն լինել, մի շտապեք որոշումներ ընդունել, սկսեք գործել միայն այն ժամանակ, երբ դա անհրաժեշտություն է դառնում: Օրը շատ հարմար է խնդիրները քննարկելու համար. ձեզ կհաջողվի փոխզիջումային տարբերակներ գտնել, նույնիսկ եթե նախկինում թվում էր, թե դա անհնար է: Օրը տանն անցկացնել չեք ուզենա ու հաճույքով կայցելեք միջոցառումների: Բայց լավ է մինչև ուշ գիշեր այնտեղ չմնաք: Այսօր սովորականից ավելի շատ հանգստի կարիք կունենաք, այնպես որ՝ հնարավորինս շուտ պառկեք քնելու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Վատ օր չէ: Որոշ խնդիրներ կարող են ծագել, բայց դրանք շատ շուտ ու առանց հատուկ ջանքերի կկարողանաք լուծել: Հաջող կլինեն նոր նախաձեռնությունները: Եթե ինքնատիպ գաղափարներ ունենաք, շրջապատից աջակցություն մի ակնկալեք ու մի պահանջեք: Պարզապես գնացեք ձեր ճանապարհով ու կհասնեք նպատակին: Ցանկացած ընտանեկան գործից հիանալի գլուխ կհանեք: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընկերների ու հարազատների հետ հանդիպելու համար: Նրանք անսպասելի նվերներ կանեն ու կկիսվեն լավ նորություններով: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնց շնորհիվ կբարելավեք ձեր ֆինանսական վիճակը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Փոքրիկ դժվարություններ կծագեն, բայց ինտուիցիան կհուշի՝ ինչը ձեզ համար լավ կլինի, և չեք սխալվի: Համարձակ փորձարկումներ կանեք, չեք վախենա խախտել ավանդույթները, և հենց դա թույլ կտա հիանալի արդյունքների հասնել: Օրն անսպասելի հանդիպում կբերի, որը սկզբում տհաճ կթվա: Հավանական է՝ այն ձեզ հիշեցնի անցյալի մռայլ իրադարձությունների, թույլ տված սխալների մասին: Ավելի ուշ ամեն ինչի մասին խորհելուց հետո կհասկանաք, թե ինչպես եք փոխվել դրանից հետո: Չի բացառվում՝ դեպի լավը փոխվեն վերջերս լարված հարաբերությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|