Աստղագուշակ․ փետրվարի 21
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Վատ օր չէ: Աշխատեք ժամանակը զուր չվատնել: Դիրքերն ամրապնդելու և նոր գործընկերներ գտնելու հնարավորություն կունենաք: Ձեր շրջապատում կհայտնվեն մարդիկ, որոնցից կկարողանաք իրական օգնություն ստանալ: Բայց նրանց աջակցության խնդրանքով դիմելուց առաջ համոզվեք, որ ձեզ իսկապես ընդհանուր նպատակներն են կապում:
Կգտնեք բարդ գործն ավարտին հասցնելու ձևը և դրանով իսկ կապացուցեք, որ ավելի շատ բանի եք ունակ, քան ձեր մրցակիցները: Օրը հիանալի կանցնի սիրահարների համար: Ձեզ համար դժվար չի լինի մտերիմ մարդու հետ ընդհանուր լեզու գտնելը. նրան հաճելի անակնկալ կանեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Գործնական ոլորտում հավանական են դրական փոփոխություններ: Հնարավոր է երկարատև համագործակցությանը վերաբերող հետաքրքիր առաջարկներ ստանաք: Չի բացառվում՝ շատ հեռանկարային նախագծի վրա տարվող աշխատանքին միանալու շանս ունենաք: Բայց ձեր առաջ բարձր պահանջներ կդրվեն, այնպես որ՝ թուլանալ չարժե:
Բավական ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները: Մտերիմների հետ լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: Քիչ խոսեք, քանի որ օրն ավելի հարմար է գործողությունների, քան զրույցների համար: Երկար քննարկումները արդյունավետ չեն լինի և նշանակություն չունի, թե խոսքն ինչի մասին է:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Հաճելի օր է: Շատ հաճոյախոսություններ կստանաք, որոնց անկեղծության վրա կարող եք չկասկածել: Ձեր արժանիքների գնահատումը հնարավոր է նյութական բնույթ ունենա. հավանական են ֆինանսական պարգևատրումներ: Չի բացառվում նաև գործնական առաջարկը, որը կհամապատասխանի ձեր ամբիցիաներին ու ձգտումներին:
Այսօր գրավիչ կլինեք, այնպես որ՝ նոր ծանոթությունների հավանականությունը մեծ է: Իրենց կարծիքը կփոխեն մարդիկ, ովքեր առաջ թերագնահատում էին ձեզ: Սակայն նման մարդիկ իսկական ընկերներ չեն դառնա, այնպես որ՝ մի շտապեք վստահել նրանց:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրը նշանակալի հաջողությունների հասնելու շանս կտա: Կարող եք հույս դնել ֆինանսական վիճակը բարելավելու կամ պաշտոնի բարձրացում ստանալու վրա: Այնպիսի գործեր ընտրեք, որոնք թույլ կտան անհապաղ արդյունքներ արձանագրել. երկարատև նախագծերը հաջող չեն լինի: Մեծ ուշադրություն կհատկացնեք մանրուքներին, բայց չեք կարողանա գնահատել ընդհանուր պատկերը:
Հավանական են նշանակալի դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Այստեղ նախաձեռնող կլինեք, բայց մի մոռացեք լսել այն մարդկանց կարծիքը, ովքեր թանկ են ձեզ համար: Կարող է իրականանալ հին ցանկությունը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Անհանգիստ, նոր առաջադրանքներով ու ոչ միանշանակ իրավիճակներով լի օր է: Պետք կգա ուրիշների գործերին ժամանակին ու նրբանկատ միջամտելու ունակությունը: Կփորձեք ձեզանից կախված ամեն ինչ անել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց օգնելու համար: Երբեմն դրա համար ստիպված եք լինելու մոռանալ սեփական հետաքրքրությունների մասին:
Օրը հեշտ չի լինի, և երեկոյան կզգաք, որ ուժերը սպառվելու մոտ են: Սակայն պարտքը կատարած լինելու զգացումը կօգնի պահպանել լավ տրամադրությունը, նույնիսկ եթե կատարված աշխատանքի համար ձեզ շնորհակալություն չհայտնեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրը հաջող կդասավորվի, աստղերը ձեր կողմից կլինեն: Նշանակալի հաջողությունների կհասնեք համագործակցելու ու մյուսներին ոգեշնչելու ունակության շնորհիվ: Մի քանի հուսալի համախոհները բավական կլինեն, որ թշնամիների մի ողջ բանակի արժանի հակահարված տաք: Ստացված ցանկացած տեղեկատվություն կարող է շատ կարևոր լինել: Այնպես որ՝ աշխատեք չմոռանալ այն, ինչ այսօր կիմանաք. հետաքրքիր թվացող ամեն բան գրի առեք:
Հնարավոր են հաճելի հանդիպումներ, հետաքրքիր ծանոթություններ: Շրջապատից շատ բան կսովորեք, նրանք էլ՝ ձեզանից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Վստահեք ձեր ինտուիցիային: Հենց նրա շնորհիվ այսօր ձեզ մոտ շատ բան կստացվի, և նույնիսկ բարդ հարցերը արագ կլուծվեն: Օրը հարմար է ապագայի մասին մտորելու համար: Պլանները, որոնք կառուցում եք, անպայման կյանքի կկոչվեն, նույնիսկ եթե համախոհները հրաժարվեն աջակցել, իսկ թշնամիները փորձեն ձեր ճանապարհին արգելքներ ստեղծել:
Օրը շատ լավը կլինի սիրահարների համար: Ընտանեկան հարաբերություններում էլ խնդիրներ չեն առաջանա: Հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ և դրա համար լուրջ զիջումների գնալու կամ սեփական հետաքրքրությունները զոհելու կարիք չի լինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Ձեզ շատ պետք կգա հմայքն ու ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Օրը շատ ծանոթություններ ու հանդիպումներ կբերի: Այն շատ հարմար է խմբակային աշխատանքի համար և համարյա ոչ մի հնարավորություն չի տա ինքնուրույն գործել կամ կենտրոնանալ միայն ձեզ հետաքրքրող գործի վրա:
Ուշադրության կենտրոնում կլինեք ու չեք հոգնի դրանից: Շրջապատողները կնկատեն ձեր տաղանդներն ու հաճոյախոսություններ կանեն: Չի բացառվում՝ նախկինում հետաքրքիր թվացող պլաններին ու գաղափարներին վերադառնալու հնարավորություն ունենաք: Որոշ Կարիճներ կուղղեն հին սխալները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Սահմանափակեք կապերն ու քննադատորեն գնահատեք ձեր շրջապատը: Շատերը կուզենան համագործակցել ձեզ հետ, շփվել ու միասին ժամանակ անցկացնել, բայց դա ձեզ համար այնքան էլ օգտակար չի լինի: Որոշ մարդկանց հետ շփումները էներգիա կխլեն: Նման անձանցից այսօր հնարավորինս հեռու մնացեք: Հնարավոր են չպլանավորված հանդիպումներ, հաճելի սիրային անակնկալներ:
Վատ օր չէ ինքնուրույն աշխատանքի համար: Երբ ձեզ ոչ ոք չի շեղում, արագ եք շարժվում դեպի նպատակը և սպասվածից ավելին եք հասցնում անել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Գործնական տեսանկյունից հաջող օր է: Հնարավոր են չպլանավորված դրամական մուտքեր, առաջարկներ, որոնք ուշադրություն կպահանջեն: Ձեր խոսքերն անուշադրության չեն մատնվի, օրը հարմար է հասարակական ելույթների համար; Հաջող կլինեն իմիջային փորձարկումները. կարող եք իմիջն արմատապես փոխել:
Դրական միտումների ազդեցությունը ավելի քիչ կնկատվի անձնական հարաբերություններում: Հնարավոր են տհաճ նորություններ, սակայն դեռ վաղ է որոշումներ ընդունել: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք իրավիճակից գլուխ հանելու համար. շատ հնարավոր է՝ տեսնեք այն, ինչ առաջ չէիք նկատել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրվանից ինչ-որ անսովոր բան մի ակնկալեք: Այն գլխապտույտ ձեռքբերումներ չի խոստանում: Ցանկալի չէ սկզբունքային նոր գործեր ստանձնելը, որոնք ստեղծագործ մոտեցում են պահանջում: Դժվարությունների բախվելիս կսկսեք կասկածել սեփական ուժերին:
Իսկ ահա միապաղաղ, լավ ծանոթ գործերը ձեզ սովորականից հեշտ կտրվեն: Տրամադրությունը կբարձրացնեն նաև տնային գործերը: Ոչ մեծ զբոսանքից էլ մի հրաժարվեք: Այն հատկապես օգտակար կլինի օրվա երկրորդ կեսին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրը ձեզ համար կարևոր հաճելի ու օգտակար ինչ-որ բան անելու հնարավորություն կտա: Այնպես որ՝ մի քիչ եսասեր եղեք. դրանից և՛ ձեզ, և՛ շրջապատի համար ավելի լավ կլինի: Մասնագիտական դաշտում նշանակալի փոփոխություններ չեն լինի, բայց հետաքրքիր հեռանկարներ կբացվեն: Ընտանիքում խաղաղություն պահպանելը դժվար չի լինի, նույնիսկ եթե մտերիմներից ինչ-որ մեկը վեճ հրահրի:
Շատերը պատրաստ կլինեն լսել ձեր կարծիքը, բայց ինչ-որ մեկին խորհուրդ տալուց առաջ լավ մտածեք: Չի բացառվում՝ որպես պատասխան ոչ թե շնորհակալություն, այլ մեղադրանքներ ստանաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: