ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ փետրվարի 15
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2178 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը համեմատաբար հանգիստ կանցնի, բայց չի արդարացնի ձեր ակնկալիքները: Ցավոք, ստիպված եք լինելու խոստովանել՝ այն նախաձեռնությունները, որոնց հետ մեծ հույսեր էիք կապում, անհաջողության են մատնված: Բայց հոգ չէ. արագ մեկ ուրիշ բան կմտածեք, և նոր գաղափարը հնից լավը կլինի:

Կողքին կլինի մեկը, ով պատրաստ կլինի օգնության հասնել և նրան կարող եք վստահել ձեր գաղտնիքները: Օրը հարմար է մտերիմների հետ շփումների, ընտանեկան խնդիրները լուծելու համար: Հավանական են դրական փոփոխություններ սիրային հարաբերություններում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հատկապես գործնական շփումներում հնարավոր են դժվարություններ: Համագործակցությունն ու ցանկացած համատեղ գործունեություն կապված կլինի խնդիրների հետ, որոնց լուծումը ձեր ուժերի սահմաններում չի լինի: Մտածեք՝ արդյոք չարժե ինքնուրույն գործել: Հավանական է՝ հենց այդպես կարողանաք հաջողության հասնել:

Ձեր տաղանդներին անսպասելի կիրառում գտնելու հնարավորություն կունենաք: Ձեր հաջողությունները աննկատ չեն մնա, ձեր հասցեին հաճելի խոսքեր կլսեք: Հավանական են դրամական մուտքեր ու հաջող գործարքներ: Ամենահնարամիտ Ցուլերը եկամուտները մեծացնելու եղանակ կգտնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրն այնքան հաջող չի լինի, որքան կուզենայիք, բայց ընդհանուր առմամբ վատը չի լինի: Սուր մտքի ու արագ արձագանքի շնորհիվ շատ խնդիրներից կխուսափեք ու մրցակիցներին կթողնեք հետևում: Կարող եք համարձակ պլան կյանքի կոչել, հասնել նրան, ինչին վաղուց եք ձգտում:

Բայց կանհանգստանաք դատարկ բաների պատճառով և հենց դրա պատճառով հիմար ու ցավալի սխալներ կանեք: Շատ Երկվորյակներ այսօր քննադատության հանդեպ խոցելի կլինեն, սուր կարձագանքեն իրենց հասցեին հնչող նկատողություններին: Աշխատեք չվիրավորվել մտերիմներից, եթե նրանք նրբանկատ չլինեն. շատ կարևոր կլինի լավ հարաբերությունները պահպանելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այսօր շատ բան կպարզվի: Հնարավոր է՝ դիմակազերծեք գաղտնի թշնամիներին, ջրի երես հանեք ձեզ վատը կամեցողներին, որոնք ընկերներ էին ձևանում: Ստիպված եք լինելու գործ ունենալ տհաճ անձնավորության հետ, բայց նա ձեզ վնասել չի կարողանա: Բայց օրը նաև առավելություններ կունենա: Օրինակ՝ թույլ կտա վերականգնել հարաբերություններն այն մարդու հետ, որի հետ վերջերս քիչ էիք հանդիպում կամ վիճել էիք:

Կենսական պոտենցիալը ցածր կլինի: Արագ կհոգնեք, իսկ երեկոյան իրենց մասին կհիշեցնեն քրոնիկ հիվանդությունները: Խուսափեք ավելորդություններից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մարտական տրամադրվեք. առանց պայքարի այսօր չի ստացվի: Օրը խնդիրներ ու դժվարություններ կբերի: Կկռահեք, որ ինչ-որ բան կարող է պլանի համաձայն չընթանալ, բայց, միևնույն է, չեք սպասի, որ տհաճություններն այդքան շատ են լինելու:

Հույզերը կառավարել միշտ չի ստացվի: Կսկսվի թեթև անհանգստությունից, բայց այն իսկական խուճապի կվերածվի, եթե ժամանակին չտիրապետեք ձեզ: Հիշեք, որ այսօր ավելի լավ է ոչինչ չնախաձեռնել, քան այնպիսի քայլեր անել, որոնք ժամանակավրեպ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հույզերն անկայուն կլինեն, օրը ապրումներ կբերի: Հեշտությամբ կտրվեք պրովոկացիաներին, ուրիշների ձեռքի խաղալիքը կդառնաք: Մի հավատացեք նրանց, ովքեր շատ բան են խոստանում:

Լարված կլինեն շրջապատի հետ հարաբերությունները: Բարդ իրավիճակներ կառաջանան և՛ աշխատավայրում, և՛ տանը: Հաճախ կնյարդայնանաք, խելամիտ չեք գործի, կասեք այն, ինչի համար ավելի ուշ կզղջաք: Ցանկալի չէ կյանքում արմատական փոփոխություններ անել: Բացառություն կլինի միայն վաղուց ընդունված որոշումները կյանքի կոչելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հարթ օր է, որ թույլ կտա անել այն, ինչ վաղուց էիք մտածել: Օրը հարմար է ուղևորությունների, հանդիպումների, ոչ ֆորմալ շփումների համար: Հեշտությամբ կհաշտվեք աննշան դժվարությունների հետ, չեք կորցնի լավատեսությունը, եթե ավելի լուրջ խնդիրներ առաջանան ու կգտնեք խոչընդոտները հաղթահարելու ձևը:

Բարեհամբույր լինելն ու կենսուրախությունը ձեզ գրավչություն կհաղորդեն: Շատերը կուզենան ձեզ ավելի մոտիկից ճանաչել: Ինտուիցիան կհուշի՝ ով է արժանի վստահության: Հեշտ կլինի վտանգավոր սովորույթներից հրաժարվելն ու դրանք օգտակար սովորույթներով փոխարինելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շուրջը կլինեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն աջակցել ձեր նախաձեռնություններին ու օգնել լուծել խնդիրները: Այնպես որ՝ այսօր կարող եք ընտրել, թե ով կդառնա մոտ ժամանակների ձեր համախոհը: Մի վստահեք առաջին տպավորությանը, ավելի լավ ուսումնասիրեք շրջապատողներին: Ցավոք, վտանգ կա, որ ձեզ ուզում են մոլորության մեջ գցել:

Գումարի հետ կապված ցանկացած հարց լուծեք օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածում իրական վիճակը տեսնելն ու հասկանալն ավելի հեշտ կլինի, կորոշեք՝ ինչպես տնօրինել եղած միջոցները: Հավանական են շահավետ գնումներ ու գործարքներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր ձեզ համար հեշտ չի լինի: Ստիպված եք լինելու հրաժարվել պլանավորված միջոցառումներից ու զվարճանքներից և զբաղվել ձանձրալի ու ձեր տեսանկյունից բավականին անօգուտ գործով: Բայց այդ գործի վրա էլ չեն թողնի կենտրոնանաք: Շրջապատողները կշեղեն, պահանջներ կներկայացնեն, կղեկավարեն ձեզ: Այդ ամենը շատ կնյարդայնացնի:

Կաշխատեք չբարկանալ, բայց երբեմն բացասական հույզերը առողջ բանականությունից ուժեղ կլինեն: Եթե կոնֆլիկտներ առաջանան, աշխատեք հնարավորինս արագ հարթել դրանք. ավելի ուշ հարաբերությունները վերականգնելը բարդ է լինելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ցանկացած գործ ավելի շատ համառություն ու ջանասիրություն կպահանջի, քան սովորաբար: Ինչ-որ արդյունքների հասնելու համար շատ պետք է աշխատեք: Աստղերն այսօր չեն շտապի աջակցել ձեզ: Բայց առանց այդ աջակցության էլ կկարողանաք ամեն ինչ անել, միայն թե պետք է համբերատար լինեք: Սկսածը կիսատ մի թողեք, նույնիսկ եթե թվա, որ գործը լրիվ անհույս է: Ամենայն հավանականությամբ, հեռանկարներ կլինեն կամ մոտ ժամանակներս կհայտնվեն:

Գումարը խոստումնալից նախագծի մեջ ներդնելու հնարավորություն կունենաք: Ընկերները կամ հին ծանոթները կարող են ձեզ անսովոր գաղափարով դիմել: Այն ըստ արժանվույն կգնահատեք, չնայած՝ ոչ միանգամից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Աշխատեք հնարավորինս արագ որոշել նպատակները: Եթե դա չանեք, զուր էներգիա կվատնեք, որին կարող էիք ավելի լավ կիրառում գտնել: Այսօր շատ պահանջկոտ կլինեք շրջապատի հանդեպ, կվիրավորվեք նրանցից, ովքեր չեն աջակցի ձեր գաղափարներին կամ կմերժեն ձեր խնդրանքները: Բայց նույնիսկ նման իրավիճակներում լավ է խուսափել քննադատություններից:

Ամենամտերիմների հետ աշխատեք ձեզ մեղմ ու նրբանկատ պահել, և դա կօգնի խուսափել ավելորդ վեճերից: Կարևոր հարցերի քննարկումը լավ է հետաձգել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը կարող է լարված լինել, խառնաշփոթից, նկատողություններից ու պահանջներից խուսափել չի ստացվի: Հաճախ այնպիսի բաներ կասեք կամ կանեք, որոնց համար հետո կզղջաք: Հնարավոր է համընդհանուր սեփականություն դառնա այն ինֆորմացիան, որը կնախընտրեիք գաղտնի պահել: Կփչանան հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնք ժամանակին ձեզ տհաճություններ են բերել, իսկ հետո երկար ժամանակ փորձել են քավել իրենց մեղքը:

Բայց դուք գլուխ կհանեք բոլոր դժվարություններից: Հաճախ ճիշտ որոշումներ ընդունելուն կօգնի մանրուքներին ուշադիր լինելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2178 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6