Աստղագուշակ․ փետրվարի 14
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Ուրիշների խնդիրները լուծելուն շատ ժամանակ պետք է հատկացնեք: Մտերիմներն այսօր ձեր ուշադրության ու հոգատարության կարիքը կունենան: Եթե նրանք դիմեն օգնության խնդրանքով, մի մերժեք: Ինչքան անկեղծ լինի ձեր հետաքրքրությունը շուրջը տեղի ունեցողի հանդեպ, այնքան հեշտ կլինի շրջապատի հետ պայմանավորվելը:
Առավոտյան անհանգստության լուրջ առիթներ չեն լինի, և այդ հատվածում շատ բան հեշտությամբ կտրվի: Օրվա երկրորդ կեսին հեռվից հուզիչ նորություններ կստանաք: Քանի դեռ լրիվ ինֆորմացիա չեք ստացել, որոշումներ մի ընդունեք: Եթե չշտապեք, հաջողության կհասնեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Հաջող օր է, որը շատ հնարավորություններ կբացի: Ձեր խնդիրն այն է, որ բաց չթողնեք դրանք: Խուճապի մի մատնվեք. պետք է արագ, վճռական ու ակտիվ գործեք: Շատ հարցերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, քանի որ նրա հուշումներն անսխալ կլինեն:
Օրը բարենպաստ է ավագ սերնդի ներկայացուցիչների, ղեկավարության, ազդեցիկ անձանց հետ շփումների համար: Կարող եք հույս դնել նրանց աջակցության ու հովանավորության վրա: Լավ որոշում կլինի թանկարժեք իրեր գնելը, օրինակ՝ զարդեր կամ տեխնիկայի ժամանակակից միջոցներ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Ձեզ բարդ օր է սպասվում: Ցանկացած գործում զգուշություն է պետք: Դա վերաբերում է նույնիսկ նրանց, ովքեր չեն վախենում ռիսկի դիմել ու հազվադեպ են մտածում վտանգների մասին: Սովորականի նման հաջողակ չեք լինի, իսկ չմտածված արարքները տհաճություններով կավարտվեն:
Հեշտ չեն դասավորվի շրջապատի հետ հարաբերություները: Չի բացառվում սրվեն հին տարաձայնությունները: Սովորականից հաճախ կոնֆլիկտներ կառաջանան, որոնց իրական պատճառը անցյալի իրադարձությունները կլինեն: Նոր նախաձեռնություններում հեշտ հաջողության վրա հույս մի դրեք ու գործի նախնական փուլերի դժվարություններից մի վախեցեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Անհանգիստ օր է: Ոչ մի սարսափելի ու տհաճ բան տեղի չի ունենա, բայց տագնապ կզգաք: Դժվարություններ կարող են ծագել, բայց դրանք անհաղթահարելի չեն լինի: Քանի դեռ պահպանում եք հանգստությունն ու առողջ բանականությունը, իրավիճակը դեպի լավը փոխելու շանս կա: Մեկ ճիշտ որոշումն էլ բավական կլինի, որ բացասական միտումները կորցնեն իրենց ուժը:
Հին ծանոթները կուրախացնեն լավ նորություններով ու հաճելի անակնկալներով: Հնարավոր են անսպասելի այցեր, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Որոշ Խեցգետինների նաև անակնկալ դրամական մուտքեր են սպասվում, որոնք նույնպես շատ տեղին կլինեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Ձեզ հաճախ կքննադատեն, ընդ որում՝ դա կանեն ամենամտերիմ մարդիկ: Հավասարակշռությունից կհանեն վիրավորական խոսքերն ու կատակները: Մի փորձեք ձևացնել, թե ոչ մի բան տեղի չի ունենում: Իրավիճակն անբարենպաստ է, և պետք է մտածեք, թե ինչպես կարելի է այն փոխել:
Նոր ծանոթների հետ շփումներում հույս դրեք ձեր հոտառության վրա: Այն մարդը, ով ձեզ մոտ ներքին լարվածություն, անհանգստություն է առաջացնում, վստահության արժանի չէ: Կարող եք ապագայի պլաններ կառուցել, բայց լավ է ոչ ոքի չպատմել դրանց մասին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրը կստիպի հուզվել: Պետք է փորձություններ հաղթահարեք, դիմակայեք գայթակղություններին, պատասխաններ ստանաք բարդ հարցերին: Վարքի ճիշտ ձևը գտնելը դժվար կլինի, իսկ դրան հետևելն՝ էլ ավելի: Բայց դուք կարող եք ամեն ինչից գլուխ հանել: Ամուր եղեք ու սպասվածից ավելիին կհասնեք:
Հնարավոր են անսպասելի հաճելի հանդիպումներ, նորություններ, որոնք կբարձրացնեն տրամադրությունը: Շատ Կույսերի կուրախացնի հին ընկերների հետ շփումը: Լավ կանցնեն նաև սիրային ժամադրությունները, եթե չվախենաք նախաձեռնող լինել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Թյուրիմացություններ կառաջանան, որոնք կխանգարեն կյանքի կոչել պլանները: Երբեմն սկսածն ավարտին հասցնելու համար ուժասպառ կլինեք ու ամենավերջին պահին անսպասելի խոչընդոտներ կառաջանան: Մարդիկ, որոնց ձեզ համախոհ էիք համարում, կխախտեն իրենց տված խոսքը: Լավ է հույս դնել սեփական ուժերի վրա: Այդպես գոնե կխուսափեք հիասթափություններից ու զուր հույսերից:
Մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնել միշտ չի ստացվի, բայց եթե ուշադիր լինեք, կհասկանաք, թե ինչ են նրանք ձեզանից սպասում: Հնարավոր են դրական փոփոխություններ սիրային հարաբերություններում, բայց դրանք ձեր նախաձեռնությամբ չեն լինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Այսօր ստացած նորությունները կստիպեն հուզվել: Հաճախ դրանք ոչ թե կոնկրետ ձեզ, այլ ձեր ամենամտերիմ մարդկանց կվերաբերեն: Ավելի ուշ կպարզվի, որ իզուր եք հուզվել. ձեզ պարզապես մոլորության մեջ են գցել: Այնպես որ՝ մի վստահեք ամենին, ինչ ուրիշներն են ասում ու փորձեք եզրակացություններ անելուց առաջ առավելագույն ինֆորմացիա հավաքել:
Հնարավոր են հաճելի ծանոթություններ: Այսօր շրջապատողները հաճույքով իրենց օգնությունը կառաջարկեն: Բայց պետք չէ լրջորեն հույս դնել այդ օգնության վրա: Աջակցություն, հնարավոր է, ստանաք, բայց միայն այն ժամանակ, երբ արդեն գործի մեծ մասն արած կլինեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Կարող է թվալ, որ ձեր նպատակները հեշտ հասանելի են, իսկ պլանները՝ հեշտ իրագործելի, և ընդհանրապես՝ ամեն ինչ որքան հնարավոր է լավ է դասավորվում: Բայց դա այդքան էլ այդպես չէ: Չեն բացառվում տհաճ պատահարները, գործերում ձգձգումները, ինչպես նաև սխալները, որոնց պատճառով չի հաջողվի դրանք ժամանակին ավարտին հասցնել:
Աշխատեք իրատես լինել ու մի սավառնեք ամպերում: Ուժերը օբյեկտիվորեն գնահատելուց հետո կհասկանաք, թե ինչ կարելի է նախաձեռնել իրավիճակը դեպի լավը փոխելու համար: Հավանական են անսպասելի իրադարձություններ ընտանիքում և մտերիմներից մեկի հետ կապված զարմանալի նորություններ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Բարդ օր է, երբ շատ բան պլանի համաձայն չի ընթանա: Լրիվ անսպասելի տհաճություններ կառաջանան, ընդ որում՝ հենց այնտեղ, որտեղ կուզենայիք խուսափել դրանցից: Կարևոր գործեր մի սկսեք, եթե նույնիսկ մի փոքր կասկած ունեք, որ կարողանալու եք արագ ավարտին հասցնել դրանք:
Լավ է խնայել ուժերը. դրանք պետք կգան, երբ վճռական գործողությունների համար ավելի հարմար ժամանակ գա: Մի ծանրաբեռնվեք, հատկապես՝ օրվա երկրորդ կեսին: Կենսական պոտենցիալը ցածր կլինի, հնարավոր է վնասվածքներ ստանաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Պետք եղածից ավելի ռիսկի մի դիմեք: Հաջողության արագ հասնել չի ստացվի հատկապես կարևոր գործում, որոնցով այսօր պետք է զբաղվեք: Չեն բացառվում տարաձայնություններ աշխատավայրում, ձեզ համար դժվար կլինի սեփական ճշմարտացիությունն ապացուցելը: Եթե այսօր կարևոր հանդիպումներ եք պլանավորել, դրանց հնարավորինս լուրջ նախապատրաստվեք:
Սիրելիի հետ կոնֆլիկտների հավանականությունը մեծ չէ, բայց լրիվ փոխհասկացողություն էլ չի լինի: Լավ է կարևոր հարցեր չքննարկել. ձեզ կարող են սխալ հասկանալ: Երբեմն նույնիսկ ամենաջերմ հարաբերությունները կփչացնեն կասկածամտությունն ու խանդը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրը բարենպաստ կլինի: Ճիշտ որոշումներ կընդունեք, ոչ մի րոպե զուր չեք ծախսի, հաջողությունների կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները անհաջողության են հանդիպել: Կարող եք վերադառնալ այն գործին, որը երկար ժամանակ հետաձգում էիք. դժվարություններ հազիվ թե ծագեն: Աշխատանքին ու նախասիրությանը վերաբերող լավ գաղափարներ կունենաք: Շուտով ընկերները կօգնեն կյանքի կոչել մտածածը:
Հնարավոր են նվերներ, անակնկալներ, ուշադրության նշաններ: Սիրային հարաբերությունների տեսանկյունից օրը բարենպաստ է նույնիսկ նրանց համար, ովքեր առանձնապես հետաքրքրված չեն կյանքի այդ ոլորտով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: