ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ փետրվարի 10
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2210 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ինչ էլ որ պլանավորեք, մի շտապեք: Առավոտը հարմար չէ կարևոր գործերի համար: Ձեզ չի հաջողվի արագ կողմնորոշվել իրադրության մեջ ու վերամշակել պլանները, այնպես որ՝ ինչ-որ հետաքրքիր հնարավորություններ բաց կթողնեք: Իսկ ահա օրվա կեսը արդյունավետ կլինի: Ջանքերը, որոնք կգործադրեք, հաջողությամբ կպսակվեն:

Հետագայում դրական միտումների ազդեցությունն առավել նշանակալի կլինի: Երեկոն հարմար է հին ծանոթների հետ հանդիպելու, կարևորի մասին խոսելու համար: Անկեղծ զրույցի շնորհիվ կկարողանաք գլուխ հանել սեփական ապրումներից ու ձեզ ավելի լավ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հաջող օր է լուրջ մոտեցում պահանջող բարդ ու պատասխանատու գործերի համար: Հաջողության հասնելու համար ամեն ինչ ունեք՝ և՛ լավ գաղափարներ, և՛ համառություն, և՛ համբերատարություն: Կարող եք հույս դնել համախոհների օգնության վրա, բայց գործի ամենաբարդ մասը պետք է ինքնուրույն անեք:

Ձեր ֆինանսական վիճակը կարող է վատանալ: Բայց նման փոփոխությունները կարճատև բնույթ կկրեն: Շուտով կկարողանաք համալրել ձեր բյուջեն: Հիմնական ծախսերն այսօր կապված կլինեն ընտանեկան գործերի ու որոշ կենցաղային խնդիրների լուծման հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը փոփոխություններ է խոստանում, որոնք կարող են տեղի ունենալ կյանքի բոլոր բնագավառներում: Հնարավոր են անսպասելի բացահայտումներ, որոնք կազդեն սիրելիի հետ ձեր հարաբերությունների վրա: Չեն բացառվում ընտանիքի անդամներին վերաբերող հաճելի նորությունները: Ձեզ կհաջողվի օգնել ձեզ համար թանկ մարդկանց կուտակված խնդիրները լուծելու հարցում:

Ֆինանսական գործերում զգույշ եղեք. կորուստների հավանականությունը բավականին մեծ է: Ծախսող լինելը, ձեր բոլոր ցանկությունները կատարելու ձգտումը կստիպեն սխալ որոշումներ ընդունել, ինչն էլ դժվարությունների կհանգեցնի: Խուսափեք սպոնտան գնումներից, որոնք հազիվ թե հաջող լինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրն այնքան հանգիստ կանցնի, որ հնարավոր է ձանձրանաք: Կուզենաք ինչ-որ նոր բան ստանձնել, բայց դրա համար համախոհների կարիք կլինի: Միայն թե շուրջը կյանքում նոր ու անսովոր ինչ-որ բան մտցնելու ցանկություն ունեցողներ չեն լինի. բոլորը զբաղված կլինեն ընթացիկ գործերով: Այնպես որ՝ կորոշեք ինքնուրույն գործել: Ձեր որոշ արարքներ տարօրինակ կթվան, բայց լուրջ խնդիրների չեն հանգեցնի:

Շատ հարցերում հաջողակ կլինեք: Աստղերի աջակցության շնորհիվ կկարողանաք հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսները անհաջողության են մատնվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Գործնական հանդիպումների համար հիանալի օր է: Ունակ կլինեք լավ տպավորություն թողնել նրանց վրա, ովքեր ոչ ոքի չեն հավանում, կշահեք այն մարդկանց վստահությունը, որոնք բացարձակ ամեն ինչ կասկածի են ենթարկում: Օգտակար կլինի ապագայի աշխատանքային հարցերն ու պլանները քննարկելը: Հավանական է՝ օգնականներ ու նույնիսկ ազդեցիկ հովանավորներ գտնեք:

Անձնականի մասին այսօր մի խոսեք. նման զրույցները դժվարությամբ կտրվեն: Աշխատեք քիչ հիշել անցյալի մասին: Անցյալի իրադարձությունների մասին հուշերը կխանգարեն կենտրոնանալ ներկայի վրա: Երեկոյան ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվելու հնարավորություն կունենաք: Որոշ Առյուծներ կիրառում կգտնեն իրենց տաղանդներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Անձնական հարաբերությունները լարված կդասավորվեն: Մտերիմները ձեզ հաճախ սխալ կհասկանան, նույնիսկ անմեղ խնդրանքները կմերժեն: Բացի այդ, կհիշվեն հին վիրավորանքները, արդյունքում նույնիսկ ամենահասարակ հարցերի քննարկումը վեճով կավարտվի: Նույնիսկ եթե շատ փորձեք հարթել սուր անկյունները ու զիջումների գնաք, միայն դա բավական չի լինի:

Օրը բարենպաստ է ինքնուրույն աշխատանքի համար, շատ օգտակար բաներ կարող եք անել ձեր և ուրիշների համար: Նրանք, ովքեր նոր գործ կստանձնեն, կկարողանան նոր բան սովորել, տեղեկատվություն ստանալ, որը շատ շուտով պետք կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեզ անսովոր ու հետաքրքիր գործեր են սպասվում: Բացի գիտելիքներից ու փորձից, դրանք հաճախ ստեղծագործ մոտեցում կպահանջեն: Մի վախեցեք երևակայել, դուրս գալ ընդունված սահմաններից. հիմա դա շատ օգտակար կլինի: Ձեր ձեռքբերումները շատերին կհետաքրքրեն: Չի բացառվում՝ ինչ-որ մեկն ուզենա ձեզ ավելի լավ ճանաչել, իսկ հետո հետաքրքիր առաջարկներ կանի:

Հավանական են չպլանավորված ուղևորություններ: Ճանապարհին շատ ժամանակ պետք է անցկացնեք, բայց չեք դժգոհի: Օրվա երկրորդ կեսը առատաձեռն կլինի զարմանալի հանդիպումների ու հետաքրքիր ծանոթությունների հարցում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դժվարություններ հաճախ կառաջանան: Դրանք ձեզ չեն ստիպի հանձնվել ու հրաժարվել մտածածից, բայց կփչացնեն տրամադրությունը: Առավոտյան կփորձեք պահպանել ինքնատիրապետումը, բայց հետո տեղի կտաք բացասական հույզերին: Եթե դա տեղի ունենա, երկար ժամանակով կփչանան հարաբերությունները ձեզ համար թանկ մարդկանց հետ: Երեկոյան ոչ մի կարևոր բան մի պլանավորեք. այդ ժամանակ արդեն շատ հոգնած կլինեք:

Օգտակար կլինի կապերը սահմանափակելը: Այսօր արժե հեռու մնալ նրանցից, ովքեր սիրում են քննադատել ձեզ ու նկատողություններ անել: Իսկ ահա բարյացակամ տրամադրված մարդկանց հետ շփումները կբարձրացնեն տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ձեզ բարդ օր է սպասվում; Կարևոր է ճիշտ գնահատել սեփական ուժերն ու ստանձնել միայն այն, ինչից կարող եք ինքնուրույն գլուխ հանել: Օգնություն խնդրելը հիմա անիմաստ է: Նույնիսկ եթե ձեզ չմերժեն, ճիշտ ժամանակին չի արվի այն, ինչ պետք է: Երբեմն կհիասթափեցնեն մարդիկ, որոնց վրա սովոր եք հույս դնել: Պետք չէ մեղադրել նրանց. խնդիրը իրադարձությունների անհաջող ընթացքի մեջ է:

Լարված կդասավորվեն անձնական հարաբերությունները, բայց կգտնեք սուր անկյունները հարթելու, կոնֆլիկտներից խուսափելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Նախաձեռնող լինելու համար ամենալավ օրը չէ: Դա վերաբերում է և՛ աշխատանքին, և՛ անձնական կյանքին: Ձեզ սխալ կհասկանան, ձեր գաղափարները կքննադատեն, ոչ միայն օգնություն, այլ նաև ձևական համաձայնություն չեք ստանա: Իսկ ամենավատն այն է, որ այս ամենը ձեզ կստիպի կասկածել սեփական ուժերին: Բայց մի քիչ սպասեք, քանի որ նոր գործերի համար բարենպաստ շրջանը շուտով կգա:

Իսկ հիմա կարող եք զբաղվել պլանավորմամբ, ինֆորմացիա հավաքելով ու վերլուծելով: Որոշ Այծեղջյուրների օգտակար կլինի մտովի անցյալի իրադարձություններին վերադառնալը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հիանալի օր է: Կարևոր հաղթանակ տոնելու, հին թշնամիներին զինաթափելու, մրցակիցներին հետևում թողնելու հնարավորություն կունենաք: Ձեր ձեռքբերումները կնկատեն նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար հետաքրքրվում են միայն սեփական գործերով: Ինչքան էլ տարօրինակ է, նման մարդիկ ժամանակի հետ ամենահուսալի համախոհները կդառնան: Արդյունավետ կանցնեն գործնական բանակցությունները: Դրանց ժամանակ կկարողանաք պաշտպանել սեփական հետաքրքրությունները, նույնիսկ եթե ընդդիմախոսները շատ համառ լինեն:

Անձնական կյանքում էլ հավանական են լավ փոփոխություններ: Լսեք ինտուիցիայի ձայնին. այն կհուշի՝ ինչպես վարվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Գործնական տեսանկյունից հաջող օր է: Խնդիրները, որոնցից առաջ չէիք կարողանում գլուխ հանել, այսօր անսպասելի արագ կլուծվեն: Կնկատեք այն, ինչին առաջ ուշադրություն չէիք դարձնում, ելք կգտնեք ոչ միանշանակ իրավիճակից: Հավանական են հաջող փորձարկումներ:

Իսկ ահա անձնական հարաբերություններում դժվարություններ կծագեն: Դրանք հաճախ կապված կլինեն նրա հետ, որ մտերիմների հետաքրքրությունները հաշվի չեք առնի, այլ հոգ կտանեք միայն սեփական ցանկությունների մասին: Ժամանակ մի խնայեք իրավիճակը հանգիստ քննարկելու համար. դա կօգնի խուսափել լուրջ կոնֆլիկտից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2210 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/8