Աստղագուշակ․ փետրվարի 1
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրը ապրումների շատ առիթներ կբերի: Հանգստություն պահպանելը դժվար է լինելու: Այս ամենից գլուխ կհանեն նշանի միայն ամենազուսպ ներկայացուցիչները: Շատ բան պլանի համաձայն չի ընթանա, իսկ մարդիկ, որոնց վրա հույս էիք դրել, չեն արդարացնի ձեր սպասումները, կխախտվեն հին պայմանավորվածությունները: Լավ նորությունն այն է, որ բացասական միտումների ազդեցությունը երկարատև չի լինի:
Երեկոն կուրախացնի ընտանիքում հաճելի իրադարձություններով ու մտերիմներին վերաբերող նորություններով: Հնարավոր են դրամական մուտքեր, բայց ծախսերն էլ այնքան մեծ կլինեն, որ ձեր ֆինանսական վիճակը անփոփոխ կմնա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Պետք է շատ արագ գործեք ու հույս դնեք ինտուիցիայի վրա. միայն այդպես կարող եք հաջողության հասնել: Տրամաբանական դատողություններն ու շրջապատի խորհուրդները հաճախ անօգուտ կլինեն: Բայց օրն այնքան էլ վատը չէ: Ամենագործունյա ու վճռական Ցուլերին կհաջողվի շատ շահավետ գործարքներ կնքել, գլուխ հանել մասնագիտական խնդիրների լուծումից:
Մտերիմները սովորականից հաճախ կխառնվեն ձեր կյանքին, կստիպեն ձեզ անել այն, ինչից կնախընտրեիք խուսափել: Հանգիստ, բայց հստակ պատասխան տվեք. դա կոնֆլիկտից խուսափելու ու լավ հարաբերությունները պահպանելու լավագույն ձևն է:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Լավ է հեռուն գնացող պլաններ չկառուցել, քանի դեռ ձեզ հայտնի չեն որոշ գործոններ, որոնք շուտով կարող են կարևոր դեր խաղալ: Ընթացիկ գործերը սովորականից շատ ժամանակ ու ուժեր կխլեն, այնպես որ՝ արագ կհոգնեք: Մտածեք, թե ում կարող եք դիմել օգնության խնդրանքով: Ամենայն հավանականությամբ, կգտնվեն մարդիկ, ովքեր չեն մերժի ձեզ:
Հնարավոր են անսպասելի այցեր: Սկզբում ուրախ կլինեք հյուրերին, բայց շուտով կհոգնեք շփումներից: Օրը բարենպաստ է գնումների համար: Ընտրեք ձեր անհատականությունն ընդգծող իրեր. ճաշակը ձեզ հուսախաբ չի անի: Իմիջային փորձարկումները կբարձրացնեն ձեր տրամադրությունը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրը կուրախացնի անսպասելի ու շատ հաճելի իրադարձություններով: Հավանական են զարմանալի հանդիպումներ, ծանոթություններ, որոնք ձեզ համար կարևոր կլինեն: Սիրային կամ գործնական հին կապերը վերականգնելու հնարավորություն կլինի: Երկու դեպքում էլ նկատի առեք, որ պայմանները թույլ չեն տա շարունակել շփումներն այնպես, կարծես ոչինչ չի պատահել: Պետք է ամեն ինչի մասին խոսեք, քննարկեք անցյալի ցավալի պահերը:
Լավ կանցնեն ուղևորությունները, պայմանների փոփոխությունն էլ ձեզ վրա ոգևորող ազդեցություն կթողնի: Հնարավորություն կունենաք լինել այնպիսի վայրերում, որոնց մասին շատ բաներ եք լսել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրը հաճելի հանդիպումներ է խոստանում: Իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, որոնց միշտ ուրախ եք տեսնել: Հնարավորություն կունենաք զրուցել այն մարդու հետ, ով ժամանակին ձեզ մոտ ջերմ զգացմունքներ էր առաջացրել: Կարող եք հաջողության հասնել գործերում, բայց դրա համար պետք է իրատես լինեք, չգերագնահատեք ձեր ու մյուսների ուժերը: Դուք ուշադիր կլինեք և կնկատեք այն, ինչ առաջ վրիպել էր աչքից:
Մտերիմներն այսօր շատ զգայուն կլինեն ձեր նկատողությունների հանդեպ, այնպես որ՝ խուսափեք քննադատելուց, կատակների հարցում էլ զգույշ եղեք: Ցավոք, այն, ինչ կասեք, կարող է սխալ մեկնաբանվել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրը ոչ միայն հաջող, այլ նաև հաճելի կանցնի: Բայց ամեն ինչ կախված կլինի նրանից, թե արդյոք կկարողանաք հենց առավոտվանից հրաժեշտ տալ դատարկ կասկածներին ու անիմաստ սպասումներին: Առավոտյան պայմանները ձեր ուզածի նման չեն դասավորվի, այնպես որ՝ պետք է հրաժարվեք ձեր պլաններից: Բարեբախտաբար, իմպրովիզները հեշտությամբ կտրվեն ձեզ:
Օրվա երկրորդ կեսը խոստանում է հետաքրքիր լինել. ձեզ գրավիչ հրավերներ, ուրախ երեկույթներ, անսպասելի հանդիպումներ են սպասվում: Որոշ Կույսեր հնարավորություն կունենան ուղղել նախկինում գործած սխալները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրը հազիվ թե նշանակալի իրադարձություններ ու անակնկալներ բերի: Այն հարմար է հին պլանները կյանքի կոչելու, սկսած գործն ավարտին հասցնելու, ընտրած ուղով առաջ շարժվելու համար: Միապաղաղ աշխատանքը ձանձրալի չի թվա, նույնիսկ ամենահասարակ ու վաղուց ծանոթ գործերին լրջորեն կմոտենաք:
Ձեր տրամադրությունը հաճախ կփոխվի, այնպես որ՝ շրջապատի համար ձեզ հետ լեզու գտնելը հեշտ չի լինի: Բացի այդ, չեք ուզենա նույնիսկ մանրուքներում զիջումների գնալ, այնպես որ՝ վեճերի հավանականությունը կաճի: Բայց ձեզ կհաջողվի հարթել սուր անկյուններն ու խուսափել լուրջ կոնֆլիկտներից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Չեն բացառվում դժվարությունները շփման մեջ: Երբեմն ձեզ պարզապես մոլորության մեջ կգցեն ու մտադրված կստեն. ճիշտ ինֆորմացիա ստանալն էլ շատ բարդ կլինի: Կփորձեք դիմակազերծել ստախոսներին, բայց չեք կարողանա դա արագ անել: Ձեր թշնամիներից շատերը չափազանց նենգ կլինեն:
Ընթացիկ աշխատանքը համեմատաբար հեշտ կտրվի: Բայց հաջողությունները, միևնույն է, համեստ կլինեն. պայմանները ձեզ համար ամենալավ ձևով չեն դասավորվի: Մի հանձնվեք ու կիսատ մի թողեք սկսածը: Ավելի ուշ աստղերը կանցնեն ձեր կողմն ու հաջողության կհասնեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Ուշադիր եղեք: Այսօր ինչ-որ մեկը կփորձի մանիպուլյացիայի ենթարկել ձեզ, օգտագործել ձեր ունակություններն ու տաղանդներն ի շահ սեփական հետաքրքրությունների: Պաշտպանեք ձեր շահերը ու մի տրվեք պրովոկացիաներին: Երբեմն պետք է ձեզ խիստ պահեք:
Հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ: Կարող եք հրաժարվել փորձված մեթոդներից լրիվ նորերի համար: Բայց նկատի առեք, որ հաջող կլինեն միայն մտածված փորձարկումները: Այնպես որ՝ մի ծուլացեք ուշադրություն դարձնել մանրուքներին ու խորհրդակցել մեկի հետ, ում փորձին վստահում եք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Բարդ օր է: Կփորձեք հնարավորինս արագ հասնել նպատակին ու դրա համար պատրաստ կլինեք շատ բան վտանգի ենթարկել: Բայց շտապողականությունն ու ավելորդ հուզականությունը լուրջ սխալների կհանգեցնեն, որոնք երկարատև հետևանքներ կունենան; Ինչով էլ որ զբաղվեք, լրջության, կենտրոնացվածության ու կարգապահության կարիք կլինի:
Մի շտապեք վստահել նոր ծանոթներին: Նրանցից մեկը անկախ իրենից կարող է բարդացնել ձեր կյանքը: Ձեր համակրանքը շահել փորձող բոլոր մարդիկ չէ, որ արժանի կլինեն դրան: Այնպես որ՝ զգոն եղեք: Ցանկացած կարևոր հարց քննարկեք միայն ամենամտերիմ մարդկանց հետ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Հաջող ու հանգիստ օր է: Այն շատ հարմար է աշխատանքային տարաձայնությունները կարգավորելու, հին վեճերին վերջ դնելու համար: Շահավետ գործարքներ կնքելու, համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք: Կարող եք վերականգնել հին գործընկերների հետ հարաբերությունները. դա շահավետ կլինի:
Չի բացառվում ծանոթությունը, որը նոր հարաբերությունների սկիզբ կդնի: Այդ հարաբերությունները դանդաղ կզարգանան, բայց ժամանակի հետ լուրջ բնույթ կստանան: Ամեն հարցում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որի շնորհիվ միշտ կիմանաք՝ ինչ անել ու ինչ ասել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Ինքնուրույն աշխատանքն այսօր ձեզ դժվարությամբ կտրվի: Եթե աջակցություն չստանաք, արագ կձանձրանաք ու հաճախ կշեղվեք, շատ կարճ ժամանակով կկարողանաք կենտրոնանալ; Բայց եթե կողքին լինեն համախոհները, ովքեր ձեզանից քիչ հետաքրքրված չեն լինի դրված նպատակներին հասնելու հարցով, ապա ամեն ինչ ավելի լավ կանցնի:
Անձնական կյանքին վերաբերող կարևոր որոշումներ պետք է ընդունեք: Մի շտապեք, իրավիճակը վերլուծելու համար ժամանակ տվեք ինքներդ ձեզ: Այն եզրակացություններից, որոնց այսօր կհանգեք, կախված կլինի հարաբերությունների հետագա զարգացումը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: