Աստղագուշակ․ հունվարի 30
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Այսօր շատ տպավորվող ու կասկածամիտ կլինեք: Դա շրջապատին այնքան էլ դուր չի գա, և բանը նրանում չէ, որ նրանք պատրաստվում էին չարաշահել ձեր վստահությունը: Պարզապես դժվար կլինի նույնիսկ ամենահասարակ հարցերը քննարկելը: Մտերիմներին շատ վիրավորական կթվա նաև այն, որ կկասկածեք նրանց անկեղծության վրա:
Ցանկացած որոշում կփորձեք ինքնուրույն ընդունել, իսկ խորհուրդները չեք լսի, նույնիսկ եթե հոգու խորքում դրանք ճիշտ համարեք: Երբեմն դա ցավալի սխալների կհանգեցնի: Օրվա երկրորդ կեսին ցանկալի է խուսափել ծանրաբեռնվածությունից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Բարդ օր է: Նշանի որոշ ներկայացուցիչների համար այն իսկական փորձություն կթվա: Պատրաստ կլինեք հակասական արարք գործել ու չեք լսի շրջապատի խորհուրդները, ովքեր ձեզ կոչ կանեն չշտապել ու խելամիտ լինել: Եթե վերջին պահին չորոշեք ավելի զգույշ լինել, տհաճություններ կլինեն:
Երեկոն բարենպաստ է: Այս հատվածում կարող եք նվերներ անել, թանկ մարդկանց ուրախացնել հաճելի անակնկալներով: Չեն բացառվում անսպասելի հանդիպումները, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Հնարավոր է՝ իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները, որոնց շատ կարոտել էիք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Ամենաարդյունավետ օրը չի լինի, փոխարենը այն հաճելի կանցնի: Ձեզ մոտ հիանալի կստացվի շրջապատի համար ուրախ զվարճանքներ կազմակերպելը, իսկ ահա նրանց օգտակար գործի համար ոգեշնչել չեք կարողանա: Ինքներդ էլ չեք կարողանա կենտրոնանալ, հաճախ կհետաձգեք այն, ինչով արժեր անհապաղ զբաղվել:
Հաճախ ձեզ երեխայի նման կպահեք: Մի կողմից՝ դա ձեզ գրավչություն կհաղորդի, բայց մյուս կողմից էլ՝ ոչ ոք ձեզ լուրջ չի ընդունի: Չնայած դա էլ իր առավելությունը կունենա. ձեզ վրա ավելի քիչ պատասխանատվություն կդնեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրը հանգիստ կանցնի, եթե մտերիմների հանդեպ շատ պահանջկոտ չլինեք: Պետք չէ նրանց փաթաթել ձեր կարծիքը, նույնիսկ եթե լրիվ վստահ եք, որ ճիշտ եք, իսկ մյուսները մոլորության մեջ են: Ձեր փորձով կիսվեք միայն նրանց հետ, ովքեր խնդրում են այդ մասին, հակառակ դեպքում անհարմար իրավիճակում կհայտնվեք:
Բոլոր կարևոր գործերը պլանավորեք օրվա երկրորդ կեսի համար: Երեկոյան հնարավոր է ինքնազգացողության վատացում, չի բացառվում վնասվածքն անուշադրության պատճառով: Ցանկալի չէ բարդ տեխնիկայից օգտվել. հաճախ անփույթ կլինեք, իսկ դրա հետևանքով խափանումներ կլինեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Պետք է բարդ որոշում ընդունեք, բայց նախևառաջ պետք է հասկանաք, թե ինչ եք ուզում: Մի շտապեք, լսեք ինքներդ ձեզ. իրավիճակը թույլ կտա անել դա: Հնարավոր է՝ օրը կապված լինի հին ցանկության իրագործման հետ: Անսովոր ու հաճելի բաներ տեղի կունենան:
Նույնիսկ եթե ինչ-որ կարևոր բան տեղի չունենա, հիշելու բան կունենաք. օրը վառ պահերով լի կլինի: Չի բացառվում՝ հետաքրքիր հնարավորություններ բացվեն: Բաց մի թողեք դրանք: Լսեք ինտուիցիայի ձայնին, այն կհուշի՝ երբ է պետք վճռական գործել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրվա իրադարձությունները կուրախացնեն: Աստղերը պատրաստ կլինեն ցանկացած նախաձեռնության մեջ աջակցել ձեզ, ձեր օգնության խնդրանքը չեն մերժի նաև մարդիկ, որոնց կդիմեք այդ հարցով: Կարող եք խոշոր գնումներ անել, գումարը ներդնել սեփական կամ ընտանեկան բիզնեսի մեջ: Հաջող կլինեն համատեղ նախագծերը, որոնցում այսօր ձեզ կառաջարկեն մասնակցություն ունենալ:
Հոգ տարեք ձեր մասին: Օրը կապված կլինի կենսական պոտենցիալի անկման հետ, այնպես որ՝ նվազեցրեք ծանրաբեռնվածությունն ու խուսափեք գերհոգնածությունից: Երեկոյան կարևոր է խուսափել սթրեսային իրավիճակներից. դրանք գլխացավերի ու անքնության պատճառ կդառնան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Հաջող կլինեն ուղևորությունները, բայց միայն այն դեպքում, եթե դրանք նախապես պլանավորել եք: Մնացյալ ճամփորդությունները հոգնեցուցիչ ու ապարդյուն կլինեն: Հաճախ փոքրիկ դժվարություններ կառաջանան, բայց դուք դրանց շատ սուր կարձագանքեք: Երբեմն այնքան կվշտանաք դատարկ բաների պատճառով, որ չեք կարողանա ուժերը հավաքել ու անցնել ձեր գործերին:
Մտերիմների աջակցության կարիքը կունենաք: Փնտրեք մեկին, ով պարզապես դժվար պահին ձեր կողքին կլինի, անտեղի խորհուրդներ չի տա ու չի քննադատի ձեզ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրն իրադարձություններով հարուստ չի լինի, բայց առատաձեռն կլինի դրական հույզերի մասով: Կուրախացնեն ընկերների հետ շփումները, սիրելիին հաճելի անակնկալ անելու հնարավորություն կունենաք: Հեշտությամբ կկռահեք ուրիշների գաղտնի ցանկությունների ու երազանքների մասին, հնարավոր ամեն բան կանեք դրանք իրագործելու համար:
Հին գործերին վերադառնալու ու առանց մեծ ջանքերի դրանք ավարտելու հնարավորություն կունենաք: Հավանական են հետաքրքիր առաջարկներ՝ կապված զվարճանքների ու ճամփորդությունների հետ: Չեն բացառվում սիրային ծանոթությունները: Այսօր սկսվող հարաբերությունները արագ կզարգանան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Հազիվ թե կարողանաք կյանքի կոչել հին պլանները: Անսպասելի ծագած խնդիրները լուծելու համար պետք է հետաձգեք սկսած գործերը: Ձեզ կհաջողվի արդյունավետ գործել ու արագ հաղթահարել դժվարությունները, բայց արդեն օրվա կեսին հոգնածություն կզգաք: Մտածեք՝ ինչը կարելի է հետաձգել ու մի փոքր հանգստանալ: Եթե դա հնարավոր չէ, փնտրեք մարդկանց, ովքեր կօգնեն գլուխ հանել իրավիճակից:
Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր, ոգեշնչող նորություններ կբերի: Շատ Աղեղնավորների դրանք կօգնեն նորովի նայել ոչ վաղ անցյալի իրադարձություններին ու դրանցից ճիշտ եզրակացություններ անել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Այսօր ձեզ շատ պետք կգա շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելու, հանգիստ ու կառուցողական երկխոսություն վարելու, օգնություն խնդրելու ու այն ընդունելու ունակությունը: Պատրաստ եղեք վստահել մեկ ուրիշին, օրինակ՝ հույսը դնել հին ընկերոջ կամ հուսալի գործընկերոջ վրա:
Հետաքրքիր իրադարձություններ տեղի կունենան, որոնք կարևոր ու գրավիչ փոփոխությունների սկիզբ կդառնան: Սկզբում խուճապի կմատնվեք, հետո կհասկանաք՝ ինչպես գործել: Շատ օգտակար կլինի հին փորձը: Հենց դրա շնորհիվ ոչ միանշանակ իրավիճակներում ճիշտ որոշում կընդունեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Շփումների համար վատ օր չէ: Գոյություն ունեցող բոլոր կապերը ավելի ամուր կդառնան: Բայց եթե այսօր ինչ-որ մեկին հուսախաբ անեք, այդ մարդու վստահությունը վերականգնելը փաստացի անհնար կդառնա: Այնպես որ՝ աշխատեք չհիասթափեցնել նրանց, ում կարծիքը ձեզ համար կարևոր է:
Ձեր ունակություններին ու տաղանդներին արժանի կիրառում գտնելու հնարավորություն կունենաք: Մի վախեցեք փորձարկումներ անել: Նոր նախաձեռնություններում անհաջողությունները քիչ հավանական են: Կարող եք համախոհներ գտնել՝ մարդկանց, ովքեր կիսում են ձեր նպատակներն ու հայացքները: Նրանց հետ շփումները կբարձրացնեն տրամադրությունը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրն անձնական հարաբերություններում դրական փոփոխություններ է խոստանում: Այն շատ հարմար է նախաձեռնող լինելու ու զգացմունքները խոստովանելու համար; Մասնագիտական ոլորտում ամեն ինչ այդքան հաջող չի դասավորվի: Հաճախ ջանքերը զուր կանցնեն:
Երեկոյան կուժեղանա դրական միտումների ազդեցությունը: Հետաքրքիր առաջարկներ կստանաք մի մարդուց, որի հետ ժամանակին գործ եք ունեցել: Այս հատվածում կարող եք ապագայի պլաններ կառուցել, դրանք քննարկել մտերիմների հետ: Հնարավոր է՝ կարևոր հուշումներ ստանաք կամ խորհուրդներ, որոնց արժե հետևել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: