Աստղագուշակ․ հունվարի 29
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2096 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Այսօր հատուկ ուշադիր եղեք ձեր արտաքին տեսքի հանդեպ: Նույնիսկ աննշան անփութությունը կարող է վատ տպավորություն թողնել, և դա կազդի ձեր համար կարևոր հարաբերությունների զարգացման վրա: Շատ կարևոր կլինի չուշանալը, առանց մտածելու չխոսելն ու չկատակելն այնտեղ, որտեղ շուրջը բոլորը լուրջ են տրամադրված: Այս ամենը վերաբերում է նաև շատ մտերիմ մարդկանց հետ շփումներին: Այսօր ձեր կողմից թեթևամտության ցանկացած դրսևորում նրանց կնյարդայնացնի: Օրը վատը չէ ուղևորությունների համար, բայց միայնակ մի մեկնեք: Ձեզ ընկերակցող կարող եք գտնել հին ծանոթների շրջանում: Գումարը խելամիտ ծախսեք. անհաջող ու անիմաստ գնումների վտանգ մեծ է: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Աշխատանքում կարևոր կլինի զգուշությունը: Ինչ-որ բան նախաձեռնելուց առաջ ամեն քայլը լավ կշռադատեք: Շտապողականությունն այսօր հակացուցված է, սխալներ անելու վտանգ կա: Օրը շատ հանդիպումներ ու ծանոթություններ է խոստանում: Դրանք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Հավանական են սիրային տարվածություններ: Նշանի որոշ ներկայացուցիչներ կսիրահարվեն, հաճախ՝ առաջին հայացքից: Երեկոն լավ է նվիրել հանգստին: Հնարավորինս խուսափեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, աշխատեք չմտածել ընթացիկ գործերի մասին, մեկ ուրիշ բանով զբաղվեք: Այդպես ավելի արագ կվերականգնեք ուժերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Մեծ կլինի փոքրիկ տհաճությունների ու թյուրիմացությունների հավանականությունը: Ոչինչ ձեռքից չի գա: Ձեր մեղքով ինչ-որ բան կարող է կոտրվել կամ փչանալ: Նման պահերին ձեզ շատ անհարմար կզգաք, քանի որ շրջապատողները կնկատեն ձեր սխալները, տհաճ նկատողություններ կանեն: Հույզերն անկայուն կլինեն: Հակված կլինեք նյարդայնության: Ինքնատիրապետումը պահպանել միշտ չի ստացվի: Ամենից բացի, ստիպված եք լինելու շփվել տհաճ մարդկանց հետ, ինչը նույնպես չի նպաստի հոգեկան հավասարակշռությանը: Բայց ոչ մեծ զբոսանքը կարող է բարձրացնել տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը հարմար է ընտանեկան գործերի համար: Ծնողների ու ավագ սերնդի մյուս հարազատների հետ լեզու գտնելը շատ հեշտ կլինի: Կարող եք այցելել բարեկամներին: Խնդիրները հանգիստ քննարկելու դեպքում շատ հնարավոր է լուծում գտնեք դրանց: Իսկ ահա աշխատավայրում ամեն ինչ այդքան հեշտ ու հարթ չի լինի: Օրը կապված է գայթակղությունների ու պրովոկացիաների հետ: Նշանի ամենահամարձակ ներկայացուցիչները կկորցնեն գլուխն ու խելահեղ արկածախնդրության մեջ կներքաշվեն: Հաջողության հավանականությունը նման նախաձեռնություններում շատ քիչ է, լավ կլինի ավելի հուսալի տարբերակներ ընտրեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ազատասեր ու անկախ կլինեք, ոչ ոքի չեք ուզենա լսել: Այսօր ոչ միայն չեք ցանկանա քննարկել ապագայի պլանները, այլ նաև ներկայիս իրադարձությունների մասին չեք շտապի պատմել նույնիսկ ամենամտերիմ մարդկանց: Նման պահվածքի արդյունքը անվստահությունն ու վիրավորանքները կլինեն: Մտածեք՝ արդյոք այդքան կարևոր է գաղտնի պահել մի բան, որը շուտով բոլորին է հայտնի դառնալու: Օրը հարմար է տան համար նոր իրեր գնելու, տունը նորացնելու համար: Ձեզ կհաջողվի հիանալի իրեր գնել և դրա համար նվազագույն գումար ծախսել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ներդաշնակ ու հանգիստ օր է: Այն շատ հարմար է շփումների համար: Կարող եք փոխհասկացողության հասնել նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ չէր հաջողվում ընդհանուր լեզու գտնել: Օգտակար կլինի հին ծանոթների հետ զրուցելն ու ընդհանուր պլանները քննարկելը: Մտածածն իրագործելու հետ կապված խնդիրներ չեն ծագի: Հավանական են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ սիրային անակնկալներ: Հնարավոր է՝ իր մասին հիշեցնի մեկը, ով ժամանակին կարևոր դեր է խաղացել ձեր կյանքում: Սա հնարավորություն կտա վերականգնել հին կապերը, բայց լավ մտածեք՝ արդյոք դա ձեզ պետք է: Լսեք ներքին ձայնին; Չի բացառվում՝ հասկանաք, որ ավելի լավ է հանգիստ թողնել անցյալը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շատ վստահող մի եղեք: Խորամանկ մանիպուլյացիայի, բարդ խարդավանքի զոհը դառնալու վտանգ կա: Լսեք փորձված ընկերների խորհուրդները և կկարողանաք խուսափել լուրջ սխալներից: Ուրիշի փորձը շատ օգտակար կլինի, եթե վերաիմաստավորեք այն ու դրանից սեփական եզրակացություններն անեք: Լավ է չտարվել պատրանքներով ու կյանքին հնարավորինս իրատեսորեն նայել: Այսօր ինչքան քիչ պատրանքներ կառուցեք, այնքան լավ արդյունքների կարող եք հասնել մոտ ժամանակներս: Կարող եք ուսում սկսել. առաջին հաջողություններն իրենց սպասեցնել չեն տա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Երազեք ու երևակայեք: Օրը հիանալի գաղափարներ կտա նրանց, ովքեր չեն վախենում դուրս գալ ընդունված սահմաններից: Օրը կապված է անսովոր զբաղմունքների, նոր հետաքրքրությունների, ինչպես նաև օգտակար փորձ ձեռք բերելու հետ: Հնարավոր է՝ հաջողվի կիրառում գտնել ձեր այն տաղանդներին, որոնց մասին առաջ ոչ ոք չէր կռահում: Մտերիմների հետ զրույցների հետաքրքիր թեմաներ կլինեն: Եթե երեկոյան սիրային ժամադրության մեկնեք, այն ամենայն հավանականությամբ լավ կանցնի: Աշխատեք չհոգնել: Կենսական պոտենցիալը ցածր կլինի, ինքնազգացողության վատացման վտանգ կա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Լարված օր է: Անձնական հարաբերությունները հեշտ չեն դասավորվի: Լուրջ կոնֆլիկտ առաջանալու համար փոքրիկ տարաձայնությունն էլ բավական կլինի: Հատկապես դժվար կլինի սիրելիի հետ լեզու գտնելը: Կվիճեն նույնիսկ ամենաներդաշնակ զույգերը: Աշխատեք պահպանել ինքնատիրապետումը: Հնարավոր է՝ բոլոր սուր անկյունները չկարողանաք հարթել, բայց եթե գոնե ձեզանից մեկը հանգստություն պահպանի, լուրջ վեճի հավանականությունը կնվազի: Ֆինանսական պատկերը բարենպաստ է: Կարող եք ձեզ գնումներ թույլ տալ՝ և՛ պլանավորված, և՛ չպլանավորված: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հնարավոր է անսպասելի գործնական առաջարկ ստանաք, որն ընդունելու դեպքում առանց հատուկ ջանքերի կավելացնեք ձեր բյուջեն: Այսօր կհաղթեն նրանք, ովքեր չեն վախենա հրաժարվել հին պլաններից ու կփորձեն պայմաններն օգտագործել ի շահ սեփական հետաքրքրությունների: Ցանկալի է խնայել էներգիան ու մասշտաբային գործեր չսկսել: Ձեզ համար դժվար չի լինի նոր ծանոթների վրա լավ տպավորություն թողնելը, իսկ ահա այն մարդկանց հետ, որոնց շատ լավ եք ճանաչում, շփումները դժվարությամբ կտրվեն: Ձեզ շատ հաճախ կհիշեցնեն հին սխալների մասին: Իհարկե, դա կնյարդայնացնի, բայց կփորձեք թաքցնել ձեր վրդովմունքը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շատ համառ մի եղեք: Զիջումների չգնալու պատճառով նույնիսկ մանրուքներում կոնֆլիկտներ կծագեն: Հավանական են տարաձայնություններ գումարի ու ունեցվածքի հետ կապված հարցերը քննարկելու ժամանակ: Կվիճեն նույնիսկ նրանք, ովքեր առաջ հիանալի հասկանում էին իրար: Բայց լավ է հիմա տաք-տաք վիճեք, քան ձևացնեք, որ ամեն ինչ կարգին է ու վիրավորանքներ կուտակեք ձեր մեջ: Ինքնազգացողությունը լավը չի լինի: Օրվա վերջին հնարավոր են գլխացավեր, իսկ գիշերը՝ անքնություն: Խուսափեք ավելորդություններից: Վատ սովորույթներից գոնե ժամանակավոր հրաժարվեք: Հոգ տարեք ձեր մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Եթե պատրաստվում եք օրն անցկացնել սիրելիի հետ, այն նվիրեք այնպիսի զբաղմունքի, որը երկուսիդ էլ հետաքրքրում է: Անգործ նստելը խիստ անցանկալի է: Դա վատ կանդրադառնա տրամադրության վրա ու նյարդայնության պատճառ կդառնա: Օգտակար կլինի ոչ մեծ ուղևորության մեկնելը: Պայմանների փոփոխությունը կօգնի նորովի նայել սովորական իրերին: Աշխատանքի հետ կապված որոշումների հարցում մի շտապեք: Շատ հարցեր լուրջ մոտեցում են պահանջում: Ժամանակ գտեք դրանց շուրջ մտորելու համար: Կարևոր է, որ հիմա ոչ ոք ձեզ չշեղի ու չանհանգստացնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|