ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստիճանների ու սանդուղքների օրը
Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 184 | 11:00 Ավելացրեց: armenlur

Փետրվարի 6-ին Ռուսաստանում նշում են Աստիճանների ու սանդուղքների օրը

  • Շատ սենտիմենտալ ժողովուրդ են ռուսների, ինչ տոն ասես չեն հորինել իրենց համար։ Հետևելով ռուսական տոներին, երբեմն մտածում ես, որ սկզբում լավ հնչող, հետաքրքիր տոնի անուն են հորինել, հետո ինչ որ հիմնավորում փորձել հարմարացրել դրան։ Նման տպավորություն է ստեղծվում Աստիճանների ու սանդուղքների օրվա մասին ռուսական աղբյուրներ գրառումները։
  • Տոնի անունն, իսկապես վատ չի հնչում, բայց աստիճաններն ու սանդուղքներն ավելի շատ դեպի վեր բարձրանալ են խորհրդանշում, քան դեպի վար։ Այն կարելի է նաև զարգանալու և բարգավճելու կյանքի խորհուրդ ընկալել։
  • Այնուամենայնիվ, միջազգային և ազգային անսովոր տոներ ներկայացնելու մեր թողարկումներում ընդգրկեցինք փետրվարի 6-ի այս ռուսական տոնը՝ հայ ընթերցողի համար դեպի վերբարձրանալու խորհրդով. միշտ վեր բարձրացեք, աստիճան առ աստիճան։ Եվ, եթե ինչ որ պահի սայթաքեք, ոչինչ, մի վհատվեք, հիշեք, որ աստիճաններով կարելի է անվերջ վեր բարձրանալ՝ մինչև ձեր բաղձալի նպատակին հասնելը։
  • Ուղարկեք ձեր ծանոթներին Աստիճաններով ու սանդուղքների օրվա բացիկներից որևէ մեկը և մաղթեք նրանց հասնել իրենց ամենաբարձրյալ ու նվիրական երազանքներին (հղումը՝ ամենաներքևում)։

Բոլոր տոների մասին տեղեկացեք՝ անցնելով հետևյալ  հղումով։

Աստիճանների ու սանդուղքների օրը
Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 184 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: Բոլոր տոները, 6 փետրվար, Ռուսաստան | Վարկանիշ: 0.0/0