ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղեր ափին
Բաժին: Ձեռնագուշակություն | Դիտումներ: 4388 | 15:00 Ավելացրեց: Moder-003

Հիրոմանտիայի մեջ մեծ նշանակություն ունեն ձեռքի ափի նշանների մեկնաբանությունները: Այդ նշաններից մեկն էլ աստղերն են, որոնք քչերի մոտ են հանդիպում: Կախված այն հանգամանքից, թե որ բլրի վրա է աստղը տեղադրված, այն իր հատուկ բացատրությունն ունի:

1. Յուպիտերի բլուր,
2. Սատուրնի բլուր
3. Արևի կամ Ապոլոնի բլուր
4. Մերկուրիի բլուր

5. Վեներայի բլուր
6. Փոքր Մարսի բլուր
7. Մեծ Մարսի բլուր
8. Լուսնի բլուր
9. Նեպտունի բլուր


  1. Յուպիտերի բլրի վրա գտնվող աստղը իշխանության նշան է: Այն վկայում է մեծ հնարավորությունների մասին: Այսպիսի մարդը ուժեղ բնավորություն ունի, կարող է ղեկավարել մեծաքանակ մարդկանց և չի սիրում, երբ իրեն ուղղորդում են, ասում են, թե ինչպես պետք է ապրի: Ընտանիքում կարող է լսել կողակցին, սակայն վերջին խոսքը միշտ իրեն է մնում:
  2. Սատուրնի բլրի վրա գտնվող աստղը ցույց է տալիս ինքնասեր մարդու, ով շատ բանի է ունակ հանուն իշխանության ու փողի: Այս աստղը նաև նշանակում է, որ մարդը ինչ-որ չափով ազդել է սեփական ճակատագրի վրա, փոխել է այն: Նրա կյանքում կարող են մեծ փոփոխություններ լինել, որտեղ դժվարություններից խուսափել չի լինի:
  3. Արևի կամ Ապոլոնի բլրի վրա գտնվող աստղը լավ նշան է ու հաջող ամուսնություն, հարստություն է կանխորոշում: Ինչքան ավելի վեր է տեղադրված աստղը, այնքան ավելի շատ դրական պահեր մարդը կունենա իր կյանքում:
  4. Մերկուրիի բլրի վրա գտնվող աստղը բիզնեսում հաջողություններ է կանխատեսում: Այս մարդը նաև լավ հռետորական ունակություններ ունի: Նրանք զրուցասեր են, հեշտությամբ են վստահություն ձեռք բերում, շատ ընկերներ ունեն: Սակայն հաճախ էլ տառապում են մարդկանց շատ վստահելու ու իրենց ուղղված նախանձի պատճառով:
  5. Վեներայի բլրի վրա գտնվող աստղը ցույց է տալիս հաջողություններ հակառակ սեռի մոտ, սիրային արկածներ ու հաղթանակներ այդ դաշտում: Հաջողություններ բոլոր նախաձեռնություններում: Կանանց մոտ այս նշանը գրավչության վկայություն է. նրանք դուր են գալիս և դեպի իրենց են ձգում տղամարդկանց` անկախ արտաքին տվյալներից:
  6. Մարսի բլրի վրա գտնվող աստղը լավ նշան է, որը աշխատանքային հաջողություններ է կանխորոշում: Այս մարդիկ հեղինակություն են վայելում հասարակության մեջ: Սակայն անհրաժեշտ արդյունքների հասնելու համար նրանք պետք է մեծ ուժեր ներդնեն գործի մեջ:
  7. Լուսնի բլրի վրա աստղը ուժեղ զարգացած երևակայության, մելանխոլիայի հակվածության մասին է վկայում:
  8. Նեպտունի բլրի վրա գտնվող աստղը հարստություն (հնարավոր է՝ խոշոր շահման միջոցով) է կանխորոշում: Այն նաև ցույց է տալիս մարդու կողմից խոր աշխարհընկալումը:
Բաժին: Ձեռնագուշակություն | Դիտումներ: 4388 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: հիրոմանտիա | Վարկանիշ: 5.0/9