ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղակերպի նշանները՝ մեկ բառով
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 1092 | 20:00 Ավելացրեց: Moder-003

Յուրաքանչյուր աստղակերպի նշան ունի իր առանձնահատկությունները: Պարզվում է՝ կարելի է ամեն նշանի համար ընդամենը մեկ բառ ընտրել, որը կարող է ամբողջությամբ բնութագրել նրա բնավորությունն ու վարքը: Եվ այսպես.

Խոյ - Պաշտպանել

Շատերը Խոյերին որպես ագրեսիվ մարդիկ են ընկալում, սակայն արդյոք մտածե՞լ են, որ ագրեսիվությունը կարող է պարզապես պաշտպանության կամ ինքնապաշտպանության միջոց լինել: Հաճախ Խոյերը հենց միայն դրանցով էլ զբաղված են: Նրանք միշտ պետք է ինչ-որ մեկին պաշտպանեն:

Ցուլ - Ուղղորդել

Քանի որ Ցուլերը համեստ մարդիկ են, շրջապատողների համար դժվար է նրանց ցանկություններն ու նախասիրությունները ճանաչելը: Հենց այդ պատճառով էլ այս նշանի ներկայացուցիչները շատ ժամանակ են ծախսում բացատրելու, ուղղորդելու և մյուսներին ամեն ձևով օգնելու վրա: Դա հատկապես նկատելի է ենթակաների հետ աշխատելու ժամանակ, եթե Ցուլը ղեկավարում է:

Երկվորյակ - Փոխել

Ոչ ոք չգիտի՝ ինչ սպասել Երկվորյակներից, քանի որ նրանք իսկապես շատ արագ են փոխում իրենց տեսակետը, ցանկությունները, հույզերը ... Բարդ է, բայց ինչ արած:

Խեցգետին - Բնավորվել

Այս նշանի ներկայացուցիչները ամենաշատը սիրում են ընտանեկան օջախը շենացնելը: Նրանց համար կարևոր է հարմարավետությունը և մտերիմների ներկայությունը: Ուր էլ մեկնեն Խեցգետինները, նրանք ամեն տեղ փորձում են ընտանեկան մթնոլորտ ստեղծել:

Առյուծ - Գայթակղել

Առյուծներն այնքան են հիացած իրենցով, որ հաճույքով կգայթակղեին նույնիսկ իրենք իրենց: Նրանք կարողանում են ուշադրություն գրավել իրենց արտաքին տեսքով, բույրով, խոսքերով ... Արվեստ է:

Կույս - Անել

Այս մարդիկ պարզապես չեն կարողանում անգործ նստել: Նրանք պետք է ամեն րոպե աշխատեն, հակառակ դեպքում ընկճախտի մեջ կընկնեն, իրենց անպիտան կզգան:

Կշեռք - Հավասարակշռել

Ահա թե ով է կարողանում ոսկե միջինը գտնել, չնայած՝ մեծ դժարությամբ: Կշեռքները փորձում են ամեն հարցում լավը լինել, բայց միաժամանակ գիտեն իրենց թերությունների մասին: Հենց դա էլ նրանց հնարավորություն է տալիս ուղղվել ու աշխատել իրենց վրա:

Կարիճ - Կառուցել

Խոսքը անվերջանալի ծրագրեր ու խարդավանքներ կառուցելու մասին է: Կարիճները պարզապես չեն կարող ապրել առանց դրա: Նրանք հրաշալի ռազմավարներ են և լավ կլիներ, եթե իրենց ունակությունները ճիշտ ուղղորդեին:

Աղեղնավոր - Շարժվել

Այս նշանի ներկայացուցիչները տանել չեն կարողանում մի տեղում նստած մնալը: Նրանք անընդհատ շարժման մեջ գտնվելու կարիք ունեն: Ավելին՝ «շարժում են» ոչ միայն իրենց, այլև շուրջն ամեն ինչ, օրինակ՝ հաճախ են փոխում կահույքի դասավորությունը կամ վերանորոգում ձեռնարկում:

Այծեղջյուր - Բարձրանալ

Նրանց դուր չի գալիս եղածով բավարարվելը, այդ իսկ պատճառով Այծեղջյուրները միշտ ձգտում են ստանալ ավելին: Կարիերայում նրանք չեն հանգստանա, մինչև ղեկավար չդառնան: Չեն կարողանա հանգիստ քնել, քանի դեռ չեն հասել իրենց նպատակներին:

Ջրհոս - Մեղմացնել

Ջրհոսները չեն հանգստանա, մինչև չանեն այնպես, որ շրջապատված լինեն բացառապես համախոհներով: Իրերի նման դասավորության դեպքում նրանք իրենց հարմարավետ կզգան, ուստի կմոռանան ագրեսիայի ու վեճերի մասին:

Ձկներ - Զգալ

Սա ամենից զգայուն նշանն է, որը մշտապես հույզերի հեղեղ է զգում: Երբեմն դա վատ է անդրադառնում մարդկանց հետ հարաբերությունների վրա, քանի որ Ձկները ամեն անգամ չեն կարողանում բացատրել իրենց զգացմունքները:

Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 1092 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: աստղակերպ | Վարկանիշ: 5.0/1