Աստղակերպի նշաններն ու գրական նախասիրությունները
| |
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 2849 | 15:00 | |
Խոյ Խոյերը ոչ այնքան սիրում են կարդալ, որքան գնել գրքեր, անտարբեր չեն կարող անցնել գրախանութի մոտով, վերջին գումարն էլ կարող են ծախսել դուր եկածը ձեռք բերելու համար: Հաճախ տանը շատ լավ գրադարան են ունենում: Դրա հետ մեկտեղ քիչ են կարդում, հիմնականում նրանց ընթերցանության նյութը ամսագրերն ու ինտերնետ-աղբյուրներն են, որտեղ նրանք փնտրում են իրենց հետաքրքրող հարցերով կոնկրետ տեղեկատվությունը: Կամ պարզապես նայում են աշխարհիկ քրոնիկոնը, բամբասանքները. սա ավելի շատ հատուկ է կին Խոյերին: Տղամարդիկ էլ դեմ չեն նորաձև ամսագրեր թերթելուն ու իրենց դուր եկած մեքենաների մոդելները դիտելուն: Ցուլ Ցուլերը ավանդապաշտ են նաև ընթերցանության հարցում, կարդում են այն, ինչ մանկուց իրենց հանձնարարել են կարդալ, այն, ինչ կարդացել են իրենց ծնողները. հենց այդ գրքերն էլ ուղեկցում են նրանց ողջ կյանքում: Եթե նրանց տանը դասական գրականությունն է ընդունված եղել, ապա նրանք հենց դա էլ կկարդան, իսկ եթե, ասենք, ֆանտաստիկան, ապա նրանց ընտրությունը հենց այդ ժանրի վրա կանգ կառնի: Ցուլերի համար դժվար է յուրացնել ինտերնետով կարդալու երևույթը և ընդհանրապես էկրանից կարդալը նրանց համար բարդ է, անսովոր ու տհաճ... Ինտերնետ տարածությունը նրանց դժվարությամբ ու ներքին դիմադրությամբ է տրվում: Երկվորյակ Երկվորյակները կարդում են ամեն ինչ՝ ցուցապաստառների հայտարարություններից մինչև խոր փիլիսոփայություն: Իսկ թե կոնկրետ ինչ, կախված է նրանց ինտելեկտի մակարդակից ու մտավոր կարողություններից: Բայց կարդում ու զրուցում են առանց կանգ առնելու ու մեծ հաճույքով: Դա նրանց սիրելի գործն է: Հաճախ մի քանի գիրք միաժամանակ են կարդում: Հազվադեպ են սկսած գիրքն ավարտին հասցնում: Նրանց մտքերն էլ հետաքրքրությունների նման այսուայնկողմ են թռչում: Երկվորյակների համար համարյա անհնար է մի գրքի վրա երկար ժամանակ կենտրոնանալը: Խեցգետին Խեցգետինների համար դժվար է ընթերցանության այնպիսի նյութ գտնելը, որը նրանց լիակատար հաճույք կպատճառի, այնպես որ երկար ժամանակ են գրքեր ընտրում, բայց ուզածը գտնելուց հետո հավատարիմ են մնում դրան: Կարող են մի քանի անգամ վերընթերցել սիրելի վեպը, անգիր անել սիրելի հերոսի մենախոսությունը: Պարտադիր չէ, որ նրանց սիրելի դառնան գեղարվեստական գրականության գործերը: Նրանք կարող են ընտրել նաև հանրագիտարանները, խոհանոցային գրքերը, գիտահետազոտական հոդվածների շարքը ու ընդհանրապես՝ ինչ պատահի: Բայց միակ սիրելի գիրքը միշտ կա, որին Խեցգետինը ամենայն քնքշությամբ է վերաբերվում: Առյուծ Քանի որ Առյուծները սիրում են շքեղությունն ու պատկառելիությունը, գրքեր էլ ընտրում են՝ հաշվի առնելով դրանց կարգավիճակը. ոչ մի կասկածելի գրականություն: Գրքերը գլուխներով ու ըստ այբբենական կարգի հավաքված, գեղեցիկ դասավորված ու ցուցադրված են գրադարակներում և շքեղ տեսք ունեն: Իսկ իրենք կարդում են թերթեր, ամսագրեր, օգտվում են նաև ինտերնետ-ռեսուրսներից: Առանձին մնալով՝ նրանք հաճույքով կկարդան բամբասանքներն ու աշխարհիկ խրոնիկան: Չնայած՝ ըստ տրամադրության նաև լուրջ գրականություն կարող են կարդալ: Կույս Լավ գլուխ են հանում և հատուկ գրականությունից, և վիպագրությունից, և կարող են գնահատել գեղարվեստական գրականությունը: Սակայն հազիվ թե պոեզիա կարդան: Պարզապես սենտիմենտալ չեն: Մելոդրամաներ նույնպես չեն կարդում, նույնիսկ՝ կանայք: Հեշտությամբ են յուրացնում ինտերնետը, նույնիսկ տարիքով մեծ Կույսերը դրա հետ կապված դժվարության չեն հանդիպում: Քիչ չեն դեպքերը, երբ նրանք ժամերով կարող են նստած մնալ համակարգչի առջև: Կշեռք Կշեռքների գրադարակները միշտ լիքն են մասնագիտական գրքերով: Նրանք մանրամասն ուսումնասիրում են գործընկերների փորձն ու նոր գործերը: Իսկ որպես էսթետներ ձգտում ունեն արվեստին նվիրված գրքերի հանդեպ: Առավոտյան նախաճաշելիս մեծ հաճույքով կարող են թերթ ու ամսագիր կարդալ, ընդ որում՝ ցանկալի է համակարգչով: Միշտ տեղյակ են գրական նորույթներից: Նրանց հետ հաճելի է քննարկելը. չէ՞ որ Կշեռքները նրբանկատ են բանավիճում ու երբեք իրենց կարծիքը դիմացինին չեն պարտադրում: Կարիճ Կարիճները գաղտնապահ էություն ունեն, ցույց չեն տալիս իրենց գրական նախասիրությունները, այնպես որ գրքեր նվիրել նրանց չարժե: Ամենայն հավանականությամբ չեք գուշակի, թե ինչ են նրանք սիրում: Կարդալ սիրում են, սակայն ավելի նախընտրում են այն գրքերը, որոնք օգնում են նրանց հաղթահարել սեփական կոմպլեքսներն ու պայքարել թերությունների դեմ: Իսկ դրանք հաճախ հոգեբանության, բժշկության, ֆեն-շուի, ինչպես նաև հաջողությունը դեպի իրենց գրավելու պրակտիկ մեթոդներին նվիրված գրքերն են: Աղեղնավոր Աղեղնավորներին ավելի շատ արկածային գրականությունն է դուր գալիս: Նրանց կյանքն էլ արկած է, և երևի թե դա է պատճառը, որ ձգտում են հենց այդ բովանդակության գրքերին: Ուրախ, գրավիչ, երջանիկ ավարտով գրքերը հոգեհարազատ են նրանց, քանի որ Աղեղնավորները լավատեսներ են, ստեղծագործության ողբերգական ավարտն էլ նրանց սրտով չէ: Ֆիլմերն էլ նույն ոճի են նայում: Չնայած նրանք բավականաչափ ինտելեկտ ունեն նաև փիլիսոփայական թեմաներով գրքեր կարդալու համար, սակայն բոլոր դեպքերում դրանք հազվադեպ են կարդում: Այծեղջյուր Այծեղջյուրները ընթերցանության սիրահարներ չեն: Իսկ ահա ֆիլմ դիտել, համացանցով նյութեր, հոլովակներ ու նկարներ նայելն արդեն ավելի շատ է հոգեհարազատ նրանց: Գրքեր կարդալու համար ժամանակ Այծեղջյուրը հազիվ թե ծախսի, դրա համար շատ զբաղված է: Կարդալու փոխարեն կնախընտրի քնել կամ ինչ-որ համեղ բան պատրաստել: Սա կարող է տարօրինակ թվալ, քանի որ նրանք միշտ կիրթ ու լավ կարդացած մարդու տպավորություն են թողնում: Ջրհոս Ջրհոսները ընթերցասեր են: Կարդում են անդադար, վաղ մանկությունից: Եթե իրենց թույլ տային չաշխատել, երևի թե ժամերով ընթերցանությամբ կզբաղվեին: Թոշակի գնալուց հետո սովորաբար հենց դրանով էլ զբաղվում են: Հաճախ դրանում օգնում է համացանցը, քանի որ այս դեպքում բազմաքանակ գրքերի վրա գումար ծախսելու անհրաժեշտություն էլ չկա: Այստեղ կարելի է բազմազան նյութեր գտնել: Իսկ Ջրհոսների հետաքրքրությունների ոլորտը բազմազան է: Նրան մշտապես հետաքրքրում են ինչ-որ խնդիրներ, հարցեր, ու նա միշտ փորձում է այդ թեմաներով գրականություն ու վերլուծություն կարդալ: Մոլի ընթերցող Ջրհոսը հաճույքով է կարդում և դասական գրականությունը, և տնտեսական կանխատեսումները, և գիտական վերլուծությունները: Ձկներ Դժվար է առանձնացնել, թե կոնկրետ ինչ են կարդում Ձկները, քանի որ նրանք գրականության տարբեր ոլորտներ են նախընտրում՝ կախված տարիքից, դաստիարակությունից, կրթությունից, ճաշակից, ինչպես նաև կախված նրանից, թե ինչ են կարդում իրենց ընկերները: Նրանց մեկ ընդհանուր խմբի մեջ ներառելը բարդ գործ է: |
|