Աստղակերպի նշանների արտաքին տեսքի դրական կողմերը
| |
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 4001 | 20:00 | |
Ցանկացած մարդ գեղեցիկ է յուրովի: Սակայն, աստղակերպի յուրաքանչյուր նշան ունի ընդգծված մարմնի մաս, որով կարող է հպարտանալ: Եկեք տեսնենք թե որ նշանի մոտ մարմնի որ մասն է յուրահատուկ գեղեցիկ: Խոյ: Խոյի մարմնի ամենագեղեցիկ մասը դեմքն է: Նրանք ունեն շատ գեղեցիկ դիմագծեր, ճակատ, քիթ, կզակ ու բերան: Խոյերի մոտ հաճախ նաև հանդիպում են ի ծնե նշաններ, սպիներ, խալեր ու այդպես շարունակ: Ցուլ: Նրանց ամենագեղեցիկ մասը պարանոցն է, որը կարող է լինել երկար ու նրբագեղ: Նրանց մազերը բնականից գանգուր են կամ ալիքավոր: Երկվորյակ: Նրանք արտահայտիչ դեմք ունեն. հաճախ մի փոքր նման են լինում տիկնիկների: Նրանք ունեն նրբագեղ շարժուձև: Նույնիսկ եթե մի փոքր թմբլիկ են, նրանց հասակը կոմպենսացնում է դա, ու նրանք շատ հմայիչ են լինում: Խեցգետին: Խեցգետնի լավագույն առանձնահատկությունը կլոր դեմքն է` ոչ խոշոր, բայց հմայիչ դիմագծերով: Նրանց ոտքերն ու ձեռքերը բավականին նիհար ու բարակ են, սակայն, չնայած դրան, նրանք շատ ուժեղ են: Նրանց յուրահատուկ կողմերը շատ արտահայտիչ են: Առյուծ: Նրանց մազերը, որպես կանոն, առյուծի բաշ են հիշեցնում: Բարձրահասակ են, ունեն լայն թիկունք ու ձիգ կեցվածք: Կույս: Կույսերն ունեն նուրբ ու հաճելի դեմք, որը նրանց երիտասարդեցնում է. հաճախ իրենց տարիքից փոքր են երևում: Նրանց մեծամասնությունն ամաչկոտ է ու անինքնավստահ: Վառ աչքեր, կոկիկ քիթ ու հմայիչ շուրթեր. ահա Կույսերի գեղեցկության գրավականը: Կշեռք: Նրանց ամենամեծ առանձնահատկությունը շուրթերն են: Ունենում են օվալ կամ սրտաձև դեմք: Կշեռքները շատ գրավիչ են, ունեն հմայք, վարակիչ ծիծաղ ու գեղեցիկ ժպիտ: Նրանց մեծամասնությունն այտերին փոսիկներ ունի: Նրանց նայելը միշտ շատ հաճելի է: Կարիճ: Ունեն սուր հայացք: Կարիճների ամբողջ հզորությունը կենտրոնացած է աչքերի մեջ: Նրանք առեղծվածային մթնոլորտ են ստեղծու,մ, քանի որ նրանց մեծամասնությունն էմոցիաները դեմքին չի արտահայտում: Աղեղնավոր: Ունեն գեղեցիկ, պարզ ու փայլող աչքեր: Նրանք, որպես կանոն, ունենում են սպորտային կազմվածք: Աղեղնավորները պարզապես աներևակայելի հմայիչ են: Այծեղջյուր: Այծեղջյուրներն ունեն գեղեցիկ, գրեթե անթերի մաշկ: Նրանց մեծամասնությունն ունի ուղիղ մազեր ու գրավիչ կազմվածք: Ջրհոս: Ջրհոսները հաճախ ունենում են լայն ուսեր ու կոնքեր, երազկոտ աչքեր ու ուղիղ մազեր: Ձկներ: Նրանց ժպիտն աննկարագրելի գեղեցիկ է: Մազերը փափուկ են ու բարակ, հաճախ` ալիքավոր: Ձկների աչքերը միշտ արտահայտում են այն, ինչ նրանք զգում են: |
|