Աստղակերպի նշանների ամուսնության լավագույն տարիքը
| |
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 3153 | 20:00 | |
Ամուսնանալն այդքան էլ հեշտ գործ չէ։ Ժամանակին բոլորը տառապում էին ամուսնության հողի վրա և ուզում էին ամուսնանալ, որքան հնարավոր է շուտ, քանի դեռ տանը մնացած չէին համարվել։ Այժմ մարդիկ ամուսնանում են ոչ թե պարզապես ամուսնանալու, այլ երջանիկ լինելու համար։ Ո՞րն է ամուսնանալու ճիշտ ժամանակը. դժվար է ասել։ Հետաքրքիր է իմանալ՝ ինչ է այս մասին ասում Ձեր աստղակերպի նշանը։ Գտեք ձեր ամուսնության իդեալական տարիքը ստորև։ Խոյ Խոյերը բավականին իմպուլսիվ են ու արագ որոշումներ են կայացնում, այդ պատճառով էլ նրանցից հեռու չէ երիտասարդ տարիքում ամուսնանալն ու հետո բաժանվելը։ Լավագույն խորհուրդը Ձեզ պարզապես սպասելն է ու ռացիոնալ լինելը, սակայն ոչ բոլոր Խոյերին կհաջողվի անել դա։ Նրանք տարվում են զգացմունքներով ու առանց մտածելու են գնում լուրջ քայլերի։ Խոյերի համար չափազանց կարևոր է կյանքի ուղեկից ունենալը, բայց, միաժամանակ, նրանց դուր է գալիս մտածել, որ ոչ ոքից կախված չեն: Խոյերը սովորաբար ամուսնանում են մինչև 25 տարեկանը և երջանիկ են լինում: Ցուլ Աստղակերպի այս նշանի տակ ծնված մարդիկ բավականին հավասարակշռված են։ Նրանք մտածում են գլխով ու եթե ամուսնանում են երիտասարդ տարիքում, ուրեմն՝ այդպես է պետք, ու հետո չեն զղջա։ Ցուլերին հաջողվում է հիանալի հարաբերություններ կառուցել։ Ցուլերի համար միշտ առաջնահերթն ընտանիքի կայունությունն է: Նրանք շատ լուրջ են վերաբերվում զուգընկերոջ ընտրության հարցին։ Բծախնդիր են իրենց ընտրության մեջ և համբերատար սպասում են։ Հարաբերություններ, ամուսնություն և սիրած էակ, որն իրենց կսպասի տանը. սա հենց այն է, ինչին ձգտում են Ցուլերը: Աստղակերպի այս նշանի ներկայացուցիչները սովորաբար ամուսնանում են 30 տարեկանում: Երկվորյակ Չնայած իրենց թափթփվածությանը, Երկորյակները շատ նրբանկատ են ամուսնության հարցում։ Նրանք ընտրությունն անում են ոչ միայն սրտով, այլև գլխով։ Նախապես մտածելով՝ արդյո՞ք ընտրյալը հեռանկարային մարդ է, արդյո՞ք նա լավ հայր (մայր) կլինի երեխաների համար։ Եթե երբևէ շփվել եք այս նշանի տակ ծնված մարդկանց հետ, ուրեմն՝ գիտեք, որ նրանք շատ ռոմանտիկ են թե՛ սիրային, թե՛ ընկերական հարաբերություններում։ Նրանք պարզապես սիրում են հարաբերություններ, բայց նրանք նաև հակված են շատ արագ ձանձրանալու, այդ պատճառով էլ նրանցից հեռու չէ մի հարաբերություններից անցնել մեկ ուրիշին կամ էլ մենակ մնալ։ Երկվորյակները հազվադեպ են շուտ ամուսնանում։ Մեծ մասամբ նրանց երկար ժամանակ է պետք գտնելու մեկին, ում հետ չեն ձանձրանա։ Երկվորյակները երազում են այնպիսի սիրո մասին, որը կգերազանցի իրենց բոլոր ռոմանտիկ ակնկալիքները: Նրանք իրենց կյանքի ուղեկցին բավական վաղ են հանդիպում, բայց ուշ են ամուսնանում՝ 35 տարեկանում: Խեցգետին Խեցգետինները շատ են կարևորում ամուսնանալն ու ընտանիք ունենալը, այդ պատճառով էլ շուտ են ամուսնանում։ Նրանք գտնում են մեկին, ում կարելի է սիրահարվել, ու եթե այդ մեկը կիսում է նրանց հայացքները, այլևս չեն հապաղում ու ամուսնանում են։ Նրանց իսկապես հաճելի է ընտանիք ստեղծել ու հոգ տանել ընտանիքի մասին։ Հենց դա է, որ նրանց դարձնում է ամենաերջանիկը։ Խեցգետիններն իրենց կյանքի ուղեկցին սովորաբար գտնում և ամուսնանում են 23-25 տարեկանում: Առյուծ Առյուծները սիրում են երկարաժամկետ հարաբերություններ։ Այն, ինչ նրանք փնտրում են, հարմարավետությունն է։ Սակայն Առյուծներին հատուկ է տարիներով հարաբերություններ ունենալ, բայց չամուսնանալ։ Առյուծներին շատ ժամանակ է պետք՝ այն միակին գտնելու համար, որի հետ ցանկանում են ամուսնանալ: Առյուծները շատ են սիրում, երբ իրենցով հիանում են։ Դա է պատճառը, որ հաճախ շտապում են ամուսնանալ հարաբերությունների արդեն իսկ 3-րդ ամսում, քանի որ ցանկանում են իրենց կողքին ունենալ միշտ իրենցով հիացող մեկին։ Սակայն քչերն են հարմարվում այս աստիճան ինքնահավան մարդկանց հետ։ Սովորաբար առյուծներին հաջողվում է գտնել իրենց կեսին 38-41 տարեկանում։ Կույս Կույսերը շատ նպատակասլաց են։ Նրանք ոչ միայն նպատակներ են դնում, այլև գիտեն ինչպես հասնել դրանց։ Եթե նրանք առաջին տեղում դնում են աշխատանքն ու կարիերան, ապա չեն էլ մտածի ամուսնության մասին։ Այնուամենայնիվ, Կույսերն այն կարծիքին չեն, որ ամուսնությունը կխանգարի նրանց՝ հասնելու հաջողության։ Կույսերն ամուսնանում են միայն այն ժամանակ, երբ զգում են իրական և մաքուր սեր։ Նրանք ցանկանում են ամուսնության մեջ պահել կայծ և ինքնուրույն լուծել ցանկացած խնդիր։ Սովորաբար ամուսնանում են 21-29 տարեկանում: Կշեռք Կշեռքի արտաքինից չի երևում, բայց հոգու խորքում նրանք իրական ռոմանտիկներ են։ Հավատում են սիրո ուժին և մտածում, որ հարաբերությունների վրա պետք չէ աշխատել․ Կլինի այնպես, ինչպես պետք է լինի։ Իրենց անվճռականության պատճառով Կշեռքները կարող են ամուսնանալ երիտասարդ տարիքում ու հետո զղջալ։ Այնուամենայնիվ, եթե նրանք համբերում են մի փոքր, հաճախ կայացնում են հիանալի որոշում։ Սովորաբար աստղակերպի այս նշանի ներկայացուցիչները վաղ են ամուսնանում՝ 20 տարեկանում: Կարիճ Կարիճները սովորաբար մինչև հասուն տարիք անկախ են ուզում մնալ: Ամեն դեպքում, կրքոտ էությամբ Կարիճները կարող են տրվել զգացմունքին և բավական վաղ ամուսնանալ: Կարիճները հաճախ տատանվում են երկու ծայրահեղությունների միջև. մի կողմից սիրահարվում են արագ ու խենթի պես, մյուս կողմից էլ շատ հեշտ են դադարում սիրել։ Կարիճներին հատուկ է մի քանի անգամ ամուսնանալն ու ամուսնալուծվելը։ Ամուսնության իդեալական տարիքը նրանց համար 18 և ավելի տարեկանն է։ Աղեղնավոր Մի փորձեք շտապեցնել Աղեղնավորին, եթե ուզում եք ապագայում ամունանալ նրա հետ, քանի որ նրա համար չափազանց կարևոր է զգալ սեփական ազատությունը: Նրանք չեն սիրում կապված լինել ընտանեկան պարտականություններով ու հիմնականում ամուսնանում են ուշ, երբ գտնում են մեկին, ով թույլ է տալիս պահպանել ազատությունը։ Աղեղնավորների մոտ սովորություն է ինչ-որ բան անելը, հետո մտածելը։ Այդ իսկ պատճառով ամուսնանում և բաժանվում են մի քանի անգամ։ Ճիշտ ընտրություն անելու համար Աղեղնավորները պետք է ամուսնանան մոտավորապես 35 տարեկանում։ Այծեղջյուր Այծեղջյուրների համար կարևոր է մինչև ամուսնությունը հարմարավետ ու անվտանգ զգալ ընտրյալի կողքին: Նրանք պետք է հասկանան, որ կարող եք համակերպվել իրենց ամենամութ կողմերին: Այծեղջյուրները չեն վախենում հարաբերություններից, հակառակը՝ սիրով են ընդունում դրանք։ Նրանք հիմնականում շուտ են ամուսնանում ու դառնում երիտասարդ ծնողներ։ Այծեղջյուրների համար 25-30 տարեկանը կատարյալ տարիք է ամուսնության համար: Ջրհոս Ջրհոսներն առանձնանում են էներգիայով և էնտուզիազմով: Նրանց խորհուրդ չի տրվում ամուսնանալ վաղ տարիքում, սակայն, չնայած դրան, Ջրհոսները հաճախ տրվում են զգացմունքներին և ամուսնանում 20 տարեկանում: Այս նշանի տակ ծնված մարդիկ արժևորում են ազատությունն ու երիտասարդ տարիքում չեն ամուսնանում։ Նրանք ուզում են վայելել ազատությունն այնքան երկար, որքան կարող են։ Այնուամենայնիվ, կա մեկ այլ բան, որ նրանք ավելի են արժևորում՝ անվտանգությունը։ Եթե նրանք գտնում են մեկին, ով ունի նույն արժեքներն ու նաև հասկանում են ազատության կարևորությունը, նրանք կարող են նաև շուտ ամուսնանալ: Ջրհոսները սովորաբար ամուսնանալու մասին մտածում են 40-45 տարեկանում: Ձկներ Ձկներն ունեն շատ հետաքրքիր ու խորը ներաշխարհ ու հեշտությամբ կորչում են իրենց մտքերում։ Այս հանգամանքը նրանց խանգարում է երկարաժամկետ հարաբերություններ ունենալ, քանի որ նրանց զուգընկերոջը թվում է, թե նրանք ձանձրանում են կամ մեկ այլ բան։ Ձկների համար քիչ հավանական է ամուսնանալ վաղ տարիքում։ Մարդկանց համբերություն ու իմաստություն է պետք՝ հասկանալու ու գնահատելու Ձկների ներաշխարհը։ Այս նշանի ներկայացուցիչներին լուրջ հարաբերությունները վախեցնում են, այդ պատճառով էլ նրանք ամուսնանանում են, երբ պատրաստ են լինում: Ձկներին խորհուրդ է տրվում շուտ ամուսնանալ, քանի որ ձգձգելուց հետո հնարավոր է կորցնեն ամուսնանալու ցանկությունը։ Իդեալական տարիքը մինչև 27 տարեկանն է։ |
|